Նա սկսել է ելույթ ունենալ իր քրոջ հետ 13 տարեկանում՝ պարբերաբար նվագելով տարբեր ակումբներում և փաբերերում։ Իր առաջին երգը գրել է 11 տարեկանում։ 2013 թվականին մասնակցել է The Voice Australia շոուի ավստրալիական տարբերակի երկրորդ եթերաշրջանին, որտեղ կատարել է Մելանիի «Brand New Key» երգը[3]։ Նրա կատարմամբ երգը հասել է 40-րդ հորիզոնական ARIA singles chart-ում[4][5]։ Շոուին մասնակցելու ժամանակ նա կատարել է նաև «Girls Just Wanna Have Fun» երգը։
2015 թվականին, վերցնելով Cloves կեղծանունը[1], Քեյթին թողարկել է «Frail Love» սինգլը, որով ընդգրկվել է Duly Noted Records-ում թողարկված 13-րդ մինի ալբոմում[6][7]։ Երգչուհու «Don’t Forget About Me» երգը մտել է 2016 թվականին թողարկված «Ես՝ քեզնից առաջ» ֆիլմի սաունդթրեքի մեջ[8]։ Ելույթ է ունեցել այնպիսի փառատոներում, ինչպիսիք են Coachella-ն ու Lollapalooza-ն[9][10][11]։ 2016 թվականի նոյեմբերին Cloves-ը թողարկել է նոր «Better Now» երգը[12]։