Iriao
Iriao | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ջազ և ժողովրդական երաժշտություն |
Գործունեություն | 2013 |
![]() |
Iriao (վրաց.՝ ირიაო), վրացական ջազ խումբ[1]։ Վրաստանի ներկայացուցիչը Լիսաբոնում կայացած Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում[2]։
7 հոգանոց խումբը հիմնադրվել է 2013 թվականին Դավիթ Մալազոնիայի կողմից։ Համարվում է առաջին երաժշտական խումբը, որը միավորել է ջազը վրացական էթնիկ մեղեդիների հետ[3]։ Մալազոնիան ապրում է Գերմանիայում, որտեղ երաժշտություն է գրում հեռուստատեսության, թատրոնի և այլ նախագծերի համար[4]։
Միջազգային բեմում խումբն առաջին անգամ հայտնվել Է 2014 թվականին Մալայզիայում Բորնեո ջազի փառատոնում[5]։
Նրանք ներկայացրել են Վրաստանը Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Լիսաբոնում, մայիսի 10-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչում, որտեղ զբաղեցրել են 18-րդ (վերջին) հորիզոնականը և չեն անցել եզրափակիչ։ Այդ արդյունքը մրցույթում երկրի երկրորդ վատագույն արդյունքն է։
Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դավիթ Մալազոնիա՝ ստեղնաշարային գործիքներ, կոմպոզիտոր,գործիքավորող
- Դավիթ Կավտարաձե՝ ժողովրդական գործիքներ
- Բիրձինա Մուրգուլիա՝ վոկալ
- Լևան Աբշիլավա՝ հարվածային գործիքներ
- Շալվա Գելեխվա՝ բաս կիթառ
- Գեորգի Աբաշիձե՝ վոկալ
- Միխայիլ Ջավախիշվիլի՝ վոկալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Borneo Jazz»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Music band Iriao will present Georgia at 2018 ESC - 1TV»։ 1TV։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-01-ին։ Վերցված է 31 December 2017
- ↑ «В Одессе выступил уникальный грузинский коллектив Iriao»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-06-ին։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Evrovizia 2018 ze saqartvelos jgufi iriao waradgens»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին։ Վերցված է 2018-01-05
- ↑ «Iriao fährt für Georgien nach Lissabon»։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին։ Վերցված է 2018-01-05
|