Jump to content

Baskin-Robbins

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Baskin-Robbins
Изображение логотипа
Տեսակice cream parlor chain?
Հիմնադրված է1945
ՀիմնադիրBurt Baskin? և Irv Robbins?
ՎայրԿանտոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունice cream manufacturer?
Մայր ընկերությունInspire Brands?
ՍեփականատերInspire Brands?
Կայքbaskinrobbins.com(անգլ.)
 Baskin-Robbins Վիքիպահեստում

Baskin-Robbins-ը պաղպաղակի և տորթերի մասնագիտացված խանութների ամերիկյան միջազգային ցանց է, որը պատկանում է Inspire Brands-ին: Ներկայումս բազավորված է Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում: Հիմնադրվել է 1945 թվականին Բերթ Բասկինի (1913–1967) և Իրվ Ռոբինսի (1917–2008) կողմից Գլենդելում, Կալիֆորնիա[1]։ Աշխարհում պաղպաղակի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցն է[2][3] ՝ առրտրական ավելի քան 8000 կետերով.[4] [5] ։ Ցանցը խանութներ ունի աշխարհի շուրջ 50 երկրներում։

Ընկերությունը հայտնի է իր «31 համ» կարգախոսով, ըստ որի գնորդը յուրաքանչյուր ամսվա ցանկացած օր կարող է ընտրել տարբեր համեր։ Բասքինն ու Ռոբինսը հայտարարել են, որ մարդիկ պետք է կարողանան անվճար փորձել տարբեր համեր, մինչև գտնեն այն, ինչ ցանկանում են գնել: Սկսած 1945 թվականից՝ ընկերությունը ներկայացրել է ավելի քան 1300 համային տեսականի[6][7] [8][9] [10] ։

Baskin-Robbins-ի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունն ստեղծվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գործած Բերթ Բասկինի և Իրվ Ռոբինսի պաղպաղակի վաճառասրահների միաձուլմամբ։ Բերթ Բասկինը պաղպաղակի մասին իմացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ բանակում ծառայելիս, իսկ Իրվ Ռոբինսն ամբողջ կյանքում զբաղվել է պաղպաղակի արտադրությամբ ու վաճառքով. դեռևս 1930-ականներին՝ իր պատանեկության տարիներին նա հոր խանութում պաղպաղակի վաճառասեղան էր տնօրինում: Բասկինն ամուսնացել է Ռոբինսի քրոջ՝ Շիրլի Ռոբինսի հետ, և 1948 թվականին նրանք որոշել են միավորել իրենց ընկերությունները մեկում ու այն անվանել «Snowbird» 1953 թվականին Բասկինն ու Ռոբինսն իրենց ընկերությունը վերանվանել են «Baskin-Robbins»: Անվանումն առաջացել է երկու հիմնադիրների ազգանունների կցմամբ։ Ընդ որում՝ ազգանունների հերթականությունը որոշվել է մետաղադրամ նետելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Our History Արխիվացված 2013-01-15 Wayback Machine". Baskin-Robbins' web site. Accessed 25 Feb. 2013.
  2. «About Baskin-Robbins». Արխիվացված օրիգինալից 2014-02-19-ին. Վերցված է 2014-02-18-ին.
  3. Duncan Brands (2007). «History: Dunkin' Brands». Duncan Brands. Արխիվացված է օրիգինալից 23 April 2013-ին. Վերցված է 6 October 2023-ին.
  4. Varian, Ethan (30 July 2018). «Baskin-Robbins Opens 8,000th Store in Thousand Oaks | San Fernando Valley Business Journal». San Fernando Business Journal. Վերցված է 31 January 2020-ին.
  5. «Baskin-Robbins» (անգլերեն). Entrepreneur. 2020. Արխիվացված է օրիգինալից 2022-12-05-ին. Վերցված է 2022-12-05-ին.
  6. «About Us | Baskin-Robbins». December 1, 2019. Վերցված է December 10, 2019-ին.
  7. Hopper, Jessica (July 19, 2010). «Deep Freeze: Baskin-Robbins Retires Five Flavors». ABC News. Վերցված է 10 December 2019-ին.
  8. Pomranz, Mike (July 25, 2019). «Baskin-Robbins Adds Plant-Based, Non-Dairy Flavors». Food & Wine. Վերցված է October 29, 2019-ին.
  9. Cohen, Howard (August 1, 2019). «Baskin-Robbins introduces two new flavors – and don't even think to call them ice cream». Miami Herald. Վերցված է October 29, 2019-ին.
  10. Jessica Hopper (2019). «Deep Freeze: Baskin-Robbins Retires Five Flavors» (անգլերեն). ABC News. Արխիվացված է օրիգինալից 2022-12-05-ին. Վերցված է 2022-12-05-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Baskin-Robbins» հոդվածին։