Exchange (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Exchange»
Բրայսոն Թիլերի սինգլը
«Trapsoul» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 21, 2015 (2015-09-21)
ԺանրR&B
Տևողություն3:14
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերThe Mekanics
Բրայսոն Թիլերի սինգլների ժամանակագրություն
«Don't»
(2015)
«Exchange»
(2015)
«Sorry Not Sorry»
(2015)

«Exchange», ամերիկացի երգիչ Բրայսոն Թիլերի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 21-ին՝ որպես նրա «Trapsoul» կոչվող առաջին ալբոմի երկրորդ սինգլ[1][2]։ Երգի հեղինակներն են Բրայսոն Թիլերը և The Mekanics դուետի անդամները։ Երգում օգտագործվել է ամերիկյան K. P. & Envyi դուետի 1997 թվականին թողարկված «Swing My Way» երգի երաժշտությունը, որի արդյունքում այդ երգի հեղինակներ Ջեվելին Հոլի և Մայքլ Ջոնսոնի անունները նույնպես նշվել են «Exchange» երգի հեղինակների ցանկում[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադրեր երգի տեսահոլովակից։

2016 թվականի հունվարի 13-ին հայտարարվեց, որ ամերիկացի դերասան Մայքլ Բի Ջորդանը լինելու է «Exchange» երգի տեսահոլովակի ռեժիսորը, սակայն ժամեր հետո այդ լուրն հերքվեց[4]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացավ նույն տարվա հունիսի 1-ին Pitchfork Media օնլայն ամսագրի կայքում[5], իսկ այնուհետև տեղադրվեց Թիլերի Vevo ալիք[6]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ռոհան Բլեր Մենգաթը[6]։ Տեսահոլովակում որպես Թիլերի ընկերուհի նկարահանվել է Սիմֆանի Սոտոն, ով հայտնի է ՅուԹյուբի իր տեսանյութերով[7]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մայիսի 23-ին Թիլերն երգը կատարել է NBC հեռուստաալիքի «Ուշ գիշեր Սեթ Մեյերսի հետ» (անգլ.՝ Late Night with Seth Meyers) հաղորդման ժամանակ[8]։ Նույն տարվա հունիսի 26-ին նա կատարել է երգը BET Awards մրցանակաբաշխության ժամանակ[9]։ Թիլերը երգը նաև կատարել է «Trapsoul» ալբոմի համերգային շրջագայության շրջանակներում[10]։

Ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտին ամերիկացի ռեփեր Էյս Հուդը թողարկել է երգի իր ռեմիքս տարբերակը[11], իսկ հաջորդ ամիս ներկայացրել դրա տեսահոլովակը[12]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015-2016) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 26
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 8
Կանադա Կանադա (Canadian Hot 100) 75
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 196
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 25

Տարեվերջի հիթ շքրեթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2016) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 53

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bryson Tiller Debuted A New Song On Beats 1 Radio». The Fader. 2015 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  2. «Bryson Tiller Wins His Girl Back in "Exchange" Video». XXL. 2016 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  3. «Let's discuss how much 90's R&B is influencing today's music». Milwaukee Journal Sentinel. 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «That Was Fast: Michael B. Jordan Says He Won't Be Directing Bryson Tiller's 'Exchange' Video». Bossip. 2016 թ․ հունվարի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  5. «Video: Bryson Tiller – 'Exchange'». Rap-Up. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  6. 6,0 6,1 «Bryson Tiller Drops "Exchange" Video». The Fader. 2016 թ․ հունիսի 2. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  7. «Bryson Tiller - "Exchange"». BestFan Blog. 2016 թ․ հունիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  8. «Bryson Tiller Makes His Live TV Debut with 'Exchange' on 'Seth Meyers': Watch». Fuse. 2016 թ․ մայիսի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  9. «Bryson Tiller Performs at BET Awards». Rap-Up. 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2016 թ․ հունիսի 26-ին.
  10. «Bryson Tiller Shines Bright on Trapsoul Tour in New York». Billboard. 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  11. «New Music: Ace Hood – 'X-Change (Bryson Tiller Remix)'». Rap-Up. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.
  12. «Ace Hood "Exchange (Remix)" Video». HotNewHipHop. 2016 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]