Jump to content

Desert Rose

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Desert Rose»
սինգլը
Ժանրփոփ ռոք
ԼեյբլA&M Records
ՊրոդյուսերՍթինգ

«Desert Rose» (հայերեն՝ Անապատի վարդ), բրիտանացի ռոք երաժիշտ Սթինգի երգը նրա «Brand New Day» ալբոմից։ Երգն ընդգրկվել է UK Singles Chart-ի լավագույն 20-յակում՝ զբաղեցնելով 15-րդ տեղը, և Billboard Hot 100-ում (17 հորիզոնական), հաջողությունների է հասել Շվեյցարիայում և Իտալիայում։ Ռուսաստանում Եվրոպա Պլյուս շքերթում 2000 թվականի տվյալներով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[1]։

Սինգլն իրենից ներկայացնում է Սթինգի և ալժիրցի ռաի երգիչ Շեբ Մամիի զուգերգը։

Երգն ստեղծելիս Սթինգը ոգեշնչվել է Ֆրենկ Հերբերտի «Ավազաբլուր» վեպով, որի մեծ երկրպագու էր, ինչպես խոստովանել է ինքը երգիչը։ Կարևոր դեր է խաղացել նաև այն փաստը, որ վեպի 1984 թվականի էկրանավորման ժամանակ Սթինգը խաղացել է կերպարներից մեկին։

CNN-ին տված հարցազրույցում երգիչն ասել է, որ «Desert Rose»-ը կարոտի, անձկության մասին է՝ սիրային, փիլիսոփայական, ցավոտ կարոտի, հրաշքի սպասման»[2]։

2000 թվականին թողարկվել է երգի տեսահոլովակը և անմիջապես ճանաչում ձեռք բերել։ Սյուժեն հետևյալն է. սևազգեստ և սև դիմակով կին վարորդը Jaguar S-type-ով Սթինգին տանում է Մոհավի անապատով, այնուհետև Լաս Վեգասով։ Ճանապարհին Սթինգը խցիկով նկարում է բնանկարները։ Ճանապարհից հոգնելով՝ նա քնում է։ Երազում տեսնում է, որ մտնում է գիշերային ակումբ, բեմ է բարձրանում և Շեբ Մամիի հետ երգում է։

Տեսահոլովակի թողարկումից հետո Սթինգի մենեջերը Jaguar-ին համագործակցություն է առաջարկել[3]։

Հիթ շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ (2000) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրիա Ö3 Austria Top 75[4] 6
Բելգիա Ultratip Flanders[5] 11
Բելգիա Ultratop Wallonia[6] 7
Canada (Nielsen SoundScan)[7] 2
Ֆրանսիա SNEP[8] 6
Գերմանիա Media Control AG[9] 7
Ireland (IRMA)[10] 27
Իտալիա FIMI[11] 4
Նիդերլանդներ Mega Single Top 100[12] 29
Շվեյցարիա Schweizer Hitparade[13] 3
UK Singles (The Official Charts Company)[14] 15
U.S. Billboard Hot 100[15] 17
U.S. Billboard Pop 100[15] 19
U.S. Billboard Hot Dance Music/Club Play[15] 5
U.S. Billboard Adult Contemporary[15] 22
U.S. Billboard Hot Adult Top 40 Tracks[15] 3

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. eurohittop40.ru: Desert Rose
  2. Sting, Cheb Mami duet on longing in the desert CNN
  3. Sting rides again Արխիվացված 2014-02-22 Wayback Machine Chicago Tribune
  4. Sting feat. Cheb Mami — Desert Rose Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  5. Ultratop.be — Sting feat. Cheb Mami — Desert Rose (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  6. Ultratop.be — Sting feat. Cheb Mami — Desert Rose (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  7. Canadian peak
  8. Lescharts.com — Sting feat. Cheb Mami — Desert Rose (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  9. Musicline.de — Chartverfolgung — Sting feat. Cheb Mami — Desert Rose (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  10. «placement». irishcharts.ie. Note: Sting must be searched manually.
  11. Italiancharts.com — Sting feat. Cheb Mami — Desert Rose (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  12. Dutchcharts.nl — Sting feat. Cheb Mami — Desert Rose (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  13. Sting feat. Cheb Mami — Desert Rose swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  14. ChartArchive — The Chart Archive
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 http://www.billboard.com/artist/1496522/sting/chart

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]