IPad Pro
iPad Pro, պլանշետների շարք ստեղծված Apple ընկերության կողմից, որոնցից առաջինը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 9-ին, իրենից ներկայացնելով iPad-ի բոլովին նոր տարբերակը ամենամեծ էկրանով (9,7, 10,5, 12,9 դյույմ)։ iPad Pro 9.7 սարքավորված է Apple A9X պրոցեսսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ հիշողություն[1], Apple Pencil ստիլուսի ապահովում և Split View ռեժիմ iOS 9-ում, որը թույլ է տալիս բացել երկու ծրագիր մի առ ժամանակ։ iPad Pro 10.5-ը ցուցադրվեց 2017 թվականի հուլիսի 5-ին WWDC 2017-ի շրջանակում, այն ստացավ ավելի հզոր պրոցեսսոր A10X Fusion, 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ iSight, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 7 մեգապիքսել հզորությամբ դիմային FaceTime տեսախցիկ և էկրան։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանշետի «սիրտն» է համարվում երրորդ սերնդի 64-բիթ կառուցվածքով նոր Apple A9X պրոցեսսորը, որը 1,8 անգամ ավելի արագ է աշխատում նախկինում iPad Air 2-ում օգտագործվող Apple A8X պրոցեսսորից։ Պլանշետում նաև օգտագործվում է M9 պրոցեսսոր։ Apple հաստատում է, որ պլանշետը 80 %-ով ավելի հզոր է ներկայիս դյուրակիր համակարգիչներից և «ծանր» ծրագրերի հետ աշխատելուց այն հավասար է համակարգիչներին։ Պլանշետը թողարկվում է 3 տարբերակով՝ 32 գիգաբայթ, 128 գիգաբայթ և 256 գիգաբայթ։
Ինքնավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնավար աշխատանքով այն կարող է աշխատել ավելի քան 10 ժամ վեբ-սերֆինգ ռեժիմով։
Էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Retina էկրան
- Multi‑Touch էկրան 12,9 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով / Multi‑Touch էկրան 9,7 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով / Multi‑Touch էկրան 10,5 դյույմ անկյունագծով, LED լուսավորությամբ և IPS տեխնոլոգիայով
- Ընդյալնվել է գունապատումը՝ DCI-P3
- Էկրանը ունի 2732x2048 կետայնություն, iPad Pro 9,7-ինը 2048x1542 պիքսել, iPad Pro 10,5-նի էկրանը 2224x1668 պիքսել
- Օլեֆոբիկ մակերեսը, պաշտպանում է սարքի վրա մատնահետքերի հայտնվելուց
- Ամբողջությամբ լամինացված էկրան
- Պատված է հակաճառագայթային մակերեսով։
Տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]iSight տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]9,7 դյույմ տարբերակումը, որը թողարկվել է 2016 թվականի մարտի 21-ին, ունի 12 մեգափիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաև տեղադրված է լույս՝
- Ավտոֆոկուս
- Դեմքի ճանաչում
- Լուսավորության ցուցիչ հետևի մասում
- 5 լիզային օբյեկտիվ
- Հիբրիդային ԻԿ- ֆիլտր
- Դիաֆրագմա ƒ/2.4
- HDR լուսանկարներ
- Պամարոմային լուսանկար
- Նկարաշար
- Կետրոնացում տեսանյութ նկարելու ընթացքում սեղմելով էկրանին
- Տեսանյութի կայունացում
- Տեսանյութի եռակի մեծացում տեսանյութ նկարելուց
- Դանդաղեցրած կադրով նկարահանում
- Տեսանյութի նկարում 1080р (30 կադր/վ), 720р (60 կադր/վ)
Դիմային տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիմային տեսախցիկը 1,2 մեգափիքսել է (9,7 դյույմ տարբերակում դիմայինը 5 մեգափիքսել է, իսկ 10,5 դյույմ տարբերակում՝ 7 մեգափիքսել)
- Ունակ է նկարելու HD-վիդեո 720p, իսկ 10,5 դյույմ տարբերակի տեսախցիկը ունակ է 1080p Full HD
- FaceTime-ով տեսազանգեր Wi‑Fi-ի կամ բջջային ցանցի միջոցով
- Դեմքի ճանաչում
Բջջային և անլար կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Wi-Fi
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wi‑Fi (802.11a/b/g/n/ac) և երկու հաճախականություն
- MIMO
- Bluetooth 4.2 տեխնոլոգիա
Wi-Fi + Cellular
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wi‑Fi (802.11a/b/g/n/ac) և երկու հաճախականություն
- MIMO
- Bluetooth 4.2 տեխնոլոգիա
- GSM/EDGE
- CDMA EV-DO Rev. A և Rev. B
- UMTS/HSPA/HSPA+/DC‑HSDPA
- LTE
- Բացակայում է ցանցային զանգերի հնարավորությունը
Մոդելների հիմնական տարբերություն[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսախցիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]9,7 և 12,9 դյույմ iPad Pro-ների գլխավոր տարբերությունը կայանում է տեսախցիկում։
- iPad Pro-ի(9,7") նոր մոդելում տեսախցիկը սկսել է ավելի քիչ դողալ, ինչպես iPhone 6 և 6s։
- iPad Pro-ի(9,7") դարձել է Apple միակ տարբերակը, որը ունի երկու գույնի լույս
Հիմնական տեսախցիկ
- iPad Pro (9,7) ստացել է 12 մեգափիքսելանոց տեսախցիկ
- iPad Pro (12,9) ստացել է 8 մեգափիքսելանոց տեսախցիկ
- iPad Pro (10,5) ստացել է 12 մեգափիքսելանոց տեսախցիկ
Դիաֆրագմա
- 9.7 դյույմ տեսախցիկը ունի f/2.2 դիաֆրագմա, և այս տեսախցիկը թույլ է տալիս նկարել 63-մեգափիքսելանոց պանորամային լուսանկարներ
- iPad Pro (12,9), ը ունի f/2.4 դիաֆրագմա, որը թույլ է տալի նկարել 43 մեգափիքսելանոց պանորամայն լուսանկար
Կենդանի նկար
- Նոր iPad Pro 9,7 ապահովում է այս ֆունկցիան
- iPad 12,9"՝ չի ապահովում այս ֆունկցիան
- iPad Pro 10,5 ապահովում է
Դիմային տեսախցիկ
- iPad Pro 9,7-ը ստացել է 5 մեգափիքսելանոց դիմային տեսախցիկ
- iPad 12,9"-ը ունի 1,2 մեգափիքսելանոց դիմային տեսախցիկ
Տեսանյութ
- iPad Pro 9,7 պլանշետը ունակ է նկարել 4K 30 fps վիդեո և slow-mo-տեսանյութ 1080p 120 fps և 720p 240 fps
- iPad 12,9 ունակ է նկարել 1080p 30 fps և slow-mo 720p 120 fps
- iPad Pro 10,5 ունակ է նկարել 1080p 30 կամ 60 fps, 4K տեսանյութ 30 fps, slo-mo տեսանյութ 1080p 120 fps կամ 720p 240 fps։
Չափերը և արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 12,9" և 9,7" ունեն էկրանի նույն չափերը
- iPad Pro 9,7 277 գրամ ավելի թեթև է
- iPad Pro 9,7 բարակ է 0,8 մմ։
«Բարև, Siri»
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad Pro 9,7-ը միշտ ակտիվ է անհրաժեշտ է միայն կանչել և նա կակտիվանա անռանց էկրանին դիպչելու։ iPad Pro 10,5 և iPad Pro 12,9 այս ֆունկցիան աշխատում է միայն այն ժամանակ, երբ պլանշետը լիցքավորվում է։
Էկրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի նրանից, որ պլանշետները տարբերվում են չափերով, առաջին անգամ iPad Pro 9,7-ում է հայտնվել ֆունկցիա, որը կարգավորում է էկրանի լուսավորությունը և գույները կախված շրջակա միջավայրից։
Անլար կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad Pro 9,7-ը և iPad Pro 10,5-ը ապահովում են ավելի արագ տեխնոլոգիա LTE Advanced, ի տարբերություն 12,9 դյույմ էկրանովի։
Աքսեսուարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]iPad Pro-ի համար նախատեսված է չորս աքսեսուար, որոնք վաճառվում են առանձին՝ էկրանի խելացի պատյան, կցվող ստեղնաշար, Խելացի ստեղնաշար, և հատուկ ստիլուս՝ Apple Pencil, և հատուկ հարմարեցված պատյան, որը համատեղելի է Խելացի Ստեղնաշարի հետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Apple Introduces iPad Pro Featuring Epic 12.9-inch Retina Display. // Apple, 2015-9-9.
- ↑ Чем маленький iPad Pro отличается от большого | Новости и обзоры iPad на AppleInsider.ru
- ↑ «iPad Accessories». Apple. 2015 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apple Introduces iPad Pro Featuring Epic 12.9-inch Retina Display. // Apple, 2015-9-9.
- [1] // DeepApple.com (10.09.2015).
- Apple: iPad Pro // 3DNews (10.09.2015).