Jump to content

QIWI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
QIWI
Изображение логотипа
Տեսակpayment?, կայք, վճարային համակարգ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է2007
ՎայրՄոսկվա, Ռուսաստան և Նիկոսիա, Կիպրոս
Երկիր Ռուսաստան
Ընդհանուր ակտիվներ83,3 մլրդ ₽ (2020)[1]
Հասույթ40,6 մլրդ ₽ (2020)[1]
Դուստր ընկերություններQiwi Bank?
Կայքqiwi.com(ռուս.)
ԲորսաMCX: QIWI և
 QIWI Վիքիպահեստում

Qiwi, ռուսական վճարային սերվիս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիմնադրվել է 2007 թվականին[3]։
  • Նույն թվականին տերմինալներում հայտնվեց «Անձնական գրասենյակ» բաժինը, ինչն էլ հետագայում վերանվանվեց «QIWI Դրամապանակ»։ Ամբողջական էլեկտրոնային վճարային գործիքը ունի մի քանի միջերես՝ կայք, բջջային հավելված և սոցալիական ցանց, ինչպես նաև լիցքավորման բազմաթիվ եղանակներ[4]։
  • 2008 թվականին կայացավ QIWI բրենդի թողարկումը և օգտատաիրոջ շուրջօրյա աջակցման ծառայությունը[5]։
  • 2009 թվականին տեղի ունեցավ «Ընդհանրացված Ակընթարթային Վճարումների Համակարգի» և e-port խմբի միաձուլումը[6]։
  • 2011 թվականի մարտի 15-ին Qiwi ընկերությունը դադարեցրեց ընդունել վճարումներ էլեկտրոնային փողերի համակարգերի համար՝ Яндекс.Деньги, Delta Key, ItellectMoney, Money Money, MoneyMail, «RBK Money», WebCreds, Webtransfer, Z-Payment և այլն[7]։
  • 2012 թվականի նոյեմբերին Visa-ն և QIWI-ին գլոբալ գործընկերության պայմանագիր կնքեցին։ Այս պայմանագրի շրջանակներում էլ թողարկվեց նոր բրենդավորված Visa QIWI Wallet-ը[8]։
  • 2015 թվականի հուլիսին Qiwi-ն դարձավ CONTACT վճարային համակարգի 100 % բաժնետեր։
  • 2016 թվականի ապրիլին Qiwi համակարգում ներդրվեց բլոկչեյն տեխնոլոգիա[9]։
  • Qiwi-ի հիմնադիր Անդրեյ Ռոմանենկոն լքեց ընկերության ղեկավարի պաշտոնը և վաճառեց բաժնետոմսերի իր մասը[10]։
  • 2017 թվականի հոկտեմբերին Qiwi-ն «Открытие» բանկից գնեց բրենդի իրավունքը և բանկային սերվիսի ապահովումը[11]։
  • 2019 թվականի դեկտեմբերի 25-ին Qiwi-ին տեղադրեց անվտանգության նոր համակարգ, ինչի պատճառով բազմաթիվ օգտատերերի վճարումներ հետաձգվեցին մինչև 48 ժամ[12]։

Հնարավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգի հնարավորություններից կարելի է օգտվել Ռուսաստանի ողջ տարածքում տեղադրված տերմինալների միջոցով։ QIWI օգտատերերը կարող են կատարել վճարումներ և գումարային փոխանցումներ, մուծել տուգանքները և բջջային կապի ծառայությունները։ Հնարավորություն VISA համակարգի վիրտուալ և պլաստիկ քարտ ձեռք բերել, որոնք կարելի է օգտագործել ծառայությունների, ապրանքների համար վճարումներ կատարելու համար[13]։

Բացի Ռուսաստանից, QIWI վճարային համակարգը աշխատում է ևս յոթ պետություններում (Ռումինիա, Բրազիլիա, Ղասախստան, Բելառուս, Մոլդովա, Հորդանան, ԱՄՆ), ևս 15 երկրերում այն գործում է ֆրանչայզինգի կարգավիճակով։

Ներկա պահին QIWI վճարային սերվիսի միջոցով կարելի է կատարել տարատեսակ վճարումներ՝

  • բջջային կապի օպերատորներ
  • ինտերնետ վճարումներ, հեռուստատեսություն
  • էլեկտրոնային վճարային համակարգեր
  • MLM-ընկերություններ
  • առցանց-խաղեր
  • կրեդիտների վճարումներ
  • օնլայն գնումներ և այն։

QIWI բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին QIWI խմբի կազմը համալրեց «Առաջին վերամշակող» բանկը, որը 2011 թվականին վերանվանվեց ինչպես «QIWI բանկ»[14]։ 2017 թվականի մայիսի 1-ի տվյալներով բանկը Ռուսաստանում ակտիվների քաշով զբաղեցնում է 171 տեղը (15,6 մլրդ ռուբլի) և 41 տեղը մաքուր շահույթով (974․8 մլն ռուբլի)[15]։

QIWI բլոկչեյն տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

QIWI-ին առաջիններից էր Ռուսաստում, որը ներդրեց բլոկչեյն տեխնոլոգիա։

2017 թվականին QIWI-ին ներդրեց բլոկչեյն և DLT-տեխնոլոգիաները առանձին բիզնեսում։ Ընկերության խմբում ավելացավ դուստր ընկերություն՝ QIWI Blockchain Technologies, QBT[16]։ 2017 թվականին QBT ծրագրել էր ծախսել 100 միլլիոն ռուբլի[17]։

QBT-ի ստեղծման առաջնային նպատակներից մեկը QIWI-ի համակարգում բլոկչեյն տեխնոլոգիաի ներմուծումն էր[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Qiwi Annual Report 2020
  2. Polygon.io
  3. История
  4. «Личный Кабинет QIWI», официальные итоги 2008 года. Блог компании QIWI Кошелёк, Хабрахабр.
  5. m3m.ru — Компания ОСМП выводит на рынок новый розничный бренд — QIWI Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
  6. Генеральный директор компании ОСМП Владимир Лопатин: «В 2010 году ОСМП достигнет не менее впечатляющих результатов, чем в 2009 году, за счет освоения новых сегментов»
  7. «QIWI больше не нужны чужие интернет-кошельки». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
  8. Qiwi и Visa заключили стратегическое партнёрство, Газета.ru.
  9. ВЕДОМОСТИ — Qiwi внедрила технологию блочных цепей
  10. «Основатель QIWI продал акции и покинул компанию». РБК. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  11. «Qiwi выкупила права на Рокетбанк и «Точку» — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. «Отзывы о Киви Банке, мнения пользователей и клиентов банка». Банки.ру. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  13. 424(B)(4)
  14. «1-й Процессинговый Банк» переименовали в «Киви Банк», MoneyNews Արխիվացված 2014-05-19 Wayback Machine
  15. Киви Банк
  16. «Qiwi establishes blockchain subsidiary». FinanceFeeds (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  17. Qiwi встроилась в цепь // Газета "Коммерсантъ". — 2017-01-03. — С. 10.
  18. «Рынок блокчейн-проектов в России в этом году — 1 млрд рублей» (ռուսերեն). Хайтек. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.