Eyes Open

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Eyes Open»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«The Hunger Games: Songs from District 12 and Beyond» ալբոմից
Թողարկված27 մարտի, 2012
Ժանրքանթրի ռոք, ալտերնատիվ ռոք
Տևողություն4:04
ԼեյբլBig Machine, Republic Records[1]
ՊրոդյուսերՆեթան Չապման, Թեյլոր Սվիֆթ
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Long Live»
(2012)
«Eyes Open»
(2012)
«Both of Us»
(2012)

«Eyes Open», ամերիկացի քանթրի և փոփ երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը, որ թողարկվել է 2012 թվականի մարտի 27-ին «Սոված խաղեր» ֆիլմի (2012) սաունդթրեքների The Hunger Games: Songs from District 12 and Beyond հավաքածուում։ Երգը գրվել է ԹԵյլոր Սվիֆթի կողմից, իսկ որպես համապրոդյուսեր հանդես է եկել Նեթան Չապմանը։ Երգը ներառում է ալտերնատիվ ռոքի[2][3] և քանթրի ռոքի[4][5][6] տարրեր։ 2012 թվականի Teen Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ երգն արժանացել է Teen Choice Awards մրցանակի Choice Single by a Female Artist անվանակարգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը եղել է Թեյլոր Սվիֆթի կողմից «Սոված խաղեր» ֆիլմի համար գրված երկու ստեղծագործություններից մեկը։ Մյուսը եղել է Safe & Sound[7]: «Eyes Open» երգը Թեյլոր Սվիֆթն առաջին անգամ կատարել է Speak Now World Tour համերգային շրջագայության ժամանակ Օքլենդում[8][9]: Տեսահոլովակը[10], որ լիրիկական մուլտֆիլմ է երգի տեքստով, հանրությանն է ներկայացվել 2012 թվականի մայիսի 17-ին երգչուհու էջում Vevo ալիքով[11][12]: Սինգլը թողարկվել է 2012 թվականի մարտի 27-ին և Billboard Hot 100 հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել 19-րդ հորիզոնականը (վաճառքը՝ 176 հազար օրինակ)[13], իսկ ռադիոեթերային Billboard Pop Songs chart հիթ-շքերթում՝ 28-րդ[14], իսկ Billboard Adult Pop Songs հիթ-շքերթում՝ 24-րդ հորիզոնականները (ավելի ուշ՝ 2012 թվականի մայիսին, այն բարձրացել է 11-րդ հորիզոնական)[15]: Երգը դարձել է Թեյլոր Սվիֆթի 16-րդ սինգլը, որը վաճառվել է ավելի քան մեկ միլիոն օրինակով, և երկրորդը The Hunger Games-ի սաունդթրեքներից[16]: Մինչ 2014 թվականի նոյեմբերը ԱՄՆ-ում վաճառվել է երգի շուրջ 1,3 միլիոն օրինակ[17]:

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (ARIA)[18] 47
Կանադա Canadian Hot 100[19] 17
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 65
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (RIANZ)[20] 6
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (Official Charts Company)[21] 70
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[22] 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[23] 20
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[24] 50
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[25] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[26] 21

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագիր
Նոր Զելանդիա (Recording Industry Association of New Zealand) Ոսկե[27]
ԱՄՆ (Recording Industry Association of America) Պլատինե[28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top 40/M Future Releases»։ allaccess.com։ Վերցված է March 21, 2012  Archived by WebCite from the original on March 21, 2012.
  2. «Taylor Swift Previews Hunger Games Song 'Eyes Open'» 
  3. Lipshutz Jason (մարտի 15, 2012)։ «Taylor Swift Keeps 'Eyes Open' on New 'Hunger Games' Tune»։ Billboard։ «Existing more in the modern rock vein than her usual country-pop oeuvre, "Eyes Open" finds Swift living her own Hunger Games, clinging to survival...» 
  4. Dukes Billy (մարտի 14, 2012)։ «Taylor Swift’s New Song ‘Eyes Open’ From ‘The Hunger Games’ Hits the Web in Full»։ Taste of Country 
  5. Zakarin Jordan (մարտի 15, 2012)։ «'Hunger Games' Soundtrack: Songs From Taylor Swift, Kid Cudi Leak (Audio)»։ The Hollywood Reporter 
  6. «Various Artists - The Hunger Games Soundtrack» 
  7. Hogan Marc (December 23, 2011)։ «Listen to Taylor Swift's 'Hunger Games' Ballad»։ Spin։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է December 23, 2011 
  8. Josh Grossman (March 19, 2012)։ «Taylor Swift Unveils Hunger Games Song "Eyes Open"»։ E! Online։ Վերցված է March 28, 2012 
  9. Bell, Crystal (March 15, 2012)։ «'Hunger Games': Taylor Swift's 'Eyes Open' And Kid Cudi's 'The Ruler And The Killer' Leak (LISTEN)»։ The Huffington Post։ Վերցված է March 28, 2012 
  10. «Music Videos»։ Taylor Swift։ Վերցված է 2012-06-11 
  11. «Taylor Swift - Eyes Open (Lyric Version)»։ TaylorSwiftVevo։ YouTube։ 2012-05-17։ Վերցված է 2012-05-21  Note: In the description of the video it clearly states: Music video by Taylor Swift performing Eyes Open. (C) 2012 Big Machine Records, LLC. making this the official music video.
  12. «Taylor Swift, 'Eyes Open' -- Lyric Video (WATCH)»։ Erin Duvall։ TheBoot.com։ 2012-05-18։ Վերցված է 2012-05-21 
  13. Trust, Gary (March 28, 2012)։ «Fun. Notch Fourth Week Atop Hot 100»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է March 29, 2012 
  14. «Justin Bieber, Taylor Swift, Jennifer Lopez Storm Pop Songs»։ Billboard.com։ April 2, 2012 
  15. «Billboard Adult Pop Songs for Taylor Swift»։ Billboard։ Nielsen Business Media, Inc։ May 18, 2012։ Վերցված է 2012-05-18 
  16. «Week Ending July 15, 2012. Songs: Blow Me (One More Hit)»։ yahoo.com 
  17. Trust Gary (November 11, 2014)։ «Ask Billboard: All-Taylor Swift Edition»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է November 11, 2014 
  18. «Discography Taylor Swift»։ australian-charts.com։ Hung Medien։ Վերցված է April 2, 2012 
  19. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  20. «Discography Taylor Swift»։ charts.org.nz։ Hung Medien։ Վերցված է April 2, 2012 
  21. "Taylor Swift: Artist Chart History" UK Singles Chart.
  22. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  23. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift.
  24. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
  25. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
  26. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
  27. «Latest Gold / Platinum Singles»։ RadioScope։ Վերցված է March 6, 2011 
  28. American singles certifications – Taylor Swift – Eyes Open. Recording Industry Association of America. If necessary, click Advanced, then click Format, then select ', then click SEARCH

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]