Hypnotize (ալբոմ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Hypnotize (այլ կիրառումներ)
Hypnotize System of a Down խմբի ալբոմ | ||||
---|---|---|---|---|
System of a Down-ի | ||||
Թողարկված | ԱՄՆ 17 նոյեմբեր, 2005 | |||
Ժանր | Ալտերնատիվ մետալ | |||
Տևողություն | 33:47 | |||
Լեզու | Անգլերեն | |||
Լեյբլ | American Recordings, Columbia, Sony Music Japan | |||
Պրոդյուսեր | Ռիկ Ռուբին | |||
System of a Down-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Hypnotize ալբոմից | ||||
|
«Hypnotize»-ը հայ-ամերիկյան «System of a Down» ռոք խմբի հինգերորդ ալբոմն է։ Այն նաև «Mezmerize/Hipnotize» կրկնակի ալբոմի երկրորդ կեսն է։ Այն թողարկվել է 2005 թվականի նոյեմբերի 22-ին՝ «Mezmerize» ալբոմից 6 ամիս անց։ «Mezmerize»-ը և «Hypnotize»-ը երկուսն էլ թողարկվել են Billboard-ի 200 ալբոմների առաջին հորիզոնականում՝ այսպիսով խումբը դարձնելով այն քչերից մեկը, որի երկու ալբոմները նույն տարում գրանցել են այսպիսի հաջողություն։ «Hypnotize»-ը «System of a Down»-ի վերջին ստուդիո ալբոմն էր՝ թողարկված նրանց 4-ամյա՝ 2006 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի նոյեմբերը տևած դադարից առաջ։
«Hypnotize»-ը «Billboard 200»-ում հայտնվել է առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում ունենալով 320000 օրինակ։ Ալբոմը առաջին հորիզոնականն է գրավել նաև «Canadian albums chart»-ում՝ առաջին շաբաթում վաճառելով 47000 օրինակ[1]։ Ալբոմը «RIAA»-ի կողմից պարգևատրվել է ոսկե և պլատինե մրցանակներով՝ 2005 թվականի դեկտեմբերի 13-ին[2]։ Ալբոմի թողարկման օրվանից ի վեր ամբթող աշխարհում վաճառվել է նրա 8 միլիոն օրինակ։
Ալբոմը նախատեսվում էր սկսել Միջին Արևելյան ոճի «Hezze» կոչվող գործիքային երգով, որը Մալաքյանը հայտարարել է որպես իր ամենասիրելի երգերից մեկը՝ նախքան դրա թողարկումը։ Այն չեղարկվեց վերջին րոպեին, որովհետև խումբը ուզում էր ալբոմը բացել ծանր երգով, ինչպես նաև այն անհամատեղելի էր ալբոմի մնացած երգերի հետ։ Այնուամենայնիվ, «Mr. Jack»-ի կենդանի կատարումների ժամանակ Մալաքյանը երգի առաջին կրկներգից հետո բղավում էր «Yalla hezze»։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Attack» | 3:06 |
2. | «Dreaming» | 3:59 |
3. | «Kill Rock'N'Roll» | 2:28 |
4. | «Hypnotize» | 3:09 |
5. | «Stealing Society» | 2:58 |
6. | «Tentative» | 3:36 |
7. | «U-Fig» | 2:55 |
8. | «Holy Mountains» | 5:28 |
9. | «Vicinity of Obscenity» | 2:51 |
10. | «She's Like Heroin» | 2:44 |
11. | «Lonely Day» | 2:47 |
12. | «Soldier Side» | 3:40 |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hypnotize
- Lonely day
Ալբոմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերժ Թանկյան - վոկալ, ստեղնային
- Դարոն Մալաքյան - կիթառ
- Շավո Օդաջյան - բաս
- Ջոն Դոլմայան - հարվածային
- Ռիք Ռուբին - պրոդյուսեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «SOAD knocks Madonna from No. 1». Jam!. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Underwood Leads Three Country Debuts Onto Chart». Billboard.
|