Lo Vas a Olvidar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Lo Vas a Olvidar»
Ռոսալիայի և Բիլլի Այլիշի սինգլը
«R3» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 21, 2021
Ֆորմատ
Ձայնագրված2019-2020
Ժանրարթ փոփ[1]
Տևողություն3:23
ԼեյբլColumbia Records
Պրոդյուսեր
Ռոսալիայի սինգլների ժամանակագրություն
«Relación (Remix)»
(2020)
«Lo Vas a Olvidar»
(2021)
«La Noche de Anoche»
(2021)
Բիլլի Այլիշի սինգլների ժամանակագրություն
«Therefore I Am»
(2020)
«Lo Vas a Olvidar»
(2021)
«Your Power»
(2021)

«Lo Vas a Olvidar» (հայերեն՝ Դու մոռանալու ես դա), իսպանացի երգչուհի Ռոսալիայի երգ՝ ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշի հետ համագործակցությամբ։ Երգը, որը մի շարք ամսագրերի և երաժշտական պորտալների կողմից անվանվել է «վերջին շրջանում ամենասպասված համատեղ նախագծերից մեկը», գրվել է երկու կատարողների կողմից՝ Ֆինիս Օ'Քոնելի և Էլ Գինչոյի հետ միասին և արտադրվել է վերջին երկուսի կողմից[2]։ Այն պլանավորվում է թողարկել 2021 թվականի հունվարի 21-ին Columbia Records լեյբլի միջոցով՝ որպես Ռոսալիայի երրորդ ստուդիական ալբոմի սինգլ։ Երգը նաև ընդգրկվելու է ամերիկյան «Էյֆորիա» հեռուստասերիալի հատուկ սերիայում, որը պատմելու է Ջուլսի մասին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 26-ին Այլիշը հաստատել է BBC Radio 1-ին, որ ինքը և Ռոսալիան ձայնագրման սեսիա են ունեցել, որի ընթացքում համատեղ սիրուն երգ են պատրաստել[3]։ Երգչուհին նաև խոսել է Ռոսալիայի հետ աշխատելու ընթացքի մասին, նշելով, որ թեև վերջինս «ամենասիրալիր աղջիկն է», նա հստակ գիտի, թե ինչ է ուզում․ «Դա հիանալի էր, նա իսկապես գիտեր, թե ինչ էր ուզում», ասել է Այլիշը Ռոսալիայի մասին՝ ավելացնելով, որ «Դա ինչ-որ նոր բան էր, և ես ասեցի․ Ուաու, դու միակ այդպիսի մարդն ես, ում ես հանդիպել եմ»[4]։ Մարտի 10-ին, երբ Այլիշը հայտարարել է Բարսելոնայի Սընթ Ջորդի ակումբում համերգի մասին, Ռոսալիան նկար է տեղադրել իր սոցիալական ցանցերում և գրել է, որ «անհամբեր սպասում եմ մեր երգն ավարտելուն։ Ստուդիայում քո հետ կիսվելը կամ քեզ կենդանի տեսնելը շատ ոգեշնչել է ինձ»[5]։ Ավելի ուշ նույն ամսին Այլիշը Billboard ամսագրին հայտնել է, որ երգը կիսով չափ իսպաներեն է, կիսով չափ՝ անգլերեն, ինչպես նաև նշել է, որ այն «սիրուն է» և «նրանք երկուսով էլ սիրահարված են դրա վրա»[6]։

Ռոսալիայի El Mal Querer և Այլիշի When We All Fall Asleep շրջագայությունների պատճառով երգն անավարտ է մնացել ժամանակի հետ կապված տարաձայնությունների պատճառով։ Այնուամենայնիվ, 2020 թվականի ապրիլին Ռոսալիան պատմել է Զեյն Լոուիին, որ COVID-19 համավարակով պայմանավորված ինքնամեկուսացման ժամանակ երկու շաբաթ շարունակ աշխատել է երգի վրա[7]։ Այդ ժամանակ Ռոսալիայի վոկալը և վերադաշնակումն արդեն պատրաստ էր, և երգն ավարտելու համար պետք էր միայն Այլիշի վոկալը[8]։ Հունիսին երգն լիովին ավարտված էր։

2021 թվականի հունվարին, երն երկրպագուներն արդեն կորցրել են երգի թողարկման բոլոր հույսերը, Ֆինիսը հավանել է Billboard ամսագրի հոդվածն այն մասին, թե որ համագործակցություններն են ուզում տեսնել 2021 թվականին[9][10]։ Հունվարի 10-ին Այլիշը հավանել է երկրպագուի փոստը, որում վերջինս հարցրել է, սպասվում է արդյոք ինչ-որ երաժշտական թողարկում[11]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Lo Vas a Olvidar» երգի երաժշտական տեսահոլովակը թողարկվել է երգի հետ նույն օրը[12]։ Տեսահոլովակը նկարահանել է Նաբիլ Էլդերկինը[12][13][14]։

Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակում Այլիշը և Ռոսալիան գտնվում են մութ սենյակում, որը լուսավորվում է միայն շարժվող լուսարձակներով։ Նրանք երգում են ստվերոտ և բուռն դատարկության մեջ[15][16]։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Lo Vas a Olvidar» երգի ցուցանիշները չարթերում
Չարթ (2021) Բարձրագույն
հորիզոնական
Australia (ARIA)[17] 57
Ավստրիա Ö3 Austria Top 75[18] 37
Բելգիա Ultratop Flanders[19] 43
Բելգիա Ultratip Wallonia[20] 20
Կանադա Canadian Hot 100[21] 50
Չեխիա Singles Digitál Top 100[22] 4
France (SNEP)[23] 78
Գերմանիա Media Control AG[24] 63
Հունգարիա Single Top 10[25] 33
Հունգարիա Stream Top 40[26] 28
Italy (FIMI)[27] 74
Նիդերլանդներ Mega Single Top 100[28] 50
New Zealand Hot Singles (RMNZ)[29] 2
Norway (VG-lista)[30] 22
Romania (Airplay 100)[31] 87
Սլովակիա Singles Digitál Top 100[32] 15
Sweden (Sverigetopplistan)[33] 37
Շվեյցարիա Schweizer Hitparade[34] 10
Իսպանիա PROMUSICAE[35] 15
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[36] 35
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[37] 62
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[38] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[39] 6

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան
Տարբեր Հունվարի 21, 2021
[40]
Լատինական Ամերիկա Հունվարի 24, 2021 Contemporary hit radio [41]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sacher A. Billie Eilish & Rosalia team up on new song "Lo Vas A Olvidar" (listen) // BrooklynVegan — 2021.
  2. «Billie Eilish y Rosalía, ¿Cuándo se estrenará su colaboración?»։ Nación Rex (es-ES)։ Վերցված է 2021-01-11 
  3. «Billie Eilish habla de su colaboración con Rosalía (2019)»։ MondoSonoro (իսպաներեն)։ 2019-02-27։ Վերցված է 2021-01-11 
  4. «Billie Eilish Hints at Rosalía Collaboration»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2021-01-11 
  5. «Rosalía publica una foto suya con Billie Eilish y revela que su dúo no está terminado»։ jenesaispop.com (իսպաներեն)։ 2019-03-10։ Վերցված է 2021-01-11 
  6. «Billie Eilish Fans Are Crying Over Her Debut Album: See the Reaction»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2021-01-11 
  7. «Rosalía asegura que su colaboración con Billie Eilish está "casi terminada"»։ Latin US (es-MX)։ 2020-04-16։ Վերցված է 2021-01-11 
  8. «Rosalia Shares New Details on Billie Eilish Collaboration: ‘It’s Getting Quite Close’»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2021-01-11 
  9. «From Rosalia & Billie Eilish to Bad Bunny & Harry Styles, Here Are the Bilingual Collabs We Want to See in 2021»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2021-01-11 
  10. «Login • Instagram»։ www.instagram.com։ Վերցված է 2021-01-11 
  11. «Login • Instagram»։ www.instagram.com։ Վերցված է 2021-01-11 
  12. 12,0 12,1 Dinges Gary (January 21, 2021)։ «'Lo Vas a Olvidar': Billie Eilish sings in Spanish on new moody collaboration with Rosalía»։ USA Today։ Վերցված է January 21, 2021 
  13. Roiz Jessica (January 21, 2021)։ «Billie Eilish Shows Off Her Spanish in Dreamy Rosalia Collab 'Lo Vas A Olvidar': Watch»։ Billboard։ Վերցված է January 21, 2021 
  14. Bloom Madison (January 21, 2021)։ «Billie Eilish and Rosalía Release 'Lo Vas a Olvidar,' New Song for Euphoria: Listen»։ Pitchfork։ Վերցված է January 21, 2021 
  15. Haylock Zoe (January 21, 2021)։ «Billie Eilish and Rosalía Haunt the New Euphoria Track 'Lo Vas a Olvidar'»։ Vulture։ Վերցված է January 21, 2021 
  16. Shaffer Claire (January 21, 2021)։ «Billie Eilish, Rosalía Team Up for 'Euphoria' Song 'Lo Vas a Olvidar'»։ Rolling Stone։ Վերցված է January 21, 2021 
  17. The ARIA Report: Week Commencing 1 February 2021։ The ARIA Report (1613) (Australian Recording Industry Association)։ February 1, 2021: 4 
  18. Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է February 5, 2021.
  19. Ultratop.be — Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 30, 2021.
  20. Ultratop.be — Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 30, 2021.
  21. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=793 Billie Eilish Album & Song Chart History Canadian Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է February 2, 2021.
  22. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 20214 into search. Ստուգվել է February 1, 2021.
  23. «Top Singles: Semaine du 29 janvier 2021» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է February 2, 2021 
  24. Rosalía/Lo+vas+a+olvidar/single Musicline.de — Chartverfolgung — Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է January 29, 2021.
  25. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է February 5, 2021.
  26. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено February 5, 2021.
  27. «Top Singoli – Classifica settimanale WK 4» (իտալերեն)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է January 30, 2021 
  28. Dutchcharts.nl — Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է January 30, 2021.
  29. «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ February 1, 2021։ Վերցված է January 30, 2021 
  30. «VG-lista – Topp 20 Single 2021-4»։ VG-lista։ Վերցված է January 30, 2021 
  31. Arvunescu, Victor (22 February 2021)։ «Top Airplay 100 - Jason Derulo aduce un hit viral pe primul loc!» [Top Airplay 100 – Jason Derulo brings a viral hit atop the chart!] (Romanian)։ Un site de muzică։ Արխիվացված է օրիգինալից 22 February 2021-ին։ Վերցված է 22 February 2021 
  32. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 20214 into search. Ստուգվել է February 1, 2021.
  33. «Veckolista Singlar, vecka 4»։ Sverigetopplistan։ Վերցված է January 30, 2021 
  34. Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է January 31, 2021.
  35. Spanishcharts.com — Billie Eilish / Rosalía — Lo vas a olvidar Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է February 3, 2021.
  36. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է January 30, 2021.
  37. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=379 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot 100 for Billie Eilish. Ստուգվել է February 1, 2021.
  38. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=363 Billie Eilish Album & Song Chart History Billboard Latin Songs for Billie Eilish. Ստուգվել է February 2, 2021.
  39. Illegal name entered Billie Eilish/Billie+Eilish/chart?f=902 Billie Eilish Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Billie Eilish. Ստուգվել է February 2, 2021.
  40. «Rosalía anuncia la esperada colaboración con Billie Eilish»։ El Independiente (իսպաներեն)։ January 19, 2021։ Վերցված է January 19, 2021 
  41. Aguilar Tony (January 19, 2021)։ «Este domingo en #40GlobalShow279 presentaremos por primera vez simultáneamente en España y Latinoamérica LO VAS A OLVIDAR, la colaboración de @rosalia y @billieeilish✨🎶»։ Twitter։ Վերցված է January 19, 2021