Mazda

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mazda
Տեսակ Q1480166?
Հիմնադրված է 1920
Հիմնադիր 1920
Վայր Ճապոնիա Հիրոսիմա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերություն ավտոմոբիլաշինություն
Արտադրանք ավտոմեքենաներ
Զուտ շահույթ $-69,8 հազար (2010 թվականի մարտի 31-ի տվյալներով)
Աշխատողների թիվ 38,99 հազար
Կայք www.mazda.ru
Բորսա Q217475?
Mazda Վիքիպահեստում
Mazda 6

Mazda Motor Corporation (ճապոներեն マツダ株式会社) ճապոնական ավտոշինարարական ընկերություն, որն արտադրում է «Mazda» տեսակի ավտոմեքենաներ։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Հիրոսիմայում։

Պատմություն[խմբագրել]

1920 թվականին հասարակ ձկնորսի տղան` Ջյուջիրո Մացուդան Abemaki շինարարական ընկերության սննկացած ներդրողների հետ միասին հիմնադրեց «Toyo Cork Kogyo Ltd» ընկերությունը։ 1921 թվականին Մացուդան դարձավ այդ ընկերության տնօրենը։ 1920-ական թվականներին ընկերությունը թողարկեց մի քանի փորձնական մոտոցիկլետներ, որոնք այդպես էլ չմտան շուկա։ Հիմնականում արտադրում էին մեքենաշինական սարքավորումներ։

Տրիցիկլ, Mazda, 1931

1930 թվականին «Toyo Cork» (Kogyo-խցան հանել էին անվանումից 1927 թվականին) մոտոցիկլներից մեկը հաղթեց մրցարշավում, որը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց այդ արտադրանքի նկատմամբ։ 1930-ական թվականներին ընկերությունը սկսեց թողարկել տրիցիկլներ` հիմնականում ընդօրինակելով օտարերկրյա մոդելները։ 1931 թվականին ընկերության անվանումը փոխվեց և կոչվեց «Mazda»` ի պատիվ զրադաշտական գերագույն աստված Ահուրա Մազդայի, որը համըկնում էր հիմնադրի ազգանվան հետ։ 1932 թականին սկսվեց տրիցիկլների արտահանում դեպի Չինաստան: Նմանատիպ մեքենաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընդգրկվեցին ճապոնական բանակի կազմում։

1948 թվականին ամերիկյան ռմբակոծությունից վերականգնված «Mazda» ընկերությունը վերադարձավ 3 ակնանի բեռնատարների արտադրությանը։ 1 տարի անց կոնցեռնի տնօրենների նախագահ դարձավ ընկերության հիմնադրի որդին` Տենուջի Մացուդան։

Mazda R360, 1960

1960 թվականին հայտնվեց արտադրության առաջին 4 տեղանոց մեքենան` Mazda R360: 1 տարի անց թողարկվեց պիկապ` Proceed B-series 1500, իսկ 1962-ին 2 և 4 տեղանոց Carol 360 և Carol 600 սեդանները։ Այս մեքենաների արտահանումը սկսվել է Mazda Familia ունիվերսալից դեպի Նոր Զելանդիա: Հենց այս մեքենան էլ 2 թափքերի ձևով 1967-ին հայտվեց եվրոպական շուկայում։ Հենց այս ժամանակ էլ սկսվեց արտադրվել առաջին սերիական ավտոմեքենան` Mazda Cosmo Sport-ը։ 1970 թվականին Mazda-ն արդեն թողարկել էր 100.000 մեքենաներ։

1967 թվականին սկսվեց թողարկվել սպորտային Mazda Savanna RX-7-ը։ Այդ ժամանակ ճապոնական այդ ընկերության 25%-ը պատկանում էր Ford Motor ընկերությանը։ Այս 2 կոնցեռների առաջին մասշտաբային համատեղ արտադրանքը եղավ Mazda Bongo-ի 1983-ի թողարկումը։ 1984 թվականին ընկերության պաշտոնական անունը փոխեցին «Mazda Motor Corporation»: 1989 թվականին արդեն առաջին անգամ ցուցադրվեց աշխարհով մեկ հայտնի Mazda MX-5-ի առաջին սերունդը։ 1995 թվականին թողարկվեց նոր մակնիշի հետչբեկ Mazda Demio, և այդ ժամանակ էլ Ford-ը ավելացրեց իր բաժնեմասը, այն հասցնելով 34,4 %-ի։

2007 թվականի տվյալների համաձայն ընկերությունը գործում է 21 երկրներում, իսկ մեքենաների արտահանումը իրականացվում է ավելի քան 120 երկրում։

2010 թվականի օգոստոսի 30-ին Միլանում ներկայացվեց Mazda Shinari,որը դարձավ այդ նախագծի ուղղությունը և մակնիշի նոր դեմքը։ Այս նոր ոճը ստացավ Kodo անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «շարժման ոգի»:

Սեփականատերերը եւ կառավարում[խմբագրել]

Mazda Motor Corporation-ի ընդհանուր բաժնետերերը 2010 թվականի մարտի 31-ի դրությամբ 55.462 են, ինչպես նաև 34,4%-ը պատկանում է Ford ընկերությանը։ 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից հետո Ford-ը պակասեցրեց իր բաժնեմասը, այն հասցնելով 13%-ի, իսկ արդեն 2010-ին մինչև 3%:Այժմ արդեն (2014 թվականին) նրան է պատկանում միայն 2%-ը։ Տոկիոյի ֆոնդային բորսայի շուկայական կապիտալիզացիան 2006-ի նոյոմբերի 27-ին 9,4 միլիարդ դոլար էր կազմում։

Տնօրենների խորհրդի նախագահը Կաձուխիդե Վատանաբեն է, իսկ իսկ ընկերության նախագահը` Հիսակաձու Իմակին։

Գործունեություն[խմբագրել]

Mazda-ի 2 հիմնական արտադրամասերը գտնվում են Ճապոնիայում` Հիրոսիմայում և Հոֆուում, ևս 18-ը արտասահմանում։

Արտադրության ծավալը 2010 թվականին կազմում էր 1.307.540 միավոր, որը 32,8%-ով ավելին էր 2009-ի տվյալներից։

Պատկերասրահ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]