Corsair International
| Corsair International | ||||
|---|---|---|---|---|
| ||||
| Հիմնադրվել է | 1981 | |||
| Կենտրոններ | Օռլիի օդանավակայան | |||
| Միություն | TUI Travel? | |||
| Ինքնաթիռներ | Airbus A330-300?, Airbus A330neo?, Բոինգ 747, Airbus A300, Airbus A310? և Sud Aviation Caravelle | |||
| Նավատորմ | 7 | |||
| Գլխամաս | Rungis | |||
| flycorsair.com(ֆր.) | ||||
Corsair International, Ֆրանսիական ավիաընկերություն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում[1][2]։ Ավիաընկերությունը Air France֊ի հետ իրականացնում է համատեղ թռիչքներ։ Ավիաընկերությունը հիմնականում իրականացնում է չատրերային և միջազգային չվերթներ։ Ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում հիմնականում հետևյալ երկրներում՝ Եվրոպա, Ֆրանսիա, Աֆրիկա և Հյուսիսային Ամերիկա։ Ընկերությունը իր չվերթները իրականացնում է Փարիզի միջազգային օդանավակայանից[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Corse Air International֊ը հիմնադրվել է 1981 թվականի մայիսի 17֊ին, Ռուսաստանի կառավարության կողմից, և սկսել է իր գործունեությունը նույն թվականի մայիսի 20֊ին։ 1990 թվականին Ֆրանսիական կառավարությունը որոշում է գնել ավիաընկերությունը[3]։ Ընկերության առաջին անվանումը եղել է «Nouvelles Frontières», այնուհետեև փոխել է անվանումը՝ Corsair[3]։ 1991 թվականին ավիաընկերությունը ստանում է պաշտոնական թույլտվություն, որով իրականացրել է կանոնավոր չվերթներ։ 2004 թվականին ավիաընկերությունը ձեռք է բերում դուստր ընկերություն՝ «TUIfly»։ 2008 թվականի սկզբին ավիաընկերության գլխավոր տնօրենը բացում է նոր չվերթներ դեպի Կանադա և ԱՄՆ։ 2010 թվականի հունիսին ավիաընկերությունը իրականացնում է նոր չվերթ դեպի Մայամի[4]։
Ավիաընկերության չվերթը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության չվերթը բաղկացած է 7 ինքնաթիռներից։
| Ինքնաթիռի տեսակը | Շահագործված | Պատվերված | Ուղևորների քանակը | Նշումներ | ||
| J | Y | Ընդհանուր | ||||
| Airbus A330-200 | 2 | — | 26 | 278 | 304 | |
| Airbus A330-300 | 2 | — | 26 | 334 | 360 | |
| Boeing 747-400 | 3 | — | 36 | 497 | 533 | |
| Ընդամենը | 7 | — | ||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boeing 747-400 F-GTUI
- Boeing 747-300 F-GSEX
- Airbus A330-200 F-HCAT
- Airbus A330-200 F-HBIL
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Historique de Corsairfly Արխիվացված 2009-08-05 Wayback Machine.» Corsairfly. Retrieved on 2 June 2009.
- ↑ «Nos métiers Արխիվացված 2009-08-30 Wayback Machine.» Corsairfly. Retrieved on 23 September 2009. "CORSAIRFLY — DRH 2 avenue Charles Lindbergh 94636 RUNGIS Cedex "
- 1 2 3 «Directory: World Airlines». Flight International. 2007 թ․ ապրիլի 3. էջ 69.
- ↑ «Corsair : Etats-Unis, Québec et Israël en ligne de mire». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.