NGC 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NGC 2

Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսակպարուրաձև գալակտիկա
Մասն է[T2015] nest 200542?[1][2] և [CHM2007] LDC 2?[2]
ՀամաստեղությունՊեգաս
Ուղղակի ծագում00h 07m 17,1s
Շեղում+27° 40′ 43″
Կարմիր շեղում0,02521[3]
Հեռավորություն190 միլիոնի լուսային տարի
Տիպային դասակարգումSab[2]
Տեսանելի մեծություն0,96′ × 0,51′
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողԼոուրենս Փարսոնս
Հայտնաբերման թվականօգոստոսի 20, 1873
Նշանակումներ
NGC 2, 2MASX J00071710+2740421, MCG+04-01-026, KPG 2b, UGC 59, PGC 567, ALFALFA 2-18, SDSS J000717.11+274042.0, UZC J000717.1+274041, Z 0004.7+2724, Z 477-55, Z 478-27 և LEDA 567

NGC 2, պարուրաձև գալակտիկա (մորֆոլոգիական տեսակը՝ Sab) Պեգասի համաստեղությունում։

Գալակտիկան հայտնաբերել է իռլանդացի աստղագետ Լոուրենս Փարսոնսը 1873 թվականի օգոստոսի 20-ին՝ 72 դյույմ (183 սմ) աստղադիտակի միջոցով։ Այն նկարագրվել է Նոր ընդհանուր կատալոգում (NGC) որպես «շատ մռայլ, փոքր, NGC 1-ից հարավ»[4][5]։

NGC 1 (վերևում) և NGC 2 պարուրաձև գալակտիկաների տեսողական (ֆիզիկապես կապ չունեցող) զույգը

NGC 2-ի տրամագիծը մոտ 115000 լուսային տարի է, սակայն գալակտիկան 3-5 անգամ ավելի պայծառ է, քան Ծիր Կաթինը, քանի որ այն բավականին կոմպակտ է։ Մոտավորապես 1,8 աղեղային րոպե դեպի հյուսիս գտնվում է NGC 1 գալակտիկան։ Գալակտիկաները կազմում են տեսանելի զույգ[6], սակայն նրանք ֆիզիկապես կապված չեն միմյանց հետ, քանի որ նրանց միջև հեռավորությունը մոտ 45 Մպկ է (մոտ 140 միլիոն լուսային տարի)), գրեթե կեսը, ինչը մեզ բաժանում է NGC 2-ից։ Ավելի մռայլ NGC 2-ը չի նկատվել[7] Հենրիխ դ’Արեստի կողմից, ով հայտնաբերել էր NGC 1-ը 1861 թվականին։ Գալակտիկան փոքր-ինչ երկարաձգված է և ուղղված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, այն կարելի է տեսողականորեն դիտել սիրողական 10 դյույմանոց աստղադիտակներով[8]։

NGC 27-ի և մի քանի այլ գալակտիկաների հետ միասին այն մտնում է գալակտիկաների կուտակման մեջ, որը գտնվում է Պերսևս-Ձկներ գերկուտակումից այն կողմ[9]։

Այս օբյեկտը մտնում է «Նոր ընդհանուր կատալոգի» բնօրինակ հրատարակության մեջ ներառվածների թվում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tully R. B. Galaxy groups: a 2MASS catalog // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2015. — Vol. 149, Iss. 5. — P. 171. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1088/0004-6256/149/5/171arXiv:1503.03134
  2. 2,0 2,1 2,2 SIMBAD Astronomical Database
  3. Saintonge A., Giovanelli R., Haynes M. P., Stierwalt S., Brosch N. The Arecibo Legacy Fast Alfa Survey. V. The H I source catalog of the Anti-Virgo region at {delta} = +27{deg} // Astron. J. / J. G. III, E. VishniacNYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2008. — Vol. 135, Iss. 2. — P. 588–604. — ISSN 0004-6256; 1538-3881doi:10.1088/0004-6256/135/2/588arXiv:0711.0545
  4. Courtney Seligman. «NGC 2 (= PGC 567)». cseligman.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Dreyer J. L. E. New general catalogue of nebulæ and clusters of stars, being the Catalogue of the late Sir John F. W. Herschel, Bart, revised, corrected, and enlarged(անգլ.) // Memoirs of the Royal Astronomical Society. —London, 1888. — Т. 49. — С. 1—237. — Bibcode1888MmRAS..49....1D
  6. Steinicke W. Observing and Cataloguing Nebulae and Star Clusters: From Herschel to Dreyer's New General Catalogue. — 2010. — P. 160. — 648 p. — ISBN 9781139490108
  7. Steinicke W. Observing and Cataloguing Nebulae and Star Clusters: From Herschel to Dreyer's New General Catalogue. — 2010. — P. 242. — 648 p. — ISBN 9781139490108
  8. Harrington P. S. NGC 1 and NGC 2 // Cosmic Challenge: The Ultimate Observing List for Amateurs. — Cambridge University Press, 2011. — P. 342-343. — xii+469 p. — ISBN 9781139493680
  9. Han M., Mould J. R. Peculiar velocities of clusters in the Perseus-Pisces supercluster(անգլ.) // The Astrophysical Journal. — 1992. — Т. 396. — С. 453—459. — doi:10.1086/171732 — Bibcode1992ApJ...396..453H

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

NGC 7838 | NGC 7839 | NGC 7840 | NGC 1 | NGC 2 | NGC 3 | NGC 4 | NGC 5 | NGC 6