Kod Adı K.O.Z.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Kod Adı K.O.Z.
թուրքերեն՝ Kod Adı: K.O.Z.
Kod Adı K.O.Z..jpg
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Ժանրմարտաֆիլմ և դետեկտիվ ֆիլմ
Թվականփետրվարի 13, 2015[1] և փետրվարի 26, 2015[2]
Լեզութուրքերեն
ՌեժիսորՋելալ Չիմեն
ԴերակատարներՋեմ Քուրթօղլու
Պատմվածքի վայրԹուրքիա
Տևողություն114 րոպե

«Kod Adı K.O.Z.», թուրքական ֆիլմ, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի փետրվարի 13-ին։ Սյուժեն պատմում է Թուրքիայում կաշառակերության սկանդալի մասին, նաև քաղաքական այլ իրադարձությունների մասին։ Համաձայն ֆիլմի հեղինակների տեսակետի, այդ իրադարձությունները համարվում էին դավադրություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, որը կազմակերպել էր ընդդիմության Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից։

Քննադատների կարծիքով ֆիլմը ունի պրիմիտիվ և խճճված սցենար, վատ դերասանական խաղ։ Այս ֆիլմը հաճախ համեմատում են «Կամքի հաղթանակը» ֆիլմի հետ[3][4]

Պրեմիերայից անմիջապես հետո, 2015 թվականի փետրվարին ֆիլմը ստացավ բացասական բազմաթիվ գնահատականներ Internet Movie Database կայքի օգտատերերի կողմից (1.0) և դասվեց 100 ամենավատ ֆիլմերի շարքին[5][6]։ Ներկա պահին ֆիլմը զբաղեցնում է առաջին հորիզոնականը 100 ամենավատ ֆիլմերի շարքում։ Թուրքիայում ֆիլմի պրեմիերան ցուցադրվել է մեծ էկրանին, 850 կինոթատրոններում, սակայն հանդիսատեսի մոտ հետաքրքրություն չի առաջացրել։ Այդ ֆիլմի պատճառով թուրքական հայտնի մի շարք ֆիլմերի պրեմիերաների ժամկետը փոխվեց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]