Coffee Stain

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coffee Stain
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված է2010
ՎայրՇյովդե
Երկիր Շվեդիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունEmbracer Group?
Դուստր ընկերություններIron Gate Studio?[1]
Կայքcoffeestainstudios.com

Coffee Stain, շվեդական ընկերությունների խումբ, որոնք զբաղվում են համակարգչային խաղերի մշակմամբ և հրատարակչությամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Շյովդե քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Coffee Stain Studios ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին Շյովդեի համալսարաների 9 ուսանողների կողմից, որպես համակարգչային խաղերի մշակող ընկերություն[2]։ 2010 թվականին դեկտեմբերի 16-ին թողարկվեց ընկերության առաջին բջջային խաղը՝ I Love Strawberries, iOS օպաերացիոն համակարգերի համար, որպես հրատարակիչ հանդես եկավ Atari, Inc ընկերությունը[3]։ Երկրորդ Sanctum խաղը թողարկվեց, որպես Unreal Tournament 3-ի տարբերակ, և հաղթեց Make Something Unreal մրցանակաբաշխությունում, որը անց է կացվել 2009 թվականին։ Փոփոխված տարբերակը ստացավ բավականին դրական ակնարկներ քննադատների կողմից, և ստուդիան շնորհիվ անվճար Unreal Development Kit գործիքի, սեփականաշնորհեց խաղը, և արդեն 2011 թվականի ապրիլի 15-ին թողարկվեց խաղի ամբողջական տարբերակը։ Դեռ 2011 թվականի մարտի 23-ին ընկերությունը պայմանագիր կնքեց Epic Games հետ, թույլտվություն Unreal Engine 3-ի օգտագործման իրավունք[4]։ 2013 թվականին թողարկվեց խաղի շարունակությունը՝ Sanctum 2։

2014 թվականի ապրիլին թողարկված Goat Simulator խաղը, քննադատների կողմից ստացավ ոչ այդ դրական ակնարկները, սակայն դա չխանգառեց խաղին գրավել շատ խաղացողների ուշադրությունը[5]։ Իսկ արդեն 2014 թվականի օգոստոսին Goat Simulator-ը վաճառքի թվով առաջատարն էր և գերազանցում էր ընկերության նախկին բոլոր խաղերի ընդհանուր վաճառաքի թվին[5], 2016 թվականին խաղի ընդհանուր վաճառքից ստացված գումարը դարձավ 12 միլիոն դոլար[6]։

2017 թվականին Coffee Stain-ը հայտարարեց Coffee Stain Publishing հաստատության մասին, որը զբաղվում էր այլ մշակողների խաղերի հրատարակչությամբ[7]։ Առաջին նման խաղը դարձավ Huntdown-ը մշակված Easy Trigger ընկերության կողմից։ Միևնույն ժամանակ Coffee Stain ընկերությունը գնեց Ghost Ship Games ընկերության մի մասը, դառնալով Deep Rock Galactic խաղի հրատարակիչը[8], 2017 թվականին Coffee Stain-ը ձեռք բերեց Lavapotion ընկերության մի մասը[9]։ Levelling the Playing Field ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2018 թվականին ներդրումներ կատարեց դանիական Other Tales Interactive[10] և շվեդական Kavalri ընկերություններում[11]։ 2018 թվականին Coffee Stain-ը ձեռք բերեց Gone North Games ստուդիային մեծ մասը, որի հետ նախկինում համագործակցել են, որպես հրատարակիչ, և միացրեց իր ընկերությունների խմբին անվանափոխելով Coffee Stain North[12]։

Խաղերի շարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակված խաղեր
Թվական Անվանում Պլատֆորմ Հրատարակչություն
2010 I <3 Strawberries iOS Atari, Inc.
2011 Sanctum Windows, macOS Coffee Stain Studios
2013 Super Sanctum TD Windows, iOS, macOS Coffee Stain Studios
2013 Sanctum 2 Windows, Xbox 360, PlayStation 3, macOS, Linux Coffee Stain Studios
2014 Goat Simulator Windows, Xbox 360, Xbox One, PlayStation 3,
PlayStation 4, iOS, macOS, Android, Linux
2019 Satisfactory Windows Coffee Stain Publishing
Հրատարակված խաղեր
Թվական Անվանում Պլատֆորմ Մշակող
2014 A Story About My Uncle Windows, macOS, Linux Gone North Games
2016 The Westport Independent Windows, iOS, macOS, Android, Linux Double Zero One Zero
2018 Deep Rock Galactic Windows, Xbox One Ghost Ship Games
2018 Huntdown Windows, iOS, macOS, Android, Linux,
Xbox One, PlayStation 4, Nintendo Switch
Easy Trigger
2021 Valheim Windows, Linux Iron Gate
TBA Songs of Conquest Windows, macOS Lavapotion
Midnight Ghost Hunt Windows Vaulted Sky Games

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://embracer.com/stories/2021/09/01/the-success-of-valheim-and-the-people-behind-it-all/
  2. «THQ Nordic AB (publ) acquires Coffee Stain» (PDF). Embracer Group. 2018 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. Carmichael, Stephanie (2014 թ․ փետրվարի 28). «Week in Mobile: Why one developer brought its first game back to iOS». GameZone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. Brenna Hillier (2011 թ․ մարտի 23). «Make Something Unreal darlings sign commercial UE3 deal». VG247 (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  5. 5,0 5,1 Lien, Tracy (2014 թ․ օգոստոսի 12). «A game about a goat has sold almost one million copies». Polygon. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. Wawro, Alex (2016 թ․ մարտի 15). «Devs share real talk about surviving the latest 'indiepocalypse'». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. Pearson, Dan (2017 թ․ փետրվարի 23). «Coffee Stain Studios becomes a publisher». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Sinclair, Brendan (2017 թ․ փետրվարի 24). «Coffee Stain invests in Ghost Ship Games». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. Pearson, Dan (2017 թ․ ապրիլի 6). «Coffee Stain invests in new Gothenberg studio Lavapotion». GamesIndustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Kerr, Chris (2018 թ․ հունվարի 30). «Coffee Stain launches funding initiative to promote gender equality». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. Sinclair, Brendan (2019 թ․ նոյեմբերի 26). «Coffee Stain invests in Kavalri». GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  12. Kerr, Chris (2018 թ․ հունվարի 31). «Coffee Stain acquires and rebrands Gone North Games». Gamasutra. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.