NTT Docomo Yoyogi Building

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NTT Docomo Yoyogi Building
Տեսակբազմահարկ շենք, communication tower? և ժամաշտարակ
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունSendagaya?, Սիբույա և Տոկիո
ՎայրYoyogi?
Հասցե151-8520
Ճարտարապետական ոճճարտարապետական մոդեռն
Բարձրություն272 մետր և 240 մետր
Հարկեր27
Ստորգետնյա հարկեր3
Վերելակներ11
Մակերես51 122 քառակուսի մետր
ՍեփականատերNTT DoCoMo?
Հիմնադրված էսեպտեմբեր 2000
Բացվածսեպտեմբեր 2000
ՃարտարապետKajima Corporation? և NTT Facilities?
ԻրադարձություններՇինարարություն և ժամացույց
Քարտեզ
Քարտեզ

NTT Docomo Yoyogi Building (ճապ.՝ NTTドコモ代々木ビル էնուտիտի դոկոմո յոյոգի բիրու), երկնաքեր՝ տեղակայված Տոկիոյի Սիբույա հատուկ շրջանում։ Երկնաքերի կառուցումն ավարտվել է 2000 թվականին, բարձրությունը 240 մետր է։ Տոկիոյի ամենաբարձր շենքերի ցանկում այս կառույցն զբաղեցնում է 3-րդ տեղը։ 2002 թվականին՝ ժամացույցի տեղադրումից հետո, այս երկնաքերը դարձավ ժամացույց ունեցող ամենաբարձր աշտարակն աշխարհում[1][2]։

Երկնաքերի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NTT Docomo Yoyogi Building-ը պատկանում է հեռախոսային օպերատոր NTT docomo-ին։ Չնայած շենքի անվանմանը՝ սա ընկերության գլխավոր գրասենյակը չէ։ Գլխավոր գրասենյակի շտաբ-բնակարանը գտնվում է Sanno Park Tower-ում։ Շենքն ունի որոշ գրասենյակներ, բայց հիմնականում օգտագործվում է տեխնիկան պահելու, հեռահաղորդակցության և ընկերության՝ բջջային կապի ոլորտում սարքավորումների ապահովման համար։

NTT docomo-ի հիմնադրման 10-ամյակի առթիվ 2002 թվականի նոյեմբերին աշտարակի վրա ավելացվեց ժամացույց, որն ունի 15 մետր տրամագիծ։ Ժամացույցի տեղադրումը աշտարակը դարձրեց աշխարհում ամենաբարձր աշտարակը, որն ունի ժամացույց՝ ետևում թողնելով Վարշավայի Մշակույթի և գիտության պալատը, որի վրա ժամացույցը տեղադրվել էր 2000 թվականին[3][4]։

Շենքի ջեռուցման համար օգտագործվում է արևային էներգիան։ Գրասենյակներում գործում է աղբի տարանջատման համակարգ, որն օգնում է նվազեցնել թափոնների քանակը և մեծացնել վերամշակման արագությունը։ Անձրևից հետո հոսող ջրերը հավաքվում և կիրառվում են շենքի զուգարանների համար[2]։

Շենքում չկան ռեստորաններ և զբոսաշրջային այլ տեսարժան վայրեր, զբոսաշրջիկների մուտքն այս շենք արգելված է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Clock Tower». Amazines.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «NTT DoCoMo Yoyogi Building». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.
  3. «NTT DoCoMo Yoyogi Building». Emporis.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 7-ին.
  4. «NTT DoCoMo Yoyogi Building». SkyscraperPage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NTT Docomo Yoyogi Building» հոդվածին։