Heinz
Heinz H.J. Heinz Company | |
---|---|
Տեսակ | մասնավոր ընկերություն |
Հիմնադրված է | 1869 |
Հիմնադիր | Հենրի Ջոն Հայնց |
Վայր | ԱՄՆ, Փիթսբուրգ, Փենսիլվանիա |
Երկիր | ԱՄՆ |
Գլխավոր անձինք | Վիլյամ Ռ. Ջոնսոն (նախագահ) |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Արտադրանք | Կետչուպներ, սառեցված սնունդ, մանկական սնունդ |
Հասույթ | 8,643 մլրդ ամերիկյան դոլար (2006 թվական) |
Աշխատողների թիվ | 41 հազար (2005 թվական) |
Մայր ընկերություն | The Kraft Heinz Company |
Դուստր ընկերություններ | Heinz Foodservice |
Սեփականատեր | Բերքշիր Հեթուեյ և 3G Capital? |
Կայք | www.heinz.com,] |
H. J. Heinz Company Վիքիպահեստում |
«H. J. Heinz» (hայերեն՝ Հայնց), ամերիկյան պարենային ընկերություն, կետչուպի հայտնի արտադրող։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Փիթսբուրգում։
2015 թվականի մարտին հայտարարվել է, որ Kraft Foods Inc.-ը (հիմնադրվել է 1903-ին) և H. J. Heinz Company-ն կմիավորվեն The Kraft Heinz Company մեկ միասնական ընկերությունում։ Heinz -ի բաժնետերերը կստանձնեն համակցված ընկերության 51% -ը, իսկ Kraft Foods- ի բաժնետերերը վերահսկելու են միասնական կառուցվածքի 49% -ը։ Այս որոշումը միաձայն հաստատվել է երկու միավորված ընկերությունների տնօրենների խորհրդի կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1869 թվականին համատեղ՝ Հենրի Ջոն Հայնցի և Կլարենս Նոբելի (Clarence Noble) կողմից՝ Heinz & Nobl անվամբ։
1875 թվականին Heinz & Noble ընկերությունը սնանկացավ և Հենրի Հայնցը գրանցեց F.&J. Heinz ընկերությունը իր հոր և եղբոր համար։ 1888 թվականին Հենրին գնեց F.&J. Heinz ընկերությունը իր հարազատներից և վերանվանեց այն H. J. Heinz։
2013 թվականի փետրվարին հայտարարվեց, որ նախկինում ընկերությունը համաձայնվել է ձեռք բերել Berkshire Hathaway (պատկանում է միլիարդատեր Ուորեն Բաֆեթին) և 3G կապիտալ մասնավոր ընկերությունները։ Ենթադրվում էր, որ վերջիններս բաժնետերերից 23 մլրդ դոլարով կգնեն Heinz-ի բաժնետոմսերը, ինչպես նաև ընկերության պարտքերը կփակեն 5 մլրդ դոլարով, որից հետո ընկերությունը հանրային ընկերությունից պետք է վերածվի մասնավոր ընկերության[2][3]։ Գործարքն ավարտվել է նույն տարվա հունիսին։
Սեփականատերեր և ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Heinz-ը մասնավոր ընկերություն է, 50% հավասարության հիմունքներով, որը պատկանում է Berkshire Hathaway-ին և 3G Capital Capital մասնավոր բաժնետիրական հիմնադրամին։
Ընկերության նախագահները.
- 1905 թ-ից Հենրի Ջոն Հայնց
- 1919 թ-ից Հովարդ Հայնց
- 1941 թ-ից Հովարդ Հայնց II
- 1966 թ-ից Բարտ Գուկին
- 1979 թ-ից Էնթոնի Օ'Ռեյլի
- 1996 թ-ից Վիլյամ Ռ. Ջոնսոն
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը արտադրում է է կետչուպներ, սոուսներ, թթու, ապուրներ, սառեցված սնունդ և այլն։ ԱՄՆ-ում Heinz-ը վերահսկում է կետչուպի շուկայի 60%-ը, մինչդեռ 50 այլ երկրներում, սեփական տվյալներով, զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխատակիցների թիվը 37.500 մարդ է (2005 թ.):
2005 ֆինանսական տարում՝ սկսած ապրիլից, ընկերության վաճառքը կազմել է 8,9 մլրդ դոլար։
Heinz-ը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]մինի|H. J. Heinz Ընկերության կենտրոնական գրասենյակ, 1915: Heinz-ը Ռուսաստանում աշխատում է 1993 թվականից, ունի մանկական սննդի գործարան Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքում, ինչպես նաև «Պետրսոյուզ» սննդի խումբը[4][5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 57 varieties, ոչ թե Heinz-ի արտադրատեսակների իրական թվաքանակը, այլ պարզապես ընկերության հիմնադիր Հենրի Հայնցի «հաջողակ թիվը»[6]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Heinz и Kraft Foods после слияния займут пятое место в мире. // «РБК», 25 марта 2015.
- ↑ «Heinz bought by Warren Buffett's Berkshire Hathaway for $28bn». // bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Уоррен Баффет покупает Heinz за $28 млрд». // vedomosti.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Олег Шехобалов. «На гречневой каше быстро не заработаешь». // kommersant.ru. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
- ↑ Маргарита Арановская. «Крупнейшая сделка в пищевой индустрии: Баффет покупает Heinz за $28 млрд». // slon.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
- ↑ Роберт Чалдини, Стив Мартин, Ноа Гольдштейн Психология убеждения. 50 доказанных способов быть убедительным. — Манн, Иванов и Фербер, 2016. — 224 с. — ISBN 978-5-00057-972-5, 978-5-91657-701-3, 978-5-00057-401-0