Crátera de la locura de Heracles
Crátera de la locura de Heracles | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | Կավ, ներկ |
բարձրություն | 55 սմ |
լայնություն | 50 սմ |
Crátera de la locura de Heracles, (Հերակլեսի խենթության կրատեր), Մեծ Հունաստան պատմական շրջանում ստեղծված կավե անոթ, որը թվագրվում է մ.թ.ա. 350 - 320:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հերակլեսի խենթության կրատերը» հայտնաբերվել է Իտալիայի հարավ-արևելքում գտնվող հնագույն Պեստում քաղաքում, Սալեռնոյից հարավ-արևելք, գավառական մայրաքաղաքից 40 կմ հարավ, Նեապոլից` 92 կմ հեռավորության վրա։
Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 11094 համարի ներքո[1]։
Կրատերի Ա կողմում պատկերված է Հերակլեսը, ով խենթացած պատրաստվում է որդուն նետել մահվան կրակի մեջ, որտեղ արդեն այրվում են նրանց կեցաղային իրերը։
Բ կողմում դիոնիսոսյան պատկերներ են, աստվածներ, մաենադներ, սատիրներ[2][3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրատերը (հունարեն` κρατηρ, մեծ տարողությամբ անոթ՝ ջրի և գինու խառնուրդի համար) ստեղծել է Հին Հունաստանի նկարիչ Աստեասը (ակտիվ գործունեություն է ծավալել մ. թ. ա. 350-320 թթ. Պեստումում)։
- Ոճը՝ անոթի տիպի ծաղկաբաժակ
- Տեխնիկա՝ կարմիր ֆիգուրներ
- Նյութը՝ կավ
- Չափերը՝ 55 սմ բարձրություն, 50 սմ տրամագիծ