«I’ll Never Love Again» (անգլ. թարգմանաբար՝ «Ես երբեք չեմ սիրի նորից»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը, որ ընդգրկվել է «Աստղ է ծնվել» ֆիլմի սաունդթրեքում և թողարկվել 2018 թվականի հոկտեմբերի 5-ին։ Երգի հեղինակներն են Լեդի Գագան, Natalie Hemby, Հիլարի Լինդսին, Aaron Raitiere-ը։
Երգի կինոտարբերակից բացի, որը հնչում է ֆիլմում, սաունդթրեքում ընդգրկվել է նաև երգի ընդլայնված տարբերակը։ Լեդի Գագան երգը գրել է Natalie Hemby-ի, Հիլարի Լինդսիի և Aaron Raitiere-ի ետ[1][2]։ Երկու երգերի պրոդյուսերները եղել են Լեդի Գագան և Բենջամին Ռայսը[3]։ Երգը կատարվել է G major տոնայնությամբ միջին տեմպով՝ 54 հարված րոպեում։ Ակորդների հաջորդականությունը կազմում է Gadd2-Em7-Cmaj9-D9sus, կրկներգում՝ Gadd2-Em7(no3)-Cmaj9/E-D9sus։ Լեդի Գագայի վոկալը՝ Սոլ3-ից մինչև Մի5[4]։ USA Today ամսագրից Brian Truitt-ը երգը բնութագրել է որպես «սենտիմենտալ բալլադ»[5]։
Երգն ընդհանուր առմամբ արժանացել է երաժշտական փորձագետների ու գրախոսողների հավանությանը, այդ թվում՝ Billboard («շշմեցնող բալլադ»[6], «ֆիլմի լավագույն տեսարան», «ապշեցուցիչ գեղեցիկ լիրիկա»)[7], The New York Times (համեմատել է Harry Nilsson-ի «Without You» և Eric Carmen-ի «All by Myself» երգերի հետ, «հին դպրոցի նրբագեղություն, զգացմունքայինություն և ձայնի ուժ»)[8], Pitchfork[9], The Boston Globe[10], The Hollywood Reporter (կանխատեսել են, որ երգը կներկայացվի «Օսկարի»)[11], USA Today («անարտահայտելի ձեռքբերում, որը մենակ կարող է դերասան-երգչուհուն արժանացնել իր առաջին «Օսկարին»՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նա ներկայում լավագույն վոկալիստներից մեկն է ցանկացած ժանրում՝ փոփ երաժշտությունում կամ այլ»[12]։
↑ČNS IFPI(չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201844 into search. Ստուգվել է November 6, 2018.
↑ 17,017,117,2[0=ts_chart_artistname%3ALady%20Gaga&f[1]=ss_chart_search_title%3A%2AI%27ll%20Never%20Love%20Again%2A&refine=1 «Lady Gaga: Chart Search: I'll Never Love Again»]։ Billboard։ Վերցված է October 22, 2018(չաշխատող հղում)