LulzSec

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
LulzSec
Տեսակկազմակերպություն և hacker group?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրված2011 և մայիս 2011
Հիմնադիրանհայտ և Hector Monsegur?
Կայքlulzsecurity.com

LulzSec (անգլ.՝ Lulz Security, այլ անվանում՝ The Lulz Boat), հաքերային խումբ, որի հաջող հարձակումները եղել են այն ընկերությունների վրա, որոնք համարվում էին առավել պաշտպանված՝ «Սոնի»-ն (2011 թվականին բացվել է օգտատերերի 77 մլն հաշիվ), «Նինթենդո»[1], ամերիկյան մի քանի հեռուստաընկերություններ, ներառյալ «Fox News Channel»-ն ու «PBS»-ն, ինչպես նաև ԱՄՆ Սենատի կայքը։

Խմբի անդամների կողմից հրապարակվել են հեռահաղորդակցային հսկայի՝ «AT&T»-ի գողացված փաստաթղթերը։ 2012 թվականի մարտի 6-ին խմբի անդամներից մի քանիսը, այդ թվում՝ ենթադրյալ ղեկավար Հեկտոր Քսավյե Մոնսեգյուրը (անգլ.՝ Hector Xavier Monsegur), որը հայտնի է նաև «Sabu» ցանցային անվան տակ, ձերբակալվել են[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներից մեկում «LulzSec» խմբի անդամը («Ջրապտույտ» մականունով հաքերը, որն իրեն անվանում է «Lulz նավի կապիտան») ասել է, որ սկզբնապես խումբը հաքերային հարձակումներ է ձեռնարկել «ծիծաղի համար», ինչով էլ բացատրվում է նրա անունը՝ «Lulz» («LOL»-ի ածանցյալ), սակայն ավելի ուշ խումբը վերակողմնորոշվել է «քաղաքականապես մոտիվացված հաքերային հարձակումներով»։

«LulzSec»-ի մասնակիցների ինքնությունը երկար ժամանակ անհայտ է մնացել, սակայն, ըստ կցկտուր տեղեկությունների, դրանում ընդգրկված է եղել 6 մարդ։ Ինչպես ավելի ուշ պարզվել է, թիմի հիմնական կազմը երկու հոգի է եղել՝ «AnonymouSabu»-ը (նույն ինքը՝ «Sabu») և «Kayla»-ը, բացի նրանցից, «LulzSec»-ի գործողություններին մասնակցել են ևս չորսը՝ «Tflow», «Topiary», «Pwnsauce» և «Avunit» մականուններով[3]։

2011 թվականի մայիսին «LulzSec»-ը հարձակվել է ԱՄՆ Սենատի, ԱՄՆ ԿՀՎ[4] և Մեծ Բրիտանիայի ծանր հանցագործությունների բացահայտման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալության (SOCA) կայքերի վրա։

Sony network hack
Operation self dox.gif

2011 թվականի մայիսի 31-ին հայտարարել է, որ մտադիր է մոտ ժամանակներս զբաղվել «Սոնի»-ի համակարգերի կոտրմամբ։ Մեկ շաբաթ առաջ այդ խումբն արդեն կոտրել էր ճապոնական «Sony BMG» կայքը[5][6]։

2011 թվականի հունիսի վերջին «LulzSec»-ի անդամները կոտրել էին ԱՄՆԱրիզոնա նահանգի ոստիկանության սերվերը և հրապարակայնության են մատնվել նրանից հափշտակված շուրջ 700 գաղտնի փաստաթղթերի տեղեկատվությունը։ Հաքերները իրենց գործողությունները բացատրել են այդ գերատեսչության կենտրոնական դերով, որը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել նահանգի՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին օրենքի շրջանակներում[7]։

2011 թվականի հունիսի 24-ին «LulzSec»-ի մասնակիցներից մեկը «Ասսոշեյթեդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ խմբի տնօրինության տակ է մնում աշխարհի բոլոր զարգացած երկրների «կառավարությանը և իրավապահ մարմիններին պատկանող առնվազն 5 գիգաբայթ» տեղեկատվությունը, որը «LulzSec»-ը պատրաստվել է հրապարակել առաջիկա երեք շաբաթներին։ Սակայն հունիսի 25-ին «Թվիթթեր»-ի կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ «Եթե նախագահ Օբաման իր հաջորդ խոսքն ասի իր գլխին կոշիկով, Մենք խոստանում ենք դադարեցնել բոլոր ուղղություններով մեր հարձակումները մեկընդմիշտ»։

2011 թվականի հունիսի 21-ին «Անոնիմուս» հաքերային խմբի ներկայացուցիչը հայտարարել է «LulzSec» խմբի հետ հնարավոր միավորման մասին[8]։

2011 թվականի հունիսի 21-ին 19-ամյա բրիտանացի դեռահաս Ռայան Քլիրիի (անգլ.՝ Ryan Cleary)[9], ինչպես նաև ոստիկանության կողմից խմբի անդամների հետապնդումների մտավախության պատճառով, 2011 թվականի հունիսի 26-ի գիշերը «Թվիթթեր»-ի միկրոբլոգների կայքում «LulzSec» խմբի անդամները հայտարարել են ինքնալուծարման մասին. «Մենք հույս ունենք, ի թիվս այլ բաների, որ մենք ինչ-որ չնչին ձևով ինչ-որ մեկի վրա ազդել ենք»[10]։ «Թվիթթեր»-ում նրանց գործունեությանը հետևել է մոտ 300 հազար բաժանորդ։

«Pirate Bay» տորենտ կայքի միջոցով «LulzSec»-ն իրենց կողմնակիցներին կոչ է արել չհանձնվել.

Aquote1.png Մենք հույս ունենք, որ խնդրում ենք, նույնիսկ աղերսում ենք, որ մեր շարժումը վերածվի հեղափոխության, որը կշարունակվի նաև մեզանից հետո։ Խնդրում ենք, կանգ մի առեք։ Միասին, միավորվելով, մենք կարող ենք ճնշել մեր ընդհանուր թշնամիներին, ձեռք բերել ուժ և ներշնչել ազատություն, որին մենք արժանի ենք։ Aquote2.png


Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտի 6-ին մի քանի երկրների իրավապահ մարմինները ձերբակալել են խմբի երեք առաջատար մասնակիցների և հեռակա մեղադրանք առաջադրել ևս երկուսին։ Մեղադրյալների թվում են եղել Լոնդոնի երկու բնակիչներ՝ Ռայն Էքրոիդն «Kayla» մականունով և Ջեյք Դևիսը «Topiary» մականունով, Դարեն Մարտինը «pwnsauce» մականունով և Դոնչա Օ Կիրհեյլը «palladium» մականունով Իռլանդիայից, ինչպես նաև Ջերեմի Համոնդը «Anarchaos» մականունով Չիկագոյից[11][12]։

«FoxNews» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Lulz Security»-ի ղեկավարը Նյու Յորքի 28-ամյա բնակիչ Հեկտոր Քսավիե Մոնսեգյուր անունով մի մարդ է, որը հայտնի է նաև «Sabu» (կամ «AnonymouSabu») ցանցային անվան տակ։ Նա ՀԴԲ-ի կողմից ձերբակալվել է 2011 թվականի հունիսին և իշխանություններին աջակցել «LulzSec» խմբի մյուս մասնակիցների հայտնաբերման գործում։

Եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային անվտանգության մի շարք արևմտյան մասնագետներ ուշադրություն են դարձրել «LulzSec» խմբին՝ որպես ամենաարդյունավետ ոչ պետական հաքերային միավորումներից մեկը։ Չնայած այն հանգամանքին, որ «LulzSec»-ի գործողությունների տեխնիկական բարդությունը միջակ է եղել, նշվում է, որ նրանց բոլոր գործողությունները հսկայական ազդեցություն են ունեցել հասարակության վրա։ Նման արդյունքը կապում են խմբավորման «anonymousabu» ոչ ֆորմալ առաջնորդի մասնագիտական և անձնական ունակությունների հետ, որոնք օգնել են նրան իր ուղեկիցները դարձնել միասնական և արդյունավետ աշխատողնեին։ Վերլուծաբանների եզրակացությամբ, նրա անձը հաքերային միջավայրում առաջնորդության հատկանիշների բացառիկ կարևորության կենդանի ապացույց է։ Հենց խարիզմայի, ղեկավարի տեխնիկական և սոցիալական հմտությունների համադրությունը գործոն է, որը կարող է ամբողջ թիմին դուրս մղել հռչակի և հաջողության բարձունքների վրա[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Серверы Nintendo подверглись нападению хакеров
  2. ФБР задержало хакеров Lulz Security по наводке главы организации
  3. 3,0 3,1 Jelle van Haaster, Rickey Gevers, Martijn Sprengers LulzSec // Cyber Guerilla. — Elsevier Inc., 2016. — P. 113. — ISBN 978-0-12-805197-9
  4. Хакерская группа Lulz Security вывела из строя сайт ЦРУ
  5. Brenna Hillier։ «Hackers: “This is the beginning of the end for Sony”» (անգլերեն)։ VG247։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 31 мая 2011 
  6. Сеть компании Sony снова взломана, утверждают хакеры
  7. Хакеры Lulzsec похитили секретные данные полиции Аризоны
  8. LulzSec и Anonymous объединились в хакерской кампании AntiSec
  9. «Teenager arrested on suspicion of hacking»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին։ Վերցված է June 21, 2011 
  10. «Нашумевший хакерский проект LulzSec ликвидирован»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին։ Վերցված է 2011-06-26 
  11. Статья EXCLUSIVE: Infamous international hacking group LulzSec brought down by own leader на сайте foxnews.com
  12. 'Lulzsec hackers' arrested in international swoop(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]