Batushka

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Batushka
Batushka HRL2016.jpg
Batushka-ն 2016 թվականի Hard Rock Laager փառատոնի ժամանակ
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ԺանրերԲլեք մետալ
դում մետալ
Գործունեություն2015 թվականից մինչև մեր օրերը
ԼեյբլWitching Hour Productions
Կայքbatushkaofficial.com
Անդամներ
Քրիստափոր
Մարտին
Վարֆլոմեյ
Batushka Վիքիպահեստում

Batushka, լեհական բլեք մետալ խումբ։ Հիմանդրվել է 2015 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը հիմնադրվել է 2015 թվականին՝ թողարկելով իրենց աշխատանքները Witching Hour Productions լեյբլում։ Խմբի առաջին երգը՝ «Yekteníya VII»-ը, հանրության կողմից ոչ մի լուրջ արձագանք չի ստացել։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերին նույն լեյբլում խումբը թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ «Litourgiya», որը մեծ իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհի բլեք-մետալի երկրպագուների մոտ[1]։ Խմբի անդամների անունները դեռևս հայտնի չեն, հայտնի են ուղղակի իրենց կեղծանունները։ Witching Hour լեյբլը հաստատել է, որ Batushka խմբի անդամները եղել են մի շարք հայտնի խմբերի երաժիշտներ։

Ռուսաստանում և Բելառուսում կայանալիք համերգների չեղյալ հայտարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին հայտարարվել էր Batushka խմբի համերգի մասին Ռուսաստանի քաղաքներ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Սկզբում համերգը չեղյալ հայտարարվեց Սանկտ Պետերբուրգում[2], իսկ ավելի ուշ Batushka-ն հայտարարեց, որ Պետերբուրգում հայտարարված համերգը կանցկացվի Մոսկվայում։ Հետագայում չեղյալ հայտրարվեցին այդ երկու համերգները[3]։ Մի քանի ամիս անց չեղյալ հայտարարվեց նաև Մինսկում կայանալիք համերգը[4]։ Ներկայիս դրությամբ համերգ կայացել է միայն Ուկրանիայի մայրաքաղաք Կիևում, մայիսի 28-ին։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yekteníya VII (7" single) (2015 թվական)
  • Litourgiya (2015 թվական)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]