Deformers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Deformers
ՄշակողReady at Dawn
ՀրատարակիչReady at Dawn
ԴիստրիբյուտորSteam և Microsoft Store
Միջերեսի լեզուանգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1] և բրազիլիական պորտուգալերեն[1]
Թողարկման թվականապրիլի 21, 2017 և ապրիլի 20, 2017[1]
ՊլատֆորմներWindows[1], PlayStation 4 և Xbox One
Ժանրbeat 'em up? և էքշն
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ[1]
ESRB10+[2]
Կրիչթվային բաշխում
🌐deformers.com

Deformers ( հայ՝․ Դեֆորմերս), բազմակիրառելի action ժանրի խաղ է, մշակել է Ready at Dawn և հրատարակվել  է  GameTrust-ի կողմից։ Խաղը Xbox One հարթակի համար  թողարկվել է մարտի 24-ին, Վինդոուզի համար ապրիլի 11-ին, իսկ  PlayStation 4-ի համար 2017 թվականի ապրիլի 21-ին[3]։

Գեյմերը վերահսկում է արարածների այսպես կոչված «դեֆորմերներին» և պայքարում է հակառակորդների դեմ՝ արենայում։ Խաղը ունի երեք ռեժիմ և հինգ տարբեր դասեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունը։  Deformers խաղը միաժամանակ կարող են խաղալ 2-ից 4 մարդ, բաժանված էկրանով։

Թողարկումից հետո խաղը քննադատների կողմից արժանացել է  մեղմ քննադատությունների, ովքեր բարձր են գնահատել լավ գրաֆիկան և զվարճալի խաղընթացքը, բայց քննադատել են  փոքր քանակի ռեժիմները և բարձր գինը։

Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆորմերսը բազմակիրառելի action ժանրի խաղ է[4]։ Գեյմերները ղեկավարում են կլորավուն արարածներին, որոնք կոչվում են «դեֆորմերներ», որոնք  կարող են գլորվել, ցատկել, կրակել, արագանալ և գրավել հակառակորդին։ Խաղում կա ընդամենը երեք եղանակներ։  deathmatch կամ team deathmatch ռեժիմներում նպատակը հակառակորդին ոչնչացնելն է կամ նրա առողջության մակարդակը նվազեցնել, հասցնելով մինչև զրոյի։

Յուրաքանչյուր մարտ բաժանվում է երկու րոպե տևողությամբ երեք ռաունդի։

Նախքան կռիվը խաղացողը կարող է ընտրել հինգ դասերից որևէ մեկը ` Ranger, Guardian, Speedster, Striker և Marksman, որոնցից յուրաքանչյուրը կռվի վրա թողնում է իր ազդեցությունը։ Խաղում նաև կարելի է գնել կերպարներ (արարածներ), որոնք միմյանցից տարբերվում են միայն արտաքին տեսքով[5]։ Կռվի ժամանակ կարող են հայտնվել տարբեր բոնուսային միավորներ, որոնք «դեֆորմերներին» տալիս են այս կամ այն ունակությունը, կամ կարող է տեղի ունենալ «աղետ»,  որի ժամանակ, օրինակ, կարող է խախտվել հավասարակշռությունը և հայտնվի մի հրեշ, որը կարող է ոչնչացնել իր ճանապարհին եղած ամեն ինչ։

Deformers-ը միաժամանակ կարող են խաղալ 2, 3  կամ 4 մարդ, բաժանված էկրանով, ինչպես նաև բազմաօգտագործվող ռեժիմը, ութ գեյմերների հետ[6]։

Խաղի մշակում և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Deformers-ը մշակվել է  Ready at Dawn ստուդիայի կողմից։ Նախագիծը սկզբնավորվել է, որպես տեխնոլոգիական դեմոնստրացիա։ Ստուդիայի դիզայներների խումբը Դեֆորմորսի  նախագծի վրա աշխատել սկսել է 2014 թվականի օգոստոսին, այն ժամանակ, երբ աշխատակիցների մեծ մասը ուշադրությունը կենտրոնացրել էր The Order. 1886-ի վրա։ Deformers-ը ստուդիայի երկրորդ օրիգինալ խաղն է և սպասվում էր, որ նրանում պետք է լինեն այն նույն ֆիզիկական համակարգերը, ինչ, որ The Order-ում են։ Նաև սպասվում էր, որ Դեֆորմորսը կունենա շատ «փափուկ» բազմակառավարելի ռեժիմ։ Կարելի է խաղալ առցանց, լոկալ  ռեժիմում և ստեղծել խմբավորում յուրաքանչյուր խաղացողի հետ։

Ի սկզբանե նախատեսվում էր Դեֆորմորսը թողարկել 2017 թվականի փետրվարի 14-ին[7], սակայն թողարկումը հետաձգվել է, քանի որ մշակողները չեն հասցրել պատասխանել բոլոր քննադատություններին։ Ապրիլի 1-ից 4-ը Վինդոուզում, թվային Steam համակարգում հասանելի էր խաղի բետա ռեժիմը[8]։ Դեֆորմորսը երկրորդ խաղն էր, որը թողարկվել է GameStop GameTrust-ի կողմից[9], XOne  հարթակի համար ազատ է արձակվել մարտի 24-ին, ապրիլի 11-ին Վինդոուզի համար, և ապրիլի 21-ին PlayStation 4-ի համար[10]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեֆորմորսը արժանացել է քննադատների մեղմ քննադատություններին։ PS4-ում խաղի միջին գնահատականը 60 բալ էր, հնարավոր 100-ից, Metacritic-ում[11] 8-րդ տեղը, և 51% GameRankings-ում[12], իսկ XOne–ի համար նախատեսված տարբերակի համար Metacritic-ում ստացել է 49 բալ, հարյուրից[13]։

Ալեքսեյ Լիխիչյովը StopGame.ru կայքից PS4-ի համար նախատեսված տարբերակի համար,  բարձր է գնահատվել խաղային գրաֆիկան և գեյմթլեյը, սակայն բացասականապես է արտահայտվել ռեժիմների քիչ քանակի, սովորեցնող ռեժիմի բացակայության և բարձր գնի մասին։ Եվ ասել է, որ.

«Դեֆորմորսի հետ կապված ամենինչ այնքան էլ վատ չէ, այն ամեն դեպքում լավ խաղ է, և շատ օրիգինալ, սակայն գնել այն կամ խորհուրդ նտալ այն կողքինին այնքան էլ ցանկալի չէ»։ Game Informer կայքից Սուրիել Վասկեսը լավ գնահատականի է արժանացրել խաղընթացքը, ըստ նրա խոսքերի «կարելի է հանգստանալ, եթե դուք չեք հանդիպի բազմաթիվ տեխնոլոգիական խնդիրների հետ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Steam — 2003.
  2. ESRB rating database
  3. «Deformers®». Deformers® (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Matulef, Jeffrey (2016 թ․ հունիսի 2). «The Order: 1886 dev Ready at Dawn's next game is a physics-based arena brawler». Eurogamer (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  5. Vazquez, Suriel (2017 թ․ ապրիլի 25). «Deformers». Game Informer (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին.
  6. Webster, Andrew (2016 թ․ հունիսի 2). «Deformers is a squishy new game from the creators of The Order: 1886». The Verge (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. Matulef, Jeffrey (2016 թ․ դեկտեմբերի 14). «Ready at Dawn's De-formers release date set for Valentine's Day». Eurogamer. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  8. «Now Available on Steam - Deformers Open Beta». Steam (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 1. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  9. Matulef, Jeffrey (2017 թ․ փետրվարի 4). «Ready at Dawn's Deformers has been delayed just ahead of launch». Eurogamer. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  10. «De-formers - GameRankings». www.gamerankings.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  11. «De-formers for PS4». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  12. «De-formers for PlayStation 4 - GameRankings». www.gamerankings.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  13. «De-formers for Xbox ONE». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]