Jump to content

PayPoint

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PayPoint
Изображение логотипа
paypoint.com(անգլ.)
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Շտաբ կայանWelwyn Garden City, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Բացված1996

PayPoint, բրիտանական կանխիկ և առցանց վճարման համակարգ, կիրառվում է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում և Ռումինիայում։ Գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PayPoint-ը ստեղծվել է 1996 թվականին[1]։ Հաճախորդներին հնարավորություն է տալիս սպառված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարել կանխիկ գումարով իրենց ամենահարմար մոտակա վճարման կետում։ Օգնում է հաճախորդներին կառավարել էներգիայի օգտագործումը, դրանով իսկ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և վերահսկելով ծախսերը՝ հնարավորություն տալով ապրել սահմանափակ հնարավորությունների պայմաններում[2]։ Սովորաբար բաժանորդների մոտ 40%-ն օգտագործում են էլեկտրաէներգիայի և գազի կանխավճարային հաշվիչներ[3]։

Առաջին անգամ համակարգը թեստավորվել է Հյուսիսային Իռլանդիայում, իսկ կիրառության մեջ է մտել 1997 թվականին․ բրիտանական գազի կանխավճարային հաշվիչներ ունեցող բաժանորդները կարողացել են իրենց Քվանտ խելացի քարտերը գործարկել PayPoint-ի կետերում[1]։

Ժամանակի ընթացքում հաճախորդների վստահությունը վայելելու արդյունքում PayPoint-ը գրանցել է առաջընթաց, և 2006 թվականից սկսած ընկերությունը դարձել է BBC հեռուստաալիքի բաժանորդագրման բացառիկ ներկայացուցիչը կանխիկ վճարման համակարգում[4]։ 2006 թվականի նոյեմբերին և 2007 թվականի փետրվարին PayPoint-ը ձեռք է բերել առցանց վճարային ծառայություններ մատուցող Metacharge և SECPay համակարգերը[5]։ 2010 թվականի սեպտեմբերին PayPoint-ը հասցրել է ավարտին Verrus համակարգի ձեռքբերումը[6], որը հեռախոսով ավտոկայանման վճարման հավելված էր, և վերաթողարկել է Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում՝ PayByPhone անվամբ[7]։ 2014 թվականի մայիսին PayPoint.net-ը և PayByPhone-ը վերամիավորվել են և դարձել PayPoint բջջային և առցանց[8]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

PayPoint-ը թույլ է տալիս կատարել կանխիկ վճարումներ Միացյալ Թագավորության 28 200 PayPoint-ի կետերից որևէ մեկում[9], ինչպես նաև Իռլանդիայի 500 և Ռումինիայի 9000 կետերում[10]։ Այն նաև ունի փոքրիկ հարմարավետ կետեր, որոնք կահավորված են ժամանակակից սարքերով՝ նոութբուքերով, պլանշետներով, սմարթֆոններով, POS տերմինալներով[10]։ Շատ դեպքերում PayPoint-ի վճարները սովորաբար վճարում է կազմակերպությունը, ոչ թե սպառողը։ Ուշագրավ բացառություն են կազմում ավանդները Monzo բանկային հաշիվներում, որոնց համար Monzo-ն ավանդադրված գումարից պահում է 1 ֆունտ վճար[11]։

Collect+[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարին գործարկվել է ծանրոցների հավաքագրման և ուղարկման Collect+ ծառայությունը՝ որպես PayPoint-ի և Yodel-ի համատեղ ձեռնարկություն[12]։ Այս ծառայությունը հասանելի է Միացյալ Թագավորության PayPoint մանրածախ ցանցի գրեթե 6000 կետերի միջոցով։ Այն թույլ է տալիս հաճախորդներին հավաքել և ուղարկել փաթեթներ իրենց տեղական խանութից[13]։

2020 թվականի ապրիլի 6-ին PayPoint-ը հայտարարել է Collect+ ծառայության սեփականության իրավունքների ամբողջական փաթեթի ձեռքբերման համաձայնագրի մասին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Home Energy Top Up». British Gas. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Keep track of what you use and spend if you have a prepayment meter». EDF Energy. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  3. «The proportion of customers repaying a debt to their supplier using prepayment meters». Ofgem. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  4. «BBC appoints PayPoint for 'over-the-counter' contract». BBC. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  5. «PayPoint acquires SECPay Limited». 24 Dash. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  6. «PayPoint buys Verrus». Growth Business. 2010 թ․ մարտի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Presentation» (PDF). Parking Today. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  8. «PayPoint reveals plans for multi-channel future with merged mobile and online business and new group brand». GlobeNewswire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Multi-channel payment processing - in-store, mobile & online». PayPoint. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  10. 10,0 10,1 «Global provider of simple payment solutions & retail services - PayPoint». PayPoint. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  11. «You can now pay cash into your Monzo account!». monzo.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  12. «Paypoint». Retail Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  13. «Business Courier - Marketplace, SME & Large - CollectPlus». Collect Plus. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  14. «PayPoint». www.corporate.paypoint.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]