Numb (երգ, Linkin Park)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Numb»
«Numb» սինգլի շապիկը (Linkin Park, {{{տարեթիվ}}})
Linkin Parkսինգլը
«Meteora» ալբոմից
«Բ» կողմ"From the Inside" (Live) "Easier to Run" (Live)
ԹողարկվածSeptember 8, 2003
ՖորմատCD single
Ձայնագրված2002 (New Orleans, Louisiana)
Ժանր

Նյու-Մեթալ

Ալտերնատիվ Ռոք
Տևողություն3:08
ԼեյբլWarner Bros.
ՊրոդյուսերԴոն Գլիմոր, Լինկին Պարկ
ՀեղինակԼինկին Պարկ

«Numb», ամերիկյան Linkin Park ռոք-խմբի սինգլը 2003 թվականին թողարկված երկրորդ ստուդիական ալբոմից՝ «Meteora»-ից։ 2003 և 2004 թվականներին երգը 6-ական շաբաթ շարունակ գլխավորում էր Billboard Alternative Songs շքերթը՝ այդ կերպ դառնալով պատմության մեջ միակ երգը, որը երկու տարի համարվել է ամենալավը։

Ջեյ Զիյի հետ թողարկվել է այս երգի ռեմիքսը՝ «Collision Course» ալբոմի «Numb/Encore» անվամբ։ 2003 թվականի սեպտեմբերի 1-ին երգի հիման վրա թողարկվեց տեսահոլովակ, որի ռեժիսորը խմբի դիջեյ Ջո Հանն էր։ Տեսահոլովակը համարվում է խմբի տեսահոլովակներից ամենաշատ դիտում հավաքածը․ 2018 թվականի նոյեմբերի 8-ին այն գրանցեց 1 միլիարդ դիտում։ Հենց դա էր կյանքից ինքնասպանությամբ հեռացած Չեսթեր Բեննինգթոնի հիշատակին ստեղծված միացյալ ֆան-համայնքի նպատակը[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակում կարելի է տեսնել սովորական ուսանողուհու պատմությունը, որը համարվում է «գորշ մկնիկ» (նրա դերը կատարում է Բրայան Էվիգանը)։ Դրան զուգահեռ հանդիսատեսի առաջ ներկայացվում են կամրջային բեմեր, որոնցում խումբը կատարում է երգը Պրահայի Սուրբ Վիտուսի Մայր Տաճարում։ Սակայն մենակատար Չեսթեր Բեննինգթոնը մեջքի և որովայնի շրջանի ցավերի պատճառով նկարահանումների մի մասն անցկացրել է Լոս Անջելեսի մայր տաճարում։ Տեսահոլովակը պատմում է տանը և հասարակության մեջ հանդիպող այն խնդիրների մասին, որոնց ամեն օր բախվում է այդ ուսանողուհին։ Միևնույն ժամանակ Linkin Park-ը տաճարում կատարում է երգը։ Ըստ երևույթին, աղջիկը ցանկանում է նկարիչ դառնալ, քանի որ իր ժամանակի մեծ մասն անցկացնում է բնօրինակներից նկարելու վրա։ Ինստիտուտում խուսափում են նրա հետ շփումից, ծիծաղում են նրա վրա, օրինակ, քիմիայի դասախոսության ժամանակ, երբ նա նկարելով էր զբաղված, դասախոսը կոպիտ կերպով ընդհատում է նրան, և բոլորը սկսում են ծիծաղել։ Ավելի ուշ, երբ նա իջնում է աստիճաններով, մեկ այլ աղջիկ հրում է նրան, և նա ընկնում է։ Ընդ որում, ոչ ոք չի կանգնում, որպեսզի նրան օգնի։ Մեկ այլ տեսարանում, երբ աղջիկը փորձում է միանալ ճաշի սեղանի շուրջ նստած մի խումբ աղջիկներին, նրանք միանգամից հեռանում են։ Տանը նախաճաշի ժամանակ նա լսում է մոր մեղադրանքները։ Նրա ձեռքերի վրա վերքերով գրված է «NUMB» բառը։ Երգի ավարտին նրան ցույց են տալիս իր սենյակում, որտեղ նա ներկը զայրացած նետում է կտավի վրա։ Տեսահոլովակի վերջում նա ներխուժում է տաճար, որտեղ խումբը կատարում էր երգը, սակայն չի հասցնում և հայտնվում է դատարկ վայրում։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին մաս
# Անվանում Տևողություն
1. «Numb»   3:05
2. «From the Inside» (Live at LPU Tour 2003) 2:55
3. «Numb» (Music Video)  
2-րդ մաս
# Անվանում Տևողություն
1. «Numb»   3:06
2. «Easier To Run» (Live at LPU Tour 2003) 3:22
3. «Faint» (Video)  

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2004) Բարձրագույն
դիրք
Australian ARIA Singles Chart 10
Austrian Singles Chart 2
Belgian Singles Chart 48
Dutch Top 40 2
France Singles Chart 19
German Singles Chart 19
Greek Singles Chart 1
Italian Singles Chart 47
Ireland Singles Chart 16
New Zealand RIANZ Singles Chart 13
Portugal Top 20 5
Sweden Singles Chart 23
Swiss Singles Chart 15
U.S. Billboard Hot 100 11
U.S. Billboard Hot 100 Airplay 11
U.S. Billboard Top 40 Mainstream 5
U.S. Billboard Hot Adult Top 40 Tracks 31
U.S. Billboard Mainstream Rock Tracks[2] 1
U.S. Billboard Modern Rock Tracks[2] 1
U.S. Billboard Year-End 33
UK Singles Chart[3] 14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Top 100 Tracks of the Decade Archived 2012-02-20 at the Wayback Machine.
  2. 2,0 2,1 Whitburn, Joel (2004). The Billboard Book of Top 40 Hits, 8-րդ հրապարակում (Billboard Publications), էջ 372.
  3. UK Singles Chart info Chartstats.com. Retrieved 2 June 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]