Բազմահարկ շենքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բազմահարկ շենքեր, չորս և ավելի հարկայնություն ունեցող բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնց բնորոշ է միջհարկային ուղղաձիգ կապերի հատուկ կազմակերպումը սանդղատների, վերելակների, շարժաստիճանների (էսկալատոր) և թեքուղիների (պանդուս) միջոցով։ Զանազանում են միջին հարկայնության (4—5), բարձրահարկ (9—16), բարձրաբերձ (մինչե 30) բազմահարկ շենքեր, ինչպես նաև «երկնաքերներ» (30-ից ավելի)։ Ծավալատարածական հորինվածքով լինում են երկայնական և վերձիգ։ Ըստ կոնստրուկցիայի, միջին հարկայնության շենքերը կարող են կառուցվել քարի կամ աղյուսի պատերով, իսկ հարկաշատ շենքերը՝ երկաթբետոնե հիմնակմախքով, խոշոր պատասալերով կամ տարածական բլոկներով։ Մոսկվայի Կալինինի անվանում պողոտայի բարձրահարկ շենքերը (1962, ճարտարապետ Մ․ Պոսոխին և ուրիշներ) Երևանի մեքենաշինական տեխնիկումի հանրակացարանը (1952) Կալինինի փողոցի վրա (ճարտարապետ Լ․ Սադոյան) Բնակելի շենք (1972) Երևանի Դեմիրճյան փողոցում (ճարտարապետ Հ․ Հակոբյան)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 212