«Don’t You Want Me», բրիտանական The Human League սինթիփոփ խմբի սինգլը, որը թողարկվել է 1981 թվականի նոյեմբերի 27-ին Virgin Records լեյբլի կողմից[1]։ Երգը գրել է խմբի վոկալիստ Ֆիլիպ Օքին և Ջո Քոլիսը, այն դարձել է չորրորդ սինգլը «Dare» ալբոմից։ Սա խմբի ամենահայտնի և ամենահաջողված ձայնագրությունն է, որը 1981 թվականին Մեծ Բրիտանիայում դարձել է սուրբծննդյան չարթփոփեր՝ ավելի քան 1,4 մլն օրինակով, ինչը նրան թույլ է տվել 25-րդ տեղը զբաղեցնել անգլիական UK Singles Chart-ի պատմության ամենահաջողակ սինգլների ցանկում[2][3]։ Ավելի ուշ սինգլը գլխավորել է Billboard Hot 100-ը ԱՄՆ-ում (1982 թվականի հուլիսի 3-ին)՝ այնտեղ մնալով առաջատար 3 շաբաթ։ Երգը դարձել է 1980-ականների սկզբի երաժշտական մշակույթի տոտեմային խորհրդանիշ և նոր ալիքի դասական նմուշ։ Այն հետագայում ներառվել է ավելի քան 100 երաժշտական ալբոմ-հավաքածուներում[4]։