Pliva
Pliva | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1921[1] |
Վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | դեղամիջոցների արտադրություն |
Հասույթ | 542 մլն € (2018)[2] |
Աշխատողների թիվ | 2217 մարդ (2018)[2] |
Կայք | pliva.com |
![]() |
Pliva[3], խորվաթական դեղագործական ընկերություն։ Հիմնադրվել է Զագրեբում։ Ադերոլի ջեներիկ (անգլ.՝ generic drug) արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկն է աշխարհում։ Հարավային Եվրոպայի դեղագործական ամենամեծ ընկերությունն է[4], Խորվաթիայում արտահանող ամենախոշոր երրորդ ընկերությունը[5]։
Pliva-ն 2008 թվականին ձեռք է բերել Teva Pharmaceutical Industries դեղագործական ընկերությունը և ներկայումս գործում է որպես Teva-ի դեղագործական բաղադրիչների մասնաճյուղ։
Ժամանակակից դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Pliva-ն գործում է աշխարհի քավելի քան 30 երկրում։ Այն Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի դեղագործական ամենախոշոր ընկերությունն է։ Այն մասնագիտացված է ջեներիկի դեղագործական արտադրանքի մշակման, արտադրության և տարածման ոլորտներում, այդ թվում՝ կենսաբանական պրեպարատների, ցիտոստատիկների, ինչպես նաև դեղագործական ակտիվ բաղադրիչների։
Pliva-ն հայտնի է ադերոլի իր նոր, ուժեղ և առավել արդյունավետ տեսակներով[6]։ Սննդի ու դեղերի վարչությունը (անգլ.՝ Food and Drug Administration) վարանել է հաստատել դրանք, մինչև որ պրեպարատներն անցել են մանրակրկիտ լաբորատոր հետազոտություն։ Ազիթրոմիցինը, որը հայտնի է նաև Սումամեդ անունով, աշխարհում ամենից շատ վաճառվող հակաբիոտիկներից է[7]։ Հետազոտողների խումբը (Գաբրիելա Կոբրեհա, Գորյանա Ռադոբոլյա-Լազարևսկի, և Զրինկա Տամբուրաշև)՝ դոկտոր Ս. Դոկիչի գլխավորությամբ, ազիթրոմիցինը հայտնաբերել է 1980 թվականին։ Այն Արևելյան Եվրոպայում վաճառվում է Սումամեդ անունով և արտոնագրվել է Pfizer ընկերության կողմից, որն այն Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի շուկա է արտահանել Զիտրոմաքս անունով. այնտեղ այն համարվում է ամենից շատ վաճառվող հակաբիոտիկը։ Pfizer ընկերությունը Pliva-ին է փոխանցել եկամտի հիմնական մասը մինչև 2005 թվականին արտոնագրի ժամկետի ավարտը։ Շահույթն օգտագործվել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում շուկայի ընդլայնման վրա, չնայած որոշ ձեռքբերումներ խիստ կասկածելի են։ Մասնավորապես, Sanctura (trospium-ի քլորիդ) դեղահաբերը ԱՄՆ-ում ձախողում են ունեցել և արդյունքում վաճառվել են մոտ 150 միլիոն դոլար վնասով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ 2,0 2,1 https://www.coface.cz/content/download/186543/3096111/file/CER-CZ-CEE_Top_500_2019_booklet.zip — Compagnie Française d'Assurance pour le Commerce Extérieur, 2019.
- ↑ «Vjesnik: Pliva postala d. o. o. - Poslovni dnevnik» (Croatian)։ Vjesnik, Poslovni dnevnik։ 2011-03-26։ Վերցված է դեկտեմբերի 16, 2012
- ↑ CFO Europe Archived 2007-09-27 at the Wayback Machine.
- ↑ «Top 10 najvećih hrvatskih izvoznika»։ tportal.hr (Croatian)։ հունիսի 17, 2012։ Վերցված է հունիսի 17, 2012
- ↑ «Company Profile»։ PLIVA։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-20-ին։ Վերցված է 2016-06-25
- ↑ «Azythromycin: A world best-selling antibiotic - Pliva»։ Case Studies։ World Intellectual Property Organization (WIPO)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Pliva կատեգորիայում։ |
|