Jump to content

NGC 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NGC 1

Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսակգալակտիկա
Մասն էLGG 2?
ՀամաստեղությունՊեգաս
Ուղղակի ծագում00h 07m 15,9s
Շեղում+27° 42 32
Կարմիր շեղում+0,013176 ± 0,000093
Հեռավորություն74,13 մեգապարսեկ[1]
Տիպային դասակարգումSb[2] և SAbc[3]
Տեսանելի մեծություն1,55' х 1,02'
Բացարձակ մեծություն13,65
Շառավիղ90 000 լուսային տարի
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՀենրիխ դ՛Արեստ[4]
Հայտնաբերման թվականսեպտեմբերի 30, 1861[4]
Նշանակումներ
GC 1, UGC 57, PGC 564, Holm 2a[5]

NGC 1 (այլ նշանակումներ՝ GC 1, UGC 57, PGC 564, Holm 2a[5]), պարուրաձև գալակտիկա Պեգասի համաստեղությունում։ Տեղակայված է Երկիր մոլորակից 190 միլիոն լուսային տարի հեռավորության վրա[6]։ Տրամագիծը 90.000 լուսային տարի է, որը մի քիչ փոքր է Ծիր Կաթինից։ Այն հայտնաբերել է գերմանացի աստղագետ Հենրիխ դ’Արեստը 1861 թվականի սեպտեմբերի 30-ին։

Գալակտիկան «Նոր ընդհանուր կատալոգի» առաջին օբյեկտն է[7][8]։ Կատալոգավորումը (J1860.0 էպոխա) ընթացել է ուղղակի ծագումով[7]՝ սկսած ամենացածրից։

Այդ ժամանակվանից ի վեր կոորդինատները տեղաշարժվել են երկրագնդի առանցքի պրեցեսիայի պատճառով, և գալակտիկան այժմ չունի ամենացածր ուղիղ ծագումը NGC-ում թվարկված օբյեկտների մեջ[9]. առնվազն 30 NGC օբյեկտներ ունեն ավելի փոքր ուղիղ ծագում 2000.0 էպոխայի հասարակածային կոորդինատներում[6]։ NGC 1-ը տեսողականորեն կարելի է դիտել սիրողական 6 դյույմանոց աստղադիտակներով[6]։

NGC 1 (վերևում) և NGC 2 պարուրաձև գալակտիկաների տեսողական (ֆիզիկապես կապ չունեցող) զույգը

NGC 1-ը նկարագրված է «Նոր Ընդհանուր կատալոգում» որպես «մռայլ, փոքր, կլոր, 11-րդ և 14-րդ մեծության աստղերի միջև»[7]։ Մոտ 1,8 աղեղային րոպե դեպի հարավ գտնվում է ավելի մռայլ և շատ ավելի հեռավոր NGC 2 գալակտիկան։ Գալակտիկաները կազմում են տեսանելի զույգ[10], սակայն նրանք ֆիզիկապես կապված չեն միմյանց հետ, քանի որ նրանց միջև հեռավորությունը մոտ 45 Մպկ է (մոտ 140 միլիոն լուսային տարի), գրեթե կեսը, ինչը մեզ բաժանում է NGC 2-ից։

NGC 1 գալակտիկան մտնում է NGC 23 գալակտիկաների խմբի մեջ։ Բացի NGC 1-ից, խմբում ընդգրկված են նաև UGC 69-ը, NGC 23-ը, NGC 26-ը, UGC 127-ը, UGC 79-ը և UGC 110-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tully R. B. Cosmicflows-3 // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2016. — Vol. 152, Iss. 2. — P. 50. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.3847/0004-6256/152/2/50arXiv:1605.01765
  2. SIMBAD Astronomical Database
  3. García-Benito R., Zibetti S., Husemann B., Spekkens K., Stanishev V., Ven G. v., Gallazzi A., Galbany L., Pérez E., Iglesias-Páramo J. et al. CALIFA, the Calar Alto Legacy Integral Field Area survey // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2015. — Vol. 576. — P. 135–135. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361/201425080arXiv:1409.8302
  4. 1 2 Seligman C. NGC 1 (= PGC 564)
  5. 1 2 «NASA/IPAC Extragalactic Database». Results for NGC 0001. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. 1 2 3 Harrington P. S. NGC 1 and NGC 2 // Cosmic Challenge: The Ultimate Observing List for Amateurs. — Cambridge University Press, 2011. — P. 342-343. — xii+469 p. ISBN 9781139493680
  7. 1 2 3 Dreyer J. L. E. New general catalogue of nebulæ and clusters of stars, being the Catalogue of the late Sir John F. W. Herschel, Bart, revised, corrected, and enlarged(անգլ.) // Memoirs of the Royal Astronomical Society. —London, 1888. — Т. 49. — С. 1—237. Bibcode: 1888MmRAS..49....1D
  8. «Your NED Search Results». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. Erdmann, R.E., Jr., The Historically Corrected New General Catalogue of Nebulæ and Clusters of Stars, p. 12, «retrieved» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. and archived 13th June 2008.
  10. Steinicke W. Observing and Cataloguing Nebulae and Star Clusters: From Herschel to Dreyer's New General Catalogue. — 2010. — P. 160. — 648 p. ISBN 9781139490108

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
NGC 7837 | NGC 7838 | NGC 7839 | NGC 7840 | NGC 1 | NGC 2 | NGC 3 | NGC 4 | NGC 5