M (ֆիլմ, 1931)
«M» (գերմ.՝ M - Eine Stadt sucht einen Mörder, այլ անվանումը՝ «М». քաղաքը փնտրում է մարդասպանին»), գերմանական ֆիլմ՝ սերիական մարդասպանի մասին պատմող դասական թրիլլեր, նկարահանված 1931 թվականին ռեժիսոր Ֆրից Լանգի կողմից։
Համարվում է կինոյի պատմության լավագույն ֆիլմ-նուարներից մեկը և իր ժամանակի լավագույն թրիլլերներից մեկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի քաղաքներից մեկի ոստիկանությունը փակուղում է հայտնվել, փորձելով գտնել սերիական մարդասպանին, ով արդեն սպանել է մի քանի երեխաների։ Եղած փաստերը բավարար չեն մարդասպանին գտնելու համար։ Իսկ այդ ընթացքում սպանությունները շարունակվում են։
Քաղաքի բնակիչները տագնապի մեջ են, նրանք կասկածում են ամեն պատահածի, ով փողոցում փորձում է խոսել որևէ երեխայի հետ։ Յուրաքանչյուրը կասկածում է իր մտերիմներից կամ հարևաններից որևէ մեկին։
Ոստիկանությունն անընդհատ ստուգումներ և պարեկային հսկողություն է իրականացնում, սակայն ապարդյուն։ Քաղաքի հանցագործ խմբավորումները նույնպես անհանգստացած են անորսալի մարդասպանին չգտնելու հետևանքով ոստիկանության չափից դուրս ակտիվությունից և իրենց հերթին փորձում են գտնել խորհրդավոր անձնավորությանը։ Մարդասպանը, չվախենալով ոչ ոքից, գաղտնի կերպով մամուլին է հանձնում նամակ, որտեղ գրված է, թե զոհերն ավելանալու են։
Ոստիկանության գլխավոր տեսուչ Կառլ Լոմաննը (Օտտո Վերնիկե) հանձնարարում է իր աշխատակիցներին ստուգել վերջին տարիներին հոգեբուժարաններից դուրս գրված անձանց ցուցակը և փորձել մարդասպանին գտնել նրանց մեջ։ Ոստիկաններից մեկին հաջողվում է գտնել փաստեր ընդդեմ հոգեբուժարաններից մեկի նախկին հիվանդ Հանս Բեկերտի (Պետեր Լորրե) ...
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետեր Լորրե - Հանս Բեկերտ
- Օտտո Վերնիկե - Կառլ Լոմանն
- Թեոդոր Լոոս - տեսուչ Գրեբեր
- Գուստավ Գրյուդգենս - Շրենկեր
- Ֆրիդրիխ Գնասս - Ֆրանց
- Ռուդոլֆ Բլյումմեր - Բեկերտի պաշտպան
- Գեորգ Ջոն - փուչիկների կույր վաճառող
- Ֆրանց Շտայն - նախարար
- Էռնստ Շտալ-Նախբաուր - ոստիկանապետ
- Էլլեն Վիդմանն - ֆրաու Բեկմանն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.filmaffinity.com/en/film875960.html
- ↑ http://stopklatka.pl/film/m-morderca
- 1 2 M — 1990.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ M, il mostro di Dusseldorf (իտալ.) — Fondazione Ente dello Spettacolo, 1928. — ISSN 0035-5879
- ↑ M — 2002.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 http://www.imdb.com/title/tt0022100/fullcredits
- 1 2 3 4 5 6 7 8 http://www.cinematografo.it/cinedatabase/film/m-il-mostro-di-dusseldorf/31641/
- 1 2 3 4 5 6 7 8 http://www.virtual-history.com/movie/film/526/m
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «M (ֆիլմ, 1931)» հոդվածին։ |
| ||||||||||||||||