Red Orchestra 2: Heroes of Stalingrad
Red Orchestra 2: Heroes of Stalingrad | |
---|---|
Մշակող | Tripwire Interactive |
Հրատարակիչ | Tripwire Interactive և 1С |
Դիստրիբյուտոր | Valve, Steam[1] և Humble Store[2] |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], գերմաներեն[1], ռուսերեն[1] և լեհերեն[1] |
Կոմպոզիտոր | Sam Hulick? |
Սերիայի մաս | Red Orchestra |
Նախորդ | Red Orchestra: Ostfront 41–45? |
Վայր | Ռուսաստան և Pacific Islands? |
Թողարկման թվական | սեպտեմբերի 13, 2011 |
Պլատֆորմներ | Windows |
Շարժիչ | Unreal Engine 3 |
Ժանր | առաջին դեմքի շութեր |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ[1] |
PEGI | PEGI 18 |
USK | USK 18 |
ESRB | 17+ |
Կրիչ | թվային բաշխում |
Կառավարում | Ստեղնաշար, Մկնիկ |
🌐 | heroesofstalingrad.com |
Red Orchestra 2: Heroes of Stalingrad (ռուս.՝ Կարմիր Երգչախումբը 2։ Ստալինինգրադի հերոսը)` համակարգչային խաղ տակտիկական շութեր ժանրի առաջին դեմքից, մշակվել է ամերիկական ընկերության` Tripwire Interactive կողմից, շարունակելով Red Orchestra: Ostfront 41-45 միտքը։ Խաղը հրատարակվել է ռուսական ընկերության` 1С կողմից Խաղի գնահատականները PG = 7,6/10[3]:
Stopgame = Զարմանալի է[4]
Գեյմփլեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղը նվիրված է Ստալինգրադի ճակատամարտին, ու առավելի կարևոր իրադարձության՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին։ Թեև նախագիծը ուղղված էր առաջին հերթին ցանցային ռեժիմին, դրանում ներկայացված էր միայնակ կամպանիան, որտեղ խաղացողները կարող էին կռվել ԽՍՀՄի կամ Երրորդ Ռայխի կողմից։ Ընդ որում կամպանիան սկսվում է նացիստների կողմում և արդեն դրանից հետո կարելի է ընտրել Կարմիր բանակը, որը զայրույթ առաջացրեց մի շարք ռուս խաղացողների մոտ։
Առաջին անգամ սերիայում խաղացողին հնարավորություն տրվեց օգտագործել թաքստոցը։
Ինչպես և առաջին մասում, խաղում իրականացվել է բալիստիկա։ Նաև ավելացվել է հնարավորություն կարգավորել զենքի նշանառությունը, դնելով հարկավոր հեռավորությունը (օրինակ, ՇԱԳ ունի 100 և 200 մետրերի դիրք, իսկ հրացանը և գնադացիրը ունեն 50—100 մինչև 1000 մետր և ավել)։
Ի տարբերություն այլ իրատեսական տակտիկական շութերների` Red Orchestra 2-ում մարտիկները ոչ միշտ են մահանում ակնթարթորեն 1—2 խոցումից։ Նույնիսկ ստանալով մահացու վիրավորում զինվորը հաճախ չի մահանում,միայն 5—10 վայրկյան հոտո, և այդ ժամանակ հնարավոր է մի քանի գործողություններ։ Մենավոր փամփուշտի խոցումը միշտ չէ որ մահացու է (հատկապես ատրճանակով), երբ սովորաբար առաջացնում է արյունահոսություն (որը խաղացողը պարտավոր է վերացնել, վիրակապելով վերքը) կամ ոչ մահացու վերքը (երբ խոցում են ատրճանակ-գնդացրից կամ ատրճանակից)։
Իրականացվել է մարտական ոգու համակարգ։ Եթե խաղացողը գնդակոծում է թշնամուն (հատկապես գնդացրից), ապա մարտական ոգին ընկնում է և տեսանելիությունը նվազում է։ Հրամանատարի հետ մնալը բարձրացնում է մարտական ոգին։
Նաև Red Orchestra 2 հնարավորություն կա կառավարել տանկեր։ Ի տարբերություն այլ նմանատիպ խաղերի, խաղացողը չի կարող պարզապես նստել տանկին մոտենալով` մենյուի կարգի ընտրության ժամանակ խաղացողը պետք է ընտրի կարգը «Տանկի հրամանատար» կամ «Տանկի անձնակազմի անդամ», որպեսզի հայտնվի տանկում։ Տանկի հրամանատար ընտրելու ժամանակ խաղացողը ինքն է կառավարել ամբողջ տանկը, անցնելով անձնակազմի անդամների միջով (մեխանիկ-վարորդի, հրաձիգի, հրամանատարի, հրաձիգ կուրսային գնդացրից)։ Տանկիստները, չեն կառավարվում խաղացողների կողմից, կառավարվում են Արհեստական բանականությունով։ Եթե անձնակազմի անդամներից մեկը զոհվում է, ապա խաղացողը կարող է ընտրել կենդանի տանկիստի, որպեսզի նա բառացիորեն նստի զոհվածի տեղը (այդպիսով թողնելով իր տեղը դատարկ)։
Բազմաօգտատեր խաղում կարելի է խաղալ ԽՍՀՄի և Երրորդ Ռայխի կողմից (Rising Storm-ի հավելվածում` նաև ԱՄՆից ու Ճապոնական Կայսրությունից)։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս խաղում լուսանկարներով ու հին տեղագրական քարտեզներով հաստատապես մոդելավորոված է մի քանի Ստալինինգրադի շենքեր, որտեղ ընթացել էին կռիվները` Գերգարդտա գործարանում, Պավլովի տանը, հունվարի 9-ի հրապարակում, երկաթուղային կայարան Ստալինիգրադ-1-ում, ավանի եկեղեցի Սպարտանովկայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Steam — 2003.
- ↑ Humble Store
- ↑ Обзор игры Red Orchestra 2: Heroes of Stalingrad от PlayGround.ru
- ↑ «Обзор игры Red Orchestra 2: Heroes of Stalingrad от Stopgame». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքեր
- Պաշտոնական կայք Tripwire Interactive մշակողի կայքը(անգլ.)
- Պաշտոնական ռուսական ֆանկայք Red Orchestra 2: Heroes of Stalingrad Արխիվացված 2013-07-28 Wayback Machine(ռուս.)
- Подборка всей известной информации о Red Orchestra 2 на русском Արխիվացված 2016-08-21 Wayback Machine(ռուս.)
- Խաղի կայքը Արխիվացված 2009-08-15 Wayback Machine հրատարակչի կայքը 1C(ռուս.)
- Մասնագիտացված կայքեր
- Red Orchestra 2: Герои Сталинграда(չաշխատող հղում) Խաղի աջակցությունը (ռուս.)
- Red Orchestra 2: Герои Сталинграда Արխիվացված 2016-11-05 Wayback Machine Ռուսական հանրային խաղերը (ռուս.)
- Red Orchestra 2: Heroes of Stalingrad // GamersBlog.ru.
- Red Orchestra 2: Heroes of Stalingrad Playground.ru(ռուս.) կայքում
- Red Orchestra 2: Heroes of Stalingrad Ag.ru(ռուս.) կայքում
- Արտյոմ Կոմոլյատով, Գեորգի Կուրգան Red Orchestra 2: Heroes of Stalingrad // Իգրոմանիա. — 2011. — № 3 (162). — С. 46-47.