Io (ծրագրավորման լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Io
Io-logo.svg
Տեսակծրագրավորման լեզու
Կատարման ձևօբյեկտային կողմնորոշմամբ, Նախատիպային
Առաջացել է2002
ՍտեղծողՍթիվ Դեկորտե
ՆախագծողՍթիվ Դեկորտե, Ջոնաթան Ռայթ, Ջերեմի Թրեգունա
Ընդլայնումներ.io
Տիպիզացիադինամիկ
Ներշնչվել էSmalltalk, NewtonScript, Self, Lua, Lisp, Act1
Ներշնչել էIoke, Restricted Io
Արտոնագիր3-clause BSD License?
Կայքwww.iolanguage.com
Աղբյուր կոդgithub.com/IoLanguage/io

Io (առաջին տառը՝ լատինատառ մեծատառ «i»), դինամիկ տիպավորմամբ սկրիպտային, օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորման լեզու։ Մշակվել է Սթիվ Դեկորտի կողմից (Steve Dekorte) 2002 թ․-ին։ Լեզվի իրականացումն առկա է բոլոր հարթակների համար, ազատ է (BSD արտոնագիր) և որպես սկրիպտային նախատեսված է ներկառուցման համար։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Perl, PHP, Python և Ruby լեզուների, Io-ում օբյեկտի դաս հասկացողություն գոյություն չունի։ Դրա փոխարեն կիրառվում են նախատիպեր, ինչպես դա արվում է Lua-ում և JavaScript-ում։

Այսպիսով, օբյեկտների օրինակների, դասերի և անվանատարածքների համար Io-ում օգտագործվում են նախատիպերը։ Օպերատորների, մեթոդներին դիմելու, փոփոխականների վերագրման և ստացման համար օգտագործվում են հաղորդագրությունները։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ կոդը արտարծում է «Hello world!» արտահայտությունը println-ի միջոցով՝

"Hello world!" println

«Միայնակ» նախագծման կաղապարի իրականացումը՝

Singleton := Object clone // Օբյեկտներն ստեղծվում են (":=") ադեն գոյություն ունեցող օբյեկտների կլոնավորմամբ
Singleton clone = Singleton // clone դաշտի արժեքն փոխարինվում է ("=") այդ նույն օբյոկտի հղումով

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]