Night Fever («Գիշերային տենդ»), բրիտանական Bee Gees փոփ-խմբի երգը, որը գրվել է «Շաբաթ երեկոյի տենդը» պաշտամունքային դիսկո-ֆիլմի համար։ Հեղինակներն են Բարրի, Ռոբին և Մորիս Գիբբները, պրոդյուսերությամբ զբաղվել է Bee Gees խումբը, ինչպես նաև Էլբի Հելատենը և Կարլ Ռիչարդսոնը։ Երգը թողարկվել է ինչպես «Saturday Night Fever» ընդհանուր սաունդթրեքի կազմում, այնպես էլ առանձին սինգլով՝ 1978 թվականի փետրվարի 7-ին։ Թողարկումից հետո անմիջապես հայտնվել է չարթերում և շատերում զբաղեցրել է առաջին տեղը։ Օրինակ, Billboard Hot 100-ում առաջատար դիրքը պահպանել է 1978 թվականի երկու ամսվա ընթացքում՝ ցած մղելով Էնդի Գիբբայի «Love Is Thicker Than Water»-ը և ավելի ուշ զիջելով Իվոնն Էլլիմանի «If I Can’t Have You»-ին․ երկու երգերն էլ, ինչը հատկանշական է, նույնպես գրված է Գիբբ եղբայրների կողմից։
Երգի թողարկման հետ միաժամանակ նկարահանվել է տեսահոլովակ, որը, սակայն, պաշտոնապես հանրությանը ներկայացվել է միայն 2004 թվականին, չնայած չի պարունակում որևէ արգելված թեմա, երաժիշտները պարզապես երգում են կիսամութ ստուդիայում, և երբեմն կադրում ցուցադրվում են Մայամիի գիշերային փողոցները։ Տեսահոլովակը 1970-ականների առաջին տեսագրությունն է, որում Բարրի Գիբը հայտնվում է առանց իր ֆիրմային մորուքի։
↑Danyel Smith, ed. (1978)։ «Billboard 12 august 1978»։ Billboard (Nielsen Business Media, Inc.)։ ISSN0006-2510։ Վերցված է 10 July 2013(mistakenly called "Saturday Night fever")
↑Whitburn Joel (1993)։ Top Adult Contemporary: 1961–1993։ Record Research։ էջ 26
↑«Cashbox Top 100»։ Cashbox Archives։ 18 March 1978։ Արխիվացված է օրիգինալից 14 February 2015-ին։ Վերցված է 14 February 2015|url-status= պարամետրը գոյություն չունի (օգնություն)