Change (երգ, Թեյլոր Սվիֆթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Change»
Թեյլոր Սվիֆթի երգը «Fearless» ալբոմից
Թողարկված8 օգոստոսի, 2008
Ժանրփոփ ռոք
Լեզուանգլերեն
ԼեյբլBig Machine Records
ՀեղինակԹեյլոր Սվիֆթ
ԿոմպոզիտորԹեյլոր Սվիֆթ
ՊրոդյուսերՆեյթան Չապման և Թեյլոր Սվիֆթ
Սվիֆթը Houston Rodeo-ում կատարում է «Change» երգը:

«Change», ամերիկացի երգչուհի և հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթի երգը՝ նրա երկրորդ՝ «Fearless» (2008) ստուդիական ալբոմից։ Նեյթան Չապմանի հետ համատեղ եղել է սինգլի պրոդյուսերը։ Ավելի ուշ այս երգը ընտրվել է որպես 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի թեմաներից մեկը և դարձել 2008 թվականի օգոստոսի 7-ին թողարկված AT&T Team USA Soundtrack soundtrackսաունդթրեքը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոսի 30-ին «Change»-ը առաջնաելույթ է ունեցել համազգային ամերիկյան բազմաժանր Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ ավելի քան 131,000 թվային ներբեռնումներով՝ դառնալով Թեյլոր Սվիֆթի այդ ժամանակ ամենահաջողակ երգն ու նրա առաջին երգը, որը հայտնվել էր լավագույն հիթերի տասնյակում[2]։ Մեկ շաբաթ անց երգը իջել է 40-րդ հորիզոնական[3], ապա՝ 100-րդ հորիզոնական (երեք շաբաթ Billboard Hot 100 հիթ-շքերթում)[4]։ Այս երգը դարձել է «Fearless» ալբոմի 13 երգերից մեկը, որոնք հայտնվել են Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ գերազանցելով համապատասխան ամերիկյան ռեկորդը[5]։ 2008 թվականի օգոստոսի 30-ից սկսած «Change»-ը Hot Country Songs քանթրի-չարթում հասել է 57-րդ հորիզոնականին[6]։ Այս երգը նաև Pop 100 հիթ-շքերթում հասել է 21-րդ հորիզոնականին[7]։

Երգը երաժշտական քննադատներից և ինտերնետ հրատարակություններից (Slant Magazine[8], Rolling Stone[9], PopMatters[10][11]) ստացել է տարբեր արձագանքներ։

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր դիրք
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[12] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Pop 100)[7] 21
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[13] 57

Սերտիֆիկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA)[14] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kapko, Matt (2008 թ․ օգոստոսի 7). «Mobile Content Bits: AT&T Team USA Soundtrack; MediaFLO NASCAR; T-Mobile 3G; VH1's Scandalist». The Washington Post. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Cohen, Jonathan (2008 թ․ օգոստոսի 21). «Rihanna Fends Off Archuleta Atop Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  3. «Hot 100 - Week of September 6, 2008». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  4. «Hot 100 - Week of September 13, 2008». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  5. Pietroluongo, Silvio (2009 թ․ նոյեմբերի 12). «Rihanna's 'Roulette' Lands In Hot 100's Top 10». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  6. «Country Songs - Week of August 30, 2008». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  7. 7,0 7,1 «Taylor Swift - Billboard Singles». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  8. Keefe, Jonathan (2008 թ․ նոյեմբերի 16). «Taylor Swift: Fearless». Slant Magazine. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  9. Rosen, Jody (2008 թ․ նոյեմբերի 13). «Taylor Swift - Fearless». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  10. Heaton, Dave (2010 թ․ նոյեմբերի 30). «Taylor Swift: Speak Now». PopMatters. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  11. Heaton, Dave (2010 թ․ մայիսի 10). «So, Taylor Swift, How Far Do You Wanna Go?». PopMatters. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.
  12. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  13. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
  14. «American single certifications – Taylor Swift – Change». Recording Industry Association of America. Վերցված է November 10, 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]