Fête de la Musique

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fête de la Musique
Raga du soir au Collège des Bernardins (4730079050).jpg
Տեսակտոնախմբություն
ԱմսաթիվՀունիսի 21
Տոնվում էFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
սկսածհունիսի 21, 1982
Կայքfetedelamusique.culture.gouv.fr
Fete Musique MCCS - 24 juin 06 - 112.JPG

Fête de la Musique ֆր.՝ Երաժշտության տոն, (հանդիպում է նաև «Երաժշտության օր» անվամբ, «The World Music Day»), յուրաքանչյուր տարի հունիսի 21-ին՝ արևակայության օրը, անցկացվող երաժշտական փառատոն՝ ուղղված բնակչության շրջանում երաժշտության տարածմանը։

Fête de la Musique-ի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Երաժշտության տոն»-ը կազմակերպվել է 1982 թվականին Փարիզում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ։ Ավելի քան 30-ամյա պատմությամբ փառատոնը դուրս եկավ ազգային սահմաններից և երաժշտության բնագավառում դարձավ համաշխարհային իրադարձություն։ Այժմ ամբողջ աշխարհում ավելի քան 100 պետություն և 340 քաղաք յուրաքանչյուր տարի անցկացնում են կենդանի համերգներ՝ «Fête de la Musique»-ի շրջանակներում։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Fête de la Musique»-ի հիմնական բնորոշիչ գիծը պրոֆեսիոնալների և սիրողական մակարդակի երգիչների՝ նույն բեմահարթակի վրա ելույթ ունենալն է։ Տոնակատարության շրջանակներում իրականացվող բոլոր համերգներն անցկացվում են բացօթյա՝ պուրակներում, զբոսապուրակներում և հրապարակներում։ Խրախուսվում են երաժիշտների՝ փողոցային ինքնաբուխ համերգները, ինչն ստեղծում է երաժշտական տոնի մթնոլորտ։

Fête de la Musique-ը Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում «Fête de la Musique»-ն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, Վորոնեժում։ Տեղացի երաժշտասերների նախաձեռնությամբ՝ քաղաքի կենտրոնում պատրաստվեցին երեք բեմահարթակներ, որտեղ ելույթ էին ունենում Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի[1] տարբեր քաղաքների երաժիշտներ։ 2012 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանատունը «Երաժշտության տոն» դաշնային ծրագրի շրջանակներում կազմակերպեց ֆրանսիացի երաժիշտների ելույթները՝ Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ՝ ընդհանուր առմամբ 13 քաղաքներում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fête de la Musique»։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-17-ին։ Վերցված է 2021-01-19 
  2. 23 июня — Праздник музыки! — La France en Russie Archived 2013-11-08 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]