Every Breaking Wave

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Every Breaking Wave»
U2ի երգը «Songs of Innocence» ալբոմից
Թողարկված2014 թվականի դեկտեմբերի
Ձայնագրված2010-2014
Ժանրռոք
Տևողություն4:13
ԼեյբլIsland
ՀեղինակU2, Բոնո, The Edge
ԿոմպոզիտորԷջ և Բոնո
ՊրոդյուսերԴենջեր Մաուս, Ռայան Թեդեր
Songs of Innocence ալբոմի երգացանկ
"The Miracle (Of Joey Ramone)"
(2014)
«Every Breaking Wave»
(2014)
"Song for Someone"
(2015)

Every Breaking Wave, երգ իռլանդական ռոք խումբ U2-ի կողմից։ Սա խմբի 13-րդ ստուդիական ալբոմի՝ Songs of Innocence-ի 2-րդ երգն է, թողարկվել է որպես որկրորդ սինգլ։ Պրոդյուսերը եղել են Դենջեր Մաուսը և Րայան Թեդդերը՝ Դեկլան Գաֆֆնեյի հավելյալ օգնությամբ։

Ստեղծումը և ձայնագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

"Every Breaking Wave"-ը պետք է ներառվեր 2009 թվականի No Line on the Horizon ստուդիական ալբումում։ Rolling Stone ամսագրի հոդվածում երգի թողարկումից մի քանի շաբաթ առաջ այն անվանվել է մի սոուլ-փոփ երգ պայծառ սինթեզային ձայներով, որի համար ոգեշնչություն էր OMD-ն[1]։ Ինչևէ, երգը հեռացվեց ալբոմից[2]։ Խմբի անդամ Բոնոն նշել է խմբի փորձարարական պլանների մասին և ասել է, որ ալբոմի առաջին երգը պետք է լիներ հենց Every Breaking Wave-ը։

Երբ խումբը իրականացրեց իր U2 360° շրջագայությունը 2010 թվականի օգոստոսին, նրանք առաջին անգամ կատարեցին «Every Breaking Wave»-ը կենդանի ձևով։

Բոնոն նկարագրել է երգը որպես ինքդ քեզ ուրիշին տալու դժվարության բացատրություն։ Նա իր կրկներգի բառերով ասել է.

Փողոցի յուրաքանչյուր շուն
Գիտի, որ մենք սիրահարված ենք հաղթանակին
Իսկ մենք պատրա՞ստ ենք ծնկի գալ
Եվ դադարել հետապնդել բոլոր ծովային ալիքներին։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պաշտոնական տեսահոլովակը կարճեցված է, 13 րոպե տևողությամբ կարճ ֆիլմից մնացել է 4 րոպե տևողությամբ հատված։ Ֆիլմը ցույց է տալիս Հյուսիսային Իռլանդիայի խնդիրները 1980-ական թվականներին։ ՄաքԱրդլը ալբոմը և Every Breaking Wave-ի ակուստիկ տարբերակները օգտագործել է ֆիլմում Songs of Innocence ալբոմի այլ երգերի հետ միասին։ Ֆիլմը լույս է տեսել 2015 թվականի փետրվարի 12-ին[3]։

Վարկանշային աղյուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանշային աղյուսակ Հորիզոնական
Բելգիա Բելգիա, Ultratip Wallonia 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի չափահասների համար ալտերնատիվ երգեր 7
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի չափահասների համար քոնթեմփրի երգեր 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի թոփ 40 երգեր 34
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի ալտերնատիվ երգեր 24
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի հոթ ռոք երգեր 34
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի ռոք էյրփլեյ 23
Ֆրանսիա Ֆրանսիա 93
Բելգիա Բելգիա, Ultratip Flanders 7

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոնո՝ վոկալ
  • The Edge՝ կիթառ, ստեղնաշարային գործիքներ
  • Ադամ Քլեյթոն՝ բաս կիթառ
  • Լարի Մյուլեն՝ հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hiatt, Brian (2009 թվականի հունվարի 27». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. U2-ւ հարցազրույցը Rolling Stօնե-ի հետ
  3. independent.ie