Jump to content

Change the World

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change the World»
Change the World
Էրիկ Կլեպտոնի երգը
Թողարկված1996 հուլիսի 7
ՖորմատCD, Ձայնապնակ
ԺանրՍոֆթ ռոք, սոուլ
Տևողություն3։57
ԼեյբլReprise Records
ՀեղինակԹոմի Սայմս, Ջորդոն Քենեդի, Ուեյն Կիրկպատրիկ
ՊրոդյուսերԲեյբիֆեյս
Ժամանակագրություն
Motherless Children
(1994)
«Change the World»
(1996)
My Father's Eyes
(1998)

«Change the World», Թոմի Սիմսի, Գորդոն Քենեդիի ու Ուեյն Կիրկպատրիկի երգը, որն առավել հայտնի է Էրիկ Քլեփթոնի կատարմամբ՝ «Ֆենոմեն» ֆիլմից։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Լավագույն տղամարդկային վոկալով փոփ կատարում» անվանակարգերում։ Բացի այդ, երգը RIAA-ի կողմից դասվել է «Դարի երգեր» շարքում՝ ցանկում գրավելով 270-րդ հորիզոնականը։ «Change the World» երգի մեջ երաժիշտը ցանկություն է հայտնում պատմել «վերացական» կնոջ հանդեպ իր սիրո մասին (նրա ինքնությունը գաղտնի է մնում)։ Բայց նա վախենում է, որ այդ սերը կարող է անպատասխան լինել և դա ոչինչ չի փոխի իր կյանքում։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլը 1996 թվականի ամռանը Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Ինչպես նաև, այն 13 շաբաթ գլխավորել է Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթ ու այդ հիթ-շքերթում եղել է մոտավորապես կես տարի (80 շաբաթ), որն այդ ժամանակների համար բացառիկ արդյունք էր[1]։ Հետագայում շատ երգեր են հասել այդ արդյունքին. դա առիթ է հանդիսացել Adult Contemporary Tracks-ի ստեղծման համար, որտեղ հիշատակվում են երգեր, որոնք երկար ժամանակ ընդգրկվել են հիթ-շքերթներում։

Թեև զանգվածային հաջողություն ստացել է երգի ակուստիկ տարբերակը, Քլեփթոնն այն կատարեց նաև էլեկտրական տարբերակով. դրանցից մեկը տեղ է գտել Բեյբիֆեյսի Babyface MTV Unplugged NYC համերգային ալբոմում։ Քլեփթոնը զուգերգ է կատարել Բեյբիֆեյսի հետ ու նվագել երգը էլեկտրական կիթառով։

Քլեփթոնի ձայնագրումից հետո երգը ձայնագրել է նաև քանթրի երգիչ Վայնոննա Ջադդը՝ իր Revelations ալբոմի համար։

Կոմպոզիցիաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Change the World» (LP Version) (3:57)
  2. «Danny Boy» (Non-LP Track) (4:14)
  3. «Change the World» (Instrumental) (3:57)

Հիթ-շքերթ և հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(1996) Բարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[2] 8
Ավստրիա Ö3 Austria Top 75[3] 10
Բելգիա Ultratop Wallonia[4] 27
{{{2}}} Canadian Top Singles (RPM)[5] 1
{{{2}}} Canadian Adult Contemporary (RPM)[6] 1
Ֆրանսիա SNEP[7] 7
Գերմանիա Media Control AG[8] 30
Նիդերլանդներ Mega Single Top 100[9] 24
Նոր Զելանդիա RIANZ[10] 3
Նորվեգիա VG-lista[11] 15
Շվեդիա Sverigetopplistan[12] 22
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[13] 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[14] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[15] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[16] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[17] 54

Ամենամյա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(1996) Հորիզոնական
{{{2}}} U.S. Billboard Hot 100[18] 19
Հիթ-շքերթ (1997) Հորիզոնական
{{{2}}} U.S. Billboard Hot 100[19] 67

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hyatt, Wesley (1999). The Billboard Book of #1 Adult Contemporary Hits (Billboard Publications)
  2. Australian-charts.com — Eric Clapton — Change the World. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  3. Eric Clapton — Change the World Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  4. Ultratop.be — Eric Clapton — Change the World (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  5. «RPM 100 Hit Tracks» (PHP). RPM. 63 (25). 1996 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  6. «RPM Adult Contemporary Tracks» (PHP). RPM. 63 (24). 1996 թ․ հուլիսի 29. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  7. Lescharts.com — Eric Clapton — Change the World (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  8. Musicline.de — Chartverfolgung — Clapton, Eric — Change the World (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  9. Dutchcharts.nl — Eric Clapton — Change the World (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  10. Charts.org.nz — Eric Clapton — Change the World. Top 40 Singles. Hung Medien.
  11. Norwegiancharts.com — Eric Clapton — Change the World. VG-lista. Hung Medien.
  12. Swedishcharts.com — Eric Clapton — Change the World. Singles Top 60. Hung Medien.
  13. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  14. Eric Clapton Album & Song Chart History Billboard Hot 100 for Eric Clapton.
  15. Eric Clapton Album & Song Chart History Billboard Pop Songs for Eric Clapton.
  16. Eric Clapton Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Eric Clapton.
  17. Eric Clapton Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Eric Clapton.
  18. «Billboard Top 100 - 1996». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
  19. «Billboard Top 100 - 1997». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]