IPhone 3G

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
iPhone 3G
ՍլոգանApple Inc.
ԱրտադրողFoxconn[1]
Էկրան5 դյույմանոց սենսորային էկրանի 163 ppi խտության դեպքում 320x480 (HVGA) թույլատվություն
Տեսախցիկ2 մեգափիքսել
Օպերացիոն
համակարգ
iOS 4.2.1 (8C148): Թարմացումը այլևս չի աջակցվում[2]
Պրոցեսոր620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11[3]
(ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց[4])
Օպերատիվ
հիշողություն
128 մբ EDRAM
Մշտական
հիշողություն
8 կամ 16 գիգաբայթ մշտական հիշողություն
ՑանցերQuad-band GSM/GPRS/EDGE
(850 900 1800 1900 ՄՀց)
Tri-band UMTS/HSDPA
(850 1900 2100 ՄՀց)
Wi-Fi (802.11 b/g)
Bluetooth 2.0 + EDR
USB 2.0[5]
Մարտկոց1150 մԱժ լիթիում-իոնային անփոփոխ մարտկոց
Չափս115,5×62,1×12,3 մմ
Քաշ133 գ
ՆախորդiPhone 2G
ՀաջորդiPhone 3GS

iPhone 3G` Apple ընկերության սմարթֆոն: iPhone-ի երկրորդ մակարդակն է: Ներկայացվել է 2008 թվականի հունիսին Սան Ֆրանցիսկոյում անց կացված WWDC-ի ժամանակ: Ի տարբերություն առաջին մակարդակի iPhone-ից iPhone 3G-ն աջակցում է UMTS, HSDPA և A-GPS ստանդարտները: Բացի այդ հայտարարվել է App Store հավելվածների խանութի բացման մասին: Տեսախցիկը չի փոփոխվել և չի ստացել վիդեոյի տեսագրման հնարավորություն:

Ծրագրային ապահովման վերջին աջակցվող տարբերակը iOS 4.2.1-ն է: 2011 թվականի մարտի 11-ին թողարկվել է iOS 4.3-ը, որը չի աջակցվում iPhone 3G-ի կողմից[6]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անոնս[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 3G-ն աշխարհի 22 երկրներում թողարկվել է 2008 թվականի հուլիսի 11-ին սպիտակ կամ սև գունավորմամբ, 8 կամ 16 ԳԲ հիշողության ծավալով[6][7]: iPhone 3GS-ի թողարկումից հետո 3G-ն կրկնակի էժանացել է մինչև $99 և վաճառվել է միայն սև գունավորմամբ 8 ԳԲ հիշողության ծավալով և թարմացված 2010 թվականի հունիսի 7-ի iPhone OS 3.0.7 օպերացիոն համակարգով, iPhone 4-ի թողարկումից հետո iPhone 3G-ն արտադրությունից հանվել է[8]: Իրեն փոխարինել է նույն գինը ունեցող iPhone 3GS-ը (99 ԱՄՆ դոլար 8 ԳԲ հիշողության ծավալով տարբերակի համար):

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone OS 2.0-ն ունեցել է նկատվող բարելավումներ JailBreak-ի հետ պայքարում, նաև ուղղված են եղել ծրագրային ապահովման նախորդ տարբերակի սխալները: Մի քանի տարվա ընթացքում iPhone 3G-ն ծրագրային ապահովման թարմացման հարցում աջակցվել է Apple-ի կողմից: Ամեն տարի թողարկվել են խոշոր թարմացումներ:

Նոր օպերացիոն համակարգը օժտված էր App Store-ի, Microsoft Exchange ActiveSync-ի, MobileMe սերվիսի և էլեկտրոնային փոստի համար նախատեսված Push տեխնոլոգիայի աջակցմամբ:

2009 թվականի հունիսից մատչելի է դարցել մինչը iPhone OS 3.0 ծրագրային ապահովման թարմացումը: Հայտարարվել է MMS-ի աջակցման, տեսքտի հետ աշխատելու ժամանակ պատճենման և տեղադրման, հավելվածների համար լանդշաֆտային ռեժիմի և Bluetooth-ստերեոյի մասին: Կային նաև շատ ուրիշ աննշան բարելավումներ:

2010 թվականի հունիսից մատչելի է ծրագրային ապահովման թարմացումը մինչև iPhone OS 4.0: Սակայն ի տարբերություն իր հաջորդին՝ iPhone 3GS-ին, թարմացված ծրագրային ապահովման մեջ չի իրականացվել բազմախնդրությունը, աշխատանքային սեղաններին ֆոնային պատկերների տեղադրումը, և bluetooth ստեղնաշարի աջակցումը: Ավելացվել են ընդհանուր փոստային արկղի, թղթապանակների և փլեյլիստերի ավելացման ֆունկցիաներ: Այնուամենայնիվ թարմացումը մեծ քննադատության էր ենթարկվում: Ըստ քննադատողների կարծիքի՝ հիմնական թերությունը սարքի ցածր արտադրողականությունն էր:

Շուտով թողարկվել է iOS 4.1 ծրագրային ապահովման թարմացումը, որը ուղղել էր արտադրողականության պակասի պրոբլեմը: Սակայն այդտեղ ի տարբերություն այլ iOS 4 աջակցող սարքերում՝ բացակայում էր Game Center ծառայության աջակցումը:

2012 թվականի նոյեմբերի 22-ին մատչելի է դարձել մինչև iOS 4.2 ծրագրային ապահովման թարմացումը: Ավելացված է եղել YouTube-ում քվեարկության հնարավորություն, նաև անվտանգության հետ կապված մի շարք բարելավվումներ: iPhone3G-ին այնուամենայնիվ չի ստացել ֆունկցիաների մեծամասնությունը, օրինակ՝ AirPlay-ը, Safari-յի բազմախնդրությունը և տեքստի որոնումը:

2011 թվականի մատի 9-ին թողարկվել է iOS 4.3 beta 1-ը: Սակայն այդ ժամանակ iPhone 3G-ն արդեն չեր աջակցվում Apple-ի կողմից՝ ծրագրային ապահովման թարմացման հարցում: iOS 4.3-ը դարձել է առաջին օպերացիոն համակարգը, որը պաշտոնապես չեր աջակցում iPhone 3G-ն:

Դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 3G-ի հետևի մասը պատրաստված է պոլիկարբոնատային պլաստիկից ի տարբերություն առաջին մակարդակի, որտեղ օգտագործվում էր ալյումին[9]: Ստեղները պատրաստված են պլաստիկից և մետաղից: Ձեռքում հարմար բռնելու նպատակով՝ հեռախոսի ծայրերը կլորացված են: iPhone 3G-ի չափսերը մի քիչ ավելի մեծ են, քան իր նախորդինը՝ 115,5×62,1×12,3 մմ:

Սարքային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրան և ներմուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքի առջևի մասում տեղադրված է չանգռվածքներին կայուն հայելի: 3,5 դյույմանոց սենսորային էկրանի թույլատվությունը 163 ppi խտության դեպքում՝ 320x480 (HVGA) է: Կառավարումը իրականացվում է միայն մատերի օգնությամբ: Դիսփլեյը աջակցում է մուլտիթաչը:

Սարքը սարքավորված է նույն սենսորներով, ինչ իր նախորդը: Մոտեցման սենսորը աշխատում է տվյալ կերպ՝ երբ հեռախոսով զրույցի ժամանակ էկրանը մոտենում է ականջին՝ էկրանը ավտոմատ անջատվում է: Դա արված է մարտկոցի լիցքի խնայման և դիսփլեկին ականջով կպնելուց խուսափելու համար: Լուսավորության սենսորը կախված լուսավորումից փոփոխում է դիսփլեյի պայծառությունը, դա արված է մարտկոցի լիցքի խնայման և օգտագործման ժամանակ աչքերի լարվածությունը քչացնելու համար: Իր մեջ պարունակվում է երառանցք աքսելերոմետր, որը փոխազդում է հավելվածների մեծամասնության հետ: Իր օգնությամբ հեշտությամբ կարելի է անցնել լանդշաֆտային և դիմանկարային ռեժիմների միջև:

Պրոցեսոր և օպերատիվ հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքային ապահովման մեծամասնությունը հիմնված է օրիգինալ iPhone-ի վրա: Այն նախկինի պես պարունակում է 620 ՄՀց-անոց Samsung 32-bit RISC ARM11 (ծրագրապես իջեցված է մինչև 412 ՄՀց), PowerVR MBX Lite 3D GPU և 128 Մբ EDRAM:

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 2G-յի և iPhone 3G-յի համեմատություն

iPhone 3G-ն տերապետում է նույն 2.0 մեգափիքսելանոց ֆիքսված կենտրոնացմամբ տեսախցիկով, ինչ և իր նախորդը: Տեսախցիկում չկա զում, ֆլեշ և ավտոկենտրոնացում, նաև այն չի աջակցում վիդեոյի տեսագրում, սակայն որոշ հավելվածներ լուծում են այդ հարցը: iPhone OS 2.0-յում, որը ի սկզբանե տեղադրված է եղել iPhone 3G-յում հայտնվել է գտնվելու վայրով նկարկների ստեղծման հնարավորությունը:

Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

EDGE-ին որպես լրացում iPhone 3G-յում ավելացրել են A-GPS, 3G և եռդիապազոնային UMTS/HSDPA: Այս կատարելագործումները բարելավել են տվյալների բեռնման արագությունը և թույլ են տվել ավել ճիշտ աշխատել GPS-ի համակարգի հետ:

iPhone 3G-ն սարքի լիցքավորման համար ունի 30-պինային անցք, որը առկա է նախորդում և վերջին iPod փլեյերներում: Տվյալ անցքը նաև օգտագործվում է համակարգչի հետ սինխրոնիզացիայի և տարբեր աքսեսուարների միացման համար:

iPhone 3G-ն նաև ունի ականջակալների ստանդարտ 3,5 միլիմետրանոց անցք, տվյալ անցքով կարելի է սարքին միացնել ցանկացած արտադրողի ականջակալներ:

Տվյալների ստացման առավելագույն արագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային ցանցի/անլար տեխնոլոգիայի տիպ Դասակարգ Հաճախություններ որոնցով աշխատում է ցանցը Առավելագույն Downlink առագությունը (Mbps) Նվազագույն Uplink արագությունը (Mbps) Ժամանակակցություն
GPRS 2G (2.5G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.04 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
EDGE 2G (2.75G) 850, 900, 1800, 1900 ՄՀց 0.38 Անհայտ է Տեխնոլոգիան հնացել է
UMTS/HSDPA 3G 850, 900, 1900, 2100 ՄՀց 3.6 Անհայտ է Տեխնոլոգիան ակտուալ է
Wi-Fi 802.11 b/g/ 2450 ՄՀց 54.0 54.0 Տեխնոլոգիան ակտուալ է
Bluetooth 2.0 + EDR 802.15.4 2450 ՄՀց 3.0 3.0 Տեխնոլոգիան ակտուալ է

Մարտկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 3G-ն ունի 1150 մԱժ ծավալով անփոփոխ մարտկոց: Ըստ Apple-ի խոսքերի՝ սարքը կարող է 6 ժամ աշխատել Wi-Fi-ով համացանց մտնելիս, 5 ժամ 3G-յով համացանց մտնելիս և 25 ժամ աուդիոյի նվագարկման ժամանակ: Նաև այն կարող է 300 ժամ մնալ սպասման ռեժիմում: Ի տարբերություն առաջին iPhone-ին 3G-ն ունի այլ մարտկոց, որն ունի անցք և որն ավելի հեշտ է փոխարինել: Եթե մարկոցը փոփոխում են ոչ Apple-ի պաշտոնական ծառայությունում՝ երաշխիքը սպառվում է:

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 3G-ի հետ թողարկվել է iPhone OS-ի առաջին խոշոր թարմացումը: 2.0 տարբերակում ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ, որոնք չէին եղել իր նախորդում: Եվ ամենակարևորը այն է, որ թարմացման մեջ եղել է App Store-ը: Մինչ այդ կողմնակի հավելվածների տեղադրման միակ միջոցը եղել է JailBreak-ը: App Store-ի առաջին բացման ժամանակ այն պարունակում էր մոտավորապես 500 հավելված, այժմ հավելվածների քանակը անցել է 600 հազարը: iPhone OS-ի շատ ֆունկցիաներ սարքել են iPhone-ը բազմաֆունկցիոնալ սարք:

App Store[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone OS 2.0-յի գլխավոր թարմացումը եղել է App Store-ը, որը թույլ է տալիս տեղադրել կողմնակի արտադրողների հավելվածներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dalrymple Jim (2009-07-28)։ «iPhone manufacturer to pay family of dead worker»։ CNET։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2010-04-06 
  2. «Main Page - iDroidWiki»։ Idroidproject.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2010-12-19 
  3. Patterson Blake (2008-07-07)։ «Under the Hood: The iPhone’s Gaming Mettle»։ touchArcade։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2009-03-20 
  4. Dilger Daniel Eran (2008-03-20)։ «iPhone 2.0 SDK: Video Games to Rival Nintendo DS, Sony PSP»։ RoughlyDrafted Magazine։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2009-05-12 
  5. «Apple — iPhone — Tech Specs»։ Apple; Wayback machine։ July 14, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-07-14-ին։ Վերցված է 2009-01-19 
  6. 6,0 6,1 Gurman Mark։ «iOS 4.3 drops iPhone 3G and iPod touch 2G support»։ 9to5mac։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2011-01-13  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «iPhone 3G launch countries» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  7. «iPhone 3G Coming to countries everywhere»։ Apple Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2009-04-12 
  8. Sandoval Luis։ «iPhone 3G only $99, it’s Possible»։ crenk.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին 
  9. Kirk Edward (2008-07-13)։ «iPhone 3G's "Plastic" Actually Stronger Than Aluminum iPhone?»։ iPhone Alley։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-06-ին։ Վերցված է 2009-03-19