Hello Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hello Games
ՏեսակԿորպորացիա, ծրագրային ապահովման ընկերություն և տեսախաղեր մշակող
Հիմնադրված էօգոստոսի 8, 2008
ՀիմնադիրSean Murray?
ՎայրԳիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Կայքhellogames.org(անգլ.)
 Hello Games Վիքիպահեստում

Hello Games Ltd, բրիտանական ընկերություն, որ զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ և տեղակայված է Գիլֆորդ քաղաքում (Մեծ Բրիտանիա)։ Ընկերությունը ավելի հայտնի է իր տիեզերական արկածների մասին պատմող No Man’s Sky խաղով, ինչպես նաև The Last Campfire խաղով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Hello Games-ը հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, այն ընկերությունների մի քանի նախկին մշակողների կողմից։ Develop Awards 2010-ի ժամանակ ընկերությունը նվաճեց մի անգամից երկու տիտղոս՝ «Լավագույն նոր ստուդիա» և «Լավագույն միկրոստուդիա»[1][2]։ 2010 թվականի սեպտեմբերին ընկերությունը ընդգրկվեց The Guardian ցանկի հարյուրյակում, որեպես վեջին 12 ամիսների ընթացքում ամենաինովացիոն և ստեղծագործական ընկերություն[3]։ Gamescom 2011-ի ժամանակ ընկերությունը ներկայացրեց իր երկրորդ խաղը՝ Joe Danger 2: The Movie[4]։ Երկու տարի անց, VGX 2013-ի ժամանակ, Hello Games-ը ներկայացրեց գիտաֆատսատիկ արկածային խաղ, որը կրում էր No Man’s Sky անվանումը[5]։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ին ընկերության գրասենյակը, մոտ գետերից մեկի հունից դուրս գալու պատճառով անցավ ջրի տակ[6]։

No Man’s Sky խաղը սկզբնական շրջանում պետք է թողարկվեր 2016 թվականի հունիսին, սակայն դրանից մեկ ամիս առաջ, Շոն Մյուրրեյը հայտարարեց, որ խաղի թողարկում հետաձգվել է, որոշակի ծրագրային խնդիրների պատճառով[7][8]։

Game Developers Conference 2017-ի ժամանակ Hello Games-ը հայտարարեց, Hello Labs-ի հիմնադրման մասին, այն իրենից ներկայացնում էր խումբ, որը պետք է զբաղվեր փորձնական նախագծերի ֆինանսավորմամբ[9]։ 2018 թվականին The Game Awards-ի ժամանակ Hello Games-ը ցուցադրեց իր նոր խաղը՝ The Last Campfire[10], որը թողարկվել էր 2020 թվականի ամռանը[11]։

Խաղերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Պլատֆորմ
PS3 X360 PS4 XONE Switch Win Mac Lin Vita Android iOS
2010 Joe Danger Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Ոչ Ոչ Այո Այո Այո
2012 Joe Danger 2: The Movie Այո Այո Ոչ Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Ոչ Ոչ
2014 Joe Danger Infinity Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո
2016 No Man’s Sky Ոչ Ոչ Այո Այո[12] Ոչ Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Ոչ
2020 The Last Campfire Ոչ Ոչ Այո Այո Այո Այո Ոչ Ոչ Ոչ Ոչ Այո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Greg Howson (2010 թ․ հուլիսի 15). «Develop Awards — Heavy Rain, Angry Birds, Arkham amongst winners» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  2. Phil Elliott (2010 թ․ հուլիսի 15). «Hello Games wins 2 awards» (անգլերեն). GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  3. «Tech media invest 100» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին.
  4. JC Fletcher (2011 թ․ օգոստոսի 12). «Joe Danger: The Movie is Hello Games' next stunt» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  5. Owen Good (2013 թ․ դեկտեմբերի 8). «Wow. No Man's Sky Just Stole The Show At The VGX» (անգլերեն). Kotaku Australia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  6. Marc Nix (2013 թ․ դեկտեմբերի 26). «Hello Games Hit By Flood» (անգլերեն). IGN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  7. Sean Murray (2016 թ․ մայիսի 27). «No Man's Sky Coming to PS4 in August» (անգլերեն). PlayStation Blog. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  8. Tyler Wilde (2016 թ․ օգոստոսի 15). «The anatomy of hype: how No Man's Sky became the best and worst game ever» (անգլերեն). PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  9. Sam Machkovech (2017 թ․ մարտի 3). «No Man's Sky creator describes issues with launch, crashes, money» (անգլերեն). Ars Technica. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  10. Colin Campbell (2018 թ․ դեկտեմբերի 6). «The Last Campfire is a surprise new adventure from Hello Games» (անգլերեն). Polygon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  11. Tom Phillips (2020 թ․ մարտի 17). «Hello Games' The Last Campfire re-emerges for summer launch» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  12. Matt Wales (2018 թ․ մարտի 29). «No Man's Sky headed to Xbox One, next big update arrives this summer» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]