Blurred Lines (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Blurred Lines (այլ կիրառումներ)
«Blurred Lines»
Ռոբին Թիքի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀուլիսի 12, 2013
Ձայնագրված2012-13
ԺանրԴանս-փոփ, ֆանկ, սոուլ
Տևողություն42:34
Լեզուանգլերեն
ԼեյբլStar Trak Entertainment, Interscope Records
ՊրոդյուսերThe Cataracs, Cirkut, Dr. Luke, Ջերոմ Հարմոն, Ֆարել Վիլյամս, ProJay, Ռոբին Թիք, Թիմբալենդ, Will.i.am
Ռոբին Թիքի ալբոմների ժամանակագրություն
Love After War
(2011)
Blurred Lines
(2013)
Paula
(2014)
Սինգլներ Blurred Lines  ալբոմից
  1. «Blurred Lines»
    Թողարկվել է՝ Մարտի 15, 2013
  2. «For the Rest of My Life»
    Թողարկվել է՝ Մայիսի 21, 2013
  3. «Give It 2 U»
    Թողարկվել է՝ Հուլիսի 2, 2013
  4. «Feel Good»
    Թողարկվել է՝ Նոյեմբեր 12, 2013
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic 4.5/5 stars[1]
The Guardian 2/5 stars[2]
The Independent 2/5 stars[3]

«Blurred Lines», ամերիկացի երգիչ-երգահան Ռոբին Թիքի վեցերորդ ստուդիական ալբոմն է։ Այն ամենասկզբում թողարկվել է 2013 թվականի հուլիսի 12-ին Գերմանիայում, իսկ այնուհետև Միացյալ Նահանգներում հուլիսի 30-ին, 2013։ Ալբոմը ներառում է զուգերգեր ռեփերներ T.I.-ի, Ֆարել Վիլյամսի, Քենդրիկ Լամարի և Թու Չեյնսի հետ։ Ամերիկացի ռեփեր Will.i.am-ը նույնպես ունեցել է իր մասնակցությունը ալբոմի ստեղծման աշխատանքներում։ Նա «Give It 2 U» երգի համահեղինակներից մեկն է, և նաև «Feel Good» և «Go Stupid 4 U» երգերի պրոդյուսերն է։

Ալբոմը Մեծ Բրիտանիայի և Շոտլանդիայի ալբոմների հիթ շքերթ է մտել 1-ին հորիզոնականով։ 2014 թվականի հունվարին, ալբոմը առաջադրված է եղել Գրեմմի ամենամյա 56-րդ մրցանակաբաշխության «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում։

Ալբոմի թեմաներ և երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Թիքը Power 105.1 ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսելով ալբոմի երգացանկում մեծ թվով փոփ ժանրի երգեր ունենալու մասին, նշում է․ «Վերջին տարում ես ուզեցել եմ ավելի շատ զվարճանք ունենալ։ Կարծում եմ որպես արտիստ ես ինձ շատ լուրջ եմ ընդունել։ Ես ուզում եմ լինել Մարվին Գեյի, Ջոն Լենոնի և Բոբ Մարլիի նման, քանի որ այս բոլոր մեծ արտիստները և երգահաններ երգել են սիրո և հարաբերությունների մասին»[4]։

Երաժշտական քննադատ Գրեգ Կոտը, «Blurred Lines»-ը անվանել է դանս-փոփ ժանրի ալբոմ[5], մինչդեռ The Guardian թերթի լրագրող Քերոլայն Սուլիվան այն անվանել է ֆանկ/սոուլ[2]։ Ըստ AllMusic կայքի լրագրող Էնդի Կելմանի, ալբոմը ունի փոփ ուղղվածությամբ պարային երգերի մի փայլուն զանգված, սակայն նաև ունի երգեր, որոնք ավելի արմատացված են հոգում[1] PopMatters օնլայն ամսագրի լրագրող Էլիաս Լեյթը իր հոդվածում գրում է որ ալբոմի առաջին կեսը 1970-ականներին հայտնի ֆանկ և դիսկո է հիշեցնում, իսկ երկրորդ կեսը ներառում է էլեկտրոնային հնչյուններ և մի քանի բալլադներ[6]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը իր թողարկման առաջին շաբաթում ունենալով 177,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում, Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 1-ին հորիզոնականով[7][8]։ Երկրորդ շաբաթում ալբոմը ունեցել է 65,000 օրինակի վաճառք, և նույն հիթ շքերթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[9][10]։ Երրորդ շաբաթում այն գրանցել է 48,000 օրինակ վաճառք, և իջել է 4-րդ հորիզոնական[11][12]։ Չորրորդ շաբաթում 46,000 օրինակի վաճառք ունենալու հետո, ալբոմը իջել է 6-րդ հորիզոնականը[13][14], սակայն հինգերորդ շաբաթում ևս 55,000 օրինակով վաճառվելուց հետո, այն բարձրացել է 5-րդ հորիզոնական[15][16]։ Ալբոմի վեցորորդ շաբաթում ալբոմի 57,000 օրինակի վաճառքի հետո, այն 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում[17]։ 2014 թվականի մայիսի 15-ի դրությամբ, ալբոմը ամբողջ Միացյալ Նահանգներում վաճառվել է 731,000 օրինակով[18]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Blurred Lines» (T.I.-ի և Ֆարելի մասնակցությամբ)Ռոբին Թիք, Ֆարել Վիլյամս, T.I.Ֆարել Վիլյամս 4:23
2. «Take It Easy on Me»  Թիմբալենդ, Ռոբին Թիք, Ջերոմ Հարմոն, Ջեյքոբ Լաթրել, Թիմոթի Քլեյթոն, Քրիս ԳոդբիԹիմբալենդ, Ջերոմ Հարմոն 3:47
3. «Ooo La La»  Ռոբին Թիք, Ջո ԱջելոՌոբին Թիք, ProJay 4:38
4. «Ain't No Hat 4 That»  Ռոբին Թիք, Ջո Աջելո, Ալան ԹիքՌոբին Թիք, ProJay 3:20
5. «Get in My Way»  Ռոբին Թիք, ProJay, Պոլա ՊեթոնՌոբին Թիք, ProJay 3:11
6. «Give It 2 U» (Քենդրիկ Լամարի մասնակցությամբ)Ռոբին Թիք, Քենդրիկ Լամար, Will.i.am, Dr. Luke, CirkutDr. Luke, Cirkut 3:49
7. «Feel Good»  Ռոբին Թիք, Will.i.amWill.i.am 3:28
8. «Go Stupid 4 U»  Ռոբին Թիք, Will.i.am, Էդվարդ Գ. Ֆլետչեր, Քլիֆտոն Չեյզ, Սիլվիա Ռոբինսոն, Մելե Մել, Սեո ՀորհեWill.i.am 4:29
9. «4 the Rest of My Life»  Ռոբին Թիք, ProJayՌոբին Թիք, ProJay 4:55
10. «Top of the World»  Ռոբին Թիք, ProJayՌոբին Թիք, ProJay 3:22
11. «The Good Life»  Ռոբին ԹիքՌոբին Թիք, ProJay 3:12

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիական ալբոմներ (ARIA) 4
Ավստրիական ալբոմներ (Ö3 Austria) 5
Բելգիական ալբոմներ (Ultratop Flanders) 19
Բելգիական ալբոմներ (Ultratop Wallonia) 17
Կանադական ալբոմների չարթ 1
Չինական ալբոմների չարթ (Sino Chart) 30
Դանիական ալբոմներ (Hitlisten) 13
Հոլանդական ալբոմներ (MegaCharts) 3
Ֆրանսիական ալբոմներ (SNEP) 10
Գերմանական ալբոմներ (Offizielle Top 100) 2
Իտալական ալբոմներ (FIMI) 34
Նորզելանդական ալբոմներ (Recorded Music NZ) 5
Նորվեգական ալբոմներ (VG-lista) 15
Լեհական ալբոմներ (ZPAV) 20
Պորտուգալական ալբոմներ (AFP) 15
Շոտլանդական ալբոմներ (OCC) 1
Իսպանական ալբոմներ (PROMUSICAE) 42
Շվեյցարական ալբոմներ (Schweizer Hitparade) 1
Բրիտանական ալբոմներ (OCC) 1
ԱՄՆ (Billboard 200) 1
ԱՄՆ (Billboard Top R&B/Hip Hop Albums) 1

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
Բելգիական ալբոմներ (Ultratop Wallonia) 148
Շվեյցարական ալբոմներ (Schweizer Hitparade) 97
ԱՄՆ (Billboard 200) 36
ԱՄՆ (Billboard Top R&B/Hip Hop Albums) 11
ԱՄՆ (Billboard Top R&B Albums) 2

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Լեյբլ
Գերմանիա Գերմանիա[19] Հուլիսի 12, 2013 Interscope (Universal)
Ֆրանսիա Ֆրանսիա[20] Հուլիսի 15, 2013 Polydor Records
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[21]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[22] Հուլիսի 30, 2013 Interscope Records
Կանադա Կանադա[23]
Ճապոնիա Ճապոնիա[24] Օգոստոսի 7, 2013 Universal International
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան[25] Հոկտեմբերի 27, 2013 STARSING CULTURE

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kellman, Andy. «Blurred Lines – Robin Thicke». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  2. 2,0 2,1 Sullivan, Caroline (2013 թ․ հուլիսի 4). «Robin Thicke: Blurred Lines – review». The Guardian. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  3. Gill, Andy (2013 թ․ հուլիսի 13). «Album review: Robin Thicke, Blurred Lines (Polydor/Interscope)». The Independent. London. Վերցված է 2013 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Robin Thicke's 'Blurred Lines' Hits No. 1 Spot in the UK». Christianpost.com. 2013 թ․ հունիսի 3. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  5. Greg Kot Music critic 11:08 a.m. CDT, July 29, 2013. «Robin Thicke album review; Blurred Lines reviewed». chicagotribune.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Leight, Elias. «Robin Thicke: Blurred Lines». PopMatters. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12–ին-ին.
  7. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/4/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 7). «Robin Thicke Gets First No. 1 Album On Billboard 200». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  9. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/11/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 14). «The Civil Wars Debut at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. Billboard. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  11. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/18/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 21). «Luke Bryan Nets No. 1 Album, Katy Perry's 'Roar' Tops Digital Songs». Billboard. Billboard. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  13. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/25/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  14. Caulfield, Keith (2013 թ․ օգոստոսի 28). «Luke Bryan Nets Second Week Atop Billboard 200, John Mayer Debuts at No. 2». Billboard. Billboard. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013». HipHopDX. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  16. Caulfield, Keith (2013 թ․ սեպտեմբերի 4). «Avenged Sevenfold Earns Second No. 1 Album On Billboard 200». Billboard. Billboard. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. Caulfield, Keith (2013 թ․ սեպտեմբերի 11). «Ariana Grande Debuts At No. 1 On Billboard 200». Billboard. Billboard. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  18. Staff, Billboard (2014 թ․ մայիսի 15). «Robin Thicke Performing at Billboard Music Awards». Billboard. Billboard. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  19. «Blurred Lines: Amazon.de: Musik». Amazon.de. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Blurred Lines: Robin Thicke: Amazon.fr: Musique». Amazon.fr. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Blurred Lines: Amazon.co.uk: Music». Amazon.co.uk. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  22. «Blurred Lines: Music». Amazon.com. 1970 թ․ հունվարի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  23. «Blurred Lines: Amazon.ca: Music». Amazon.ca. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  24. «Amazon.co.jp: ブラード・ラインズ(初回限定盤): 音楽». Amazon.co.jp. 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  25. «罗宾•西克:模糊界线(CD)». Amazon.cn.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]