BFG Technologies

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
BFG Technologies
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2002
ՎայրԼեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունսարքային ապահովում
Կայքbfgtech.com
BFG Technologies Վիքիպահեստում

BFG Technologies, Inc, մասնավոր ամերիկյան կազմակերպություն, որ զբաղվել է անհատական համակարգիչների համար տարատեսակ ապրանքների արտադրությամբ։ Կազմակերպությունը, հիմնված 2002 թվականին VisionTek-ի աշխատակիցների կողմից, սկզբնապես զբաղվում էր միայն տեսաքարտերի վաճառքով։ Աստիճանաբար տարատեսակ ապրանքների թողարկման հաշվին (սնուցման բլոկ, մալուխներ, մայր պլատաներ և էլեկտրական կցորդիչներ) ընկերությունը նվաճեց շուկայի այլ ոլորտներ ևս։ Իր արտադրանքը շուկայում տարածելու նպատակով BFG Technologies-ը օգտագործում էր BFG Tech, Asylum և 3DFuzion բրենդները։ Կազմակերպությանը հաջողություն բերեց համագործակցությունը Nvidia-ի հետ, սպառողների համար ձեռնտու պայմանների ստեղծումը տեխնիկական սպասրկման ոլորտում և ապրանքների բարձր որակը։

2009 թվականին BFG Technologies-ը փորձեց դուրս գալ գեյմերների համար նախատեսված անհատական համակարգիչների և նոութբուքերի շուկա, սակայն շուտով կազմակերպությունում ֆինանսական խնդիրներ առաջացան։ Դրանց պատճառով ապրանքների արտադրությունը աստիճանաբար դադարեցվեց, իսկ 2010 թվականի օգոստոսին հայտարարվեց ընկերության սնանկության մասին։ Հետագայում ընկերության բաժնետոմսերը վաճառվեցին կալիֆոռնիական Diamond Multimedia ընկերությանը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Մելիի՝ հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրենի խոսքերով՝ ընկերությունը անվանակոչվել է BFG9000 զենքի պատվին, որը ընկերության հիմնադիրների սիրելի Quake և Doom խաղերի միջից է։ Քանի որ BFG9000-ը «ամենամեծ, ամենահզոր և ցանկալի» զենքն էր այդ խաղերում, հիմնադիրները ցանկանում էին դրանով նման վերաբերմունք ձևավորել իրենց արտադրանքից օգտվող խաղացողների մոտ։ Սակայն կապված նրա հետ, որ, առաջին հերթին, BFG հապավման պաշտոնական պարզաբանում չկա, իսկ երկրորդ, որ նրա օգտագործումը կարող էր խնդիրներ առաջացնել իրավունքների հետ կապված, ընկերությունը ևս պաշտոնապես չի պարզաբանում այդ հապավումը։ Մելին և Հերքելմանը՝ ընկերության մարքեթինգի բաժնի գործադիր փոխտնօրենը, իրենց հարցազրույցում նշել են, որ BFG տառերը կարող են նշանակել ամեն ինչ, օրինակ, «Built For Gamers» (հայ․՝ «Ստեղծված է խաղացողների համար»), «Best Freaking Graphics» (ռուս.՝ «Ամենահզոր գրաֆիկա») և այլն[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2002 թվականը խաղային տեսաքարտերի և աքսեսուարների խոշորագույն արտադրողներից մեկը ամերիկյան շուկայում համարվում էր VisionTek-ը, որն ակտիվորեն համագործակցում էր Nvidia-ի հետ։ VisionTek-ի ապրանքները արտադրվում էին ԱՄՆ-ի տարածքում և բացի այդ՝ ապրանքների գները ավելի ցածր էին շուկայում, քան սովորաբար սահմանվող գները։ Սակայն արտադրության նման մոդելը չկարողացավ դիմանալ տեսաքարտեր արտադրող այնպիսի թայվանյան կազմակերպությունների մրցակցությանը, ինչպիսիք են PNY Technologies-ը և ASUSTeK-ը։ 2000 թվականին VisionTek-ը կանգնեց ֆինանսական դժվարությունների առաջ. այդ դժվարությունները կապված էին եկամուտի կտրուկ նվազման հետ։ Խնդիրների պատճառ դարձան տեղական արտադության բարձր ծախսերը, ցածր արձակուրդային գները և թայվանյան մրցակիցների ագրեսիվ գնային քաղաքականությունը։ Ընկերության ղեկավարությունը որոշում էր ընդունել պատվեր կատարել թայվանյան MiTAC կորպորացիային, որը այդ պահին ակտիվորեն զբաղվում էր պայմանագրային արտադրությամբ։ VisionTek-ը, որը սկզբնապես իր ապրանքը ներկայացնում էր որպես «իրական ամերիկյան որակ ունեցող»՝ ի հակադրումն առավել էժան թայվանյան արտադրանքի, կարողացավ բանկերին և իր ներդրողներին համոզել, որ ապրանքի որակը, չնայած MiTAC-ի արտադրությանը, կմնա նույն մակարդակին։ Բացի այդ՝ ընկերության ղեկավարությունը ծրագրում էր սկսել օպտիկական լարերի արտադրություն և փորձել դուրս գալ եվրոպական շուկա[3]:

Սակայն 2002 թվականի սկզբին Advanced Equities ֆինանսական ընկերությունը, որը VisionTek-ի հիմնական ներդրողն էր, հանդես եկավ VisionTek-ի բիզնեսի վերակառուցման և կազմակերպությունում ներքին կառավարման համակարգի ներդրման մասին առաջարկությամբ։ Այդ առաջարկությունը բավականին բացասական արձագանքներ ստացավ ընկերության ղեկավարության շրջանում։ Այսպես, Ռիք Լյուիսը, Սքոթ Հերքելմանը և Շոն Վենսը, որ զբաղեցնում էին VisionTek-ի փոխնախագահների պաշտոնները, հանդես եկան ընկերությունից դուրս գալու պայմանով, եթե չբավարարվեին իրենց պահանջները. 200 000 ամերիկյան դոլար աշխատավարձ և բաժնետոմսերի 45 %: Սկզբում Advanced Equities-ը հրաժարվեց բանակցություններ վարել նրանց հետ, սակայն ավելի ուշ, VisionTek-ի ղեկավարությունից գաղտնի, կայացավ գաղտնի հանդիպում։ Հանդիպման ընթացքում փոխնախագահների եռյակը առաջարկեց նոր ընկերություն ստեղծել՝ օգտագործելով VisionTek-ի գաղտնի բիզնես-տեղեկատվությունը և իրենց կողմից կուտակված ռեսուրսները՝ Nvidia ընկերության մատակարարները և MiTAC պայմանագրային արտադրողի։ Համաձայն հրապարակված ծրագրերի՝ նոր ընկերությունը պետք է «վերբեռնում» կատարեր տեսաքարտերի մանրածախ բիզնեսում՝ օգտվելով Nvidia-ի աջակցությամբ։ «Վերբեռնումը» ներառում էր ԱՄՆ-ում ապրանքների արտադրությունից հրաժարումը և դրա փոխարեն նոր ընկերության ստեղծումը, որը թույլ կտար խուսափել արհմիությունների, աշխատանքից ազատված աշխատակիցների և բաժնետերերի հետ ծագող խնդիրներից։ Advanced Equities-ի ղեկավարությունը աջակցեց այդ ծրագրին[3]:

Հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի օգոստոսի 14-ին Լյուիսը, Հերքելմանը և Վենսը ազատվեցին VisionTek-ից, և օգոստոսի 27-ին 8 միլիոն դոլար վենչուրային կապիտալով հիմնադրեցին BFG Technologies ընկերությունը։ Հիմնադրման պահին ընկերության աշխատակազմը բաղկացած էր հինգ մարդուց. բացի երեք հիմնադիրներից VisionTek տեղափոխվեցին մարքեթինգային բաժնի տնօրեն Ջոն Մելին և տեխնիկական ապահովման ծառայության ղեկավար Ջոն Հոլը։ Միևնույն ժամանակ Advanced Equities-ի ֆինանսիստները մերժեցին VisionTek-ի ղեկավարությանը լրացուցիչ ֆինանսավորման հարցով, որը անհրաժեշտ է MiTAC-ից պատվիրված առաջին տեսաքարտերը գնելու համար։ VisionTek-ի ղեկավարությունը գիտակցեց, որ այժմ ընկերության խնդիրները սկսում են արհեստականորեն ստեղծվել և դիմեց Nvidia-ին։ Վերջինիս ղեկավարությունը, խոսելով մանրածախ շուկայում իր հնամյա գործընկերոջ վատ գործերի մասին, հայտնեց, որ իր համար նոր գործընկեր է ընտրել, որն էլ հենց եղել է BFG Technologies-ին։ Դրան զուգահեռ՝ Nvidia-ի ղեկավարություն ճնշում գործադրեց թայվանյան պայմանագրային արտադրողների վրա (սկսելով MiTAC-ից) VisionTek-ի հետ համագործակցությունից հրաժարվելու նպատակով։ Nvidia-ի նման վարքագծի պատճառը այն վախն էր, որ VisionTek-ի բավական երկար ճգնաժամը կարող էր բացասականորեն անդրադառնալ տեսաքարտերի ամերիկյան շուկայում Nvidia-ի մասնաբաժնի վրա՝ հօգուտ իր մրցակցի՝ ATI Technologies-ի։ Համապատասխանաբար, Nvidia-ի համար նոր բրենդի թողարկումը դարձավ նման իրավիճակից դուրս գալու լավագույն լուծումը։ Իսկ MiTAC-ի արտադրած տեսաքարտերը գնվեցին նորաստեղծ կազմակերպության կողմից և արդեն հոկտեմբերին այն թողարկվել է այդ բրենդով[3]:

2002 թվականի նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ VisionTek-ի մնացած վարկառուների ներկայացուցիչների կողմից Իլինոյս նահանգի Կուկի շրջանի դատարան հայց ներկայացնելու մասին։ Հայցվորների ներկայացուցիչները մեղադրում էին Nvidia, MiTAC, BFG Technologies, Advanced Equities և մի շարք այլ մարդկանց (ընդհանուր, ըստ մի տվյալների՝ 13 մարդ, մյուսների՝ 16, որոնցից հինգը՝ VisionTek-ի նախին աշխատակիցներ, որ տեղափոխվել էին BFG Technologies) դավադրության և 50 միլիոն դոլարի չափով վնաս պատճառելու մեջ (բացի այդ՝ հայցում խոսք էր գնում տուգանային վնասները փոխհատուցելու մասին, սակայն ընդհանուր գումարի չափի մասին չէր խոսվում)[4]: Հայցվորների ներկայացուցիչը հատարարեց, որ պատասխանողները, օգտագործելով գաղտնի տեղեկատվություն և առևտրային գաղտնիքներ, ապօրինի կերպով VisionTek-ի աշխատակիցներից, նրա մատակարարներից և հաճախորդներից աջակցություն են պահանջել նոր BFG Technologies ընկերության ստեղծման համար՝ VisionTek բիզնեսը ամբողջովին վերացնելու նպատակով[5][6]: VisionTek-ին այդ դատական հայցը ոչնչով չօգնեց, և 2002 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ այն մասին, որ Hartford Computer Group ընկերությունը գնել է High Ridge Partners-ից, որը ներկայացնում էր VisionTek-ի վարկառուների հետաքրքրությունները, VisionTek և XTASY բրենդների իրավունքները։ Համաձայն որոշակի տեղեկատվության՝ Hartford Computer Group-ը ծրագրում էր փողարկվել տեսաքարտեր, ինչպես նաև VisionTek-ի նախկին ապրանքները նույն բրենդի ներքո[7]: Այդ նպատակի համար VisionTek-ը վերակազմակերպվեց HCG ստորաբաժանման տեսքով, և ATI Technologies-ի հետ պայմանագիր կնքվեց, ըստ որի՝ Hartford-ը՝ ի դեմս VisionTek-ի առաջարկում էր ATI Radeon-ի ապրանքների ողջ տեսականին՝ սկսած նախնական մակարդակի ապրանքներից և ավարտելով էնտուզիաստների համար թանկարժեք ապրանքների ստեղծմամբ։ ATI-ն, իր հերթին, նույնիսկ Visiontek-ին կոչել է «Premium Retail Partner» Հյուսիսային Ամերիկայում[8]:

Չնայած դրան՝ դատական քաշքշուքները տևեցին ևս մի քանի տարի և 2006 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ Nvidia-ն համաձայնել է հայցվորներին վճարել 1,5 միլիոն դոլար, ինչին ի պատասխան՝ հայցվորները հրաժարվել են որևէ պահանջ ներկայացնել Nvidia-ին (ինչը, ի դեպ, չէր վերաբերում մնացած պատասխանողներին)[9]: Advanced Equities ընկերությունը և մնացած պատասխանողները հետո նույնպես հայցվորներին համաչափ գումար վճարեցին։ Այդկերպ, ըստ հայցի՝ գումարային ողջ չափը կազմեց 3 միլիոն դոլար[10]:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Сотрудники BFG Technologies в 2003 году

Քանի որ երիտասարդ ընկերությունը սկզբնապես ուղղված էր շուկայի խաղային սեգմենտին, այդ իսկ պատճառով կազմակերպությունը արդեն 2003 թվականին իր առաջին քայլերը կատարեց տարատեսակ խաղային և համակարգչային միջոցառումների կազմակերպման մեջ, որոնց ժամանակ ապագա սպառողները կարող էին միանգամից ծանոթանալ առաջարկվող արտադրանքի հետ[11]: Եվ արդեն շուկա դուրս գալուց մեկ տարի անց BFG-ն «դարձավ հասարակ անուն», քանի որ խաղացողների մոտ այն սկսեց համեմատվել որակյալ և արտադրողական ապրանքի հետ։ Բացի այդ՝ ընկերությանը հռչակ բերեց հիանալի տեխնիկական աջակցությունը, որը կատարվում էր 24/7/365 ձևաչափով (օրական 24 ժամ, շաբաթական 7 օր, տարեկան 365 օր), և անսարք ապրանքները փոխարինելու հիանալի պայմաները։ BFG Tech-ը հաջողությունը ամրապնդելու նպատակով համագործակցություն սկսեց սնունցման բլոկներ արտադրողների հետ՝ օգտագործելով հետադարձ կապի նույն մոտեցումը, ինչ տեսաքարտերի վաճառքի ժամանակ էին գործածում։ BFG Tech լեյբլով արտադրանքը գնողներին առաջարկվում էր ցմահ երաշխիք՝ ամենօրյա սպասարկմամբ, և հրաժարված ապրանքը փոխարինելու զարգացած ծառայություն։ Սպառողների հետ շփման շնորհիվ՝ BFG մասնագետներին հաջողվում էր օպերատիվ կերպով արձագանքել նկատառումներին՝ անընդհատ բարելավվելով սեփական արտադրանքը՝ առաջացած խնդիրների հիմքի վրա[3]:

Մելին ընդգծում էր, որ ի տարբերություն BFG Technologies-ի մրցակիցների՝ սկզբնապես երաշխավորում էին թողարկվող բոլոր ապրանքների վերանորոգման կամ փոխարինման «իսկապես ցմահ երաշխիք» (անգլ.՝ True Lifetime Warranty)։ Նա նշում էր այն, որ «ցմահ երաշխիք» խոստանում էին շատ ընկերություններ, սակայն գործի մեջ այդ «ցմահությամբ» հասկանում են տարբեր ժամանակային շրջաններ, օրինակ, մրցակիցներից ոմանք իրականում կարող էին փոխարինել քարտերը միայն, այնքան, ինչքան այդ մոդելը թողարկվում էր։ BFG Technologies-ը փոխարենը խոստանում էր բոլոր մոդելների ամբողջական սպասարկում՝ անկախ գնման տարեթվից, այսինքն՝ այդ ամենը վերաբերում էր հնացած մոդելներին ևս[1]:

2008 թվականի հունիսին Հերքելմանը հարցազրույցներից մեկում վստահորեն հայտարարեց, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում մարդիկ նախընտրում են այնպիսի ընկերությունների արտադրանքներ, որոնք ունեն «լավ վարկանիշ և լավ երաշխիքային սպասարկում, ինչպիսին մենք ենք, EVGA-ն կամ Sapphire-ը»: Իր խոսքերի համաձայն՝ չնայած նրան, որ BFG Technologies-ի արտադրանքը ուղղված էր շուկայի բարձրաբյուջե սեգմենտին, նրանց ապրանքի կատմամբ պահանջարկը միայն մեծանում էր[12]: Նույն թվականին ընկերությունը մի շարք քայլեր ձեռնարկեց, որոնք գնորդների աչքերում իր վարկանիշը բարձրացրին։ Այսպես, հուլիս ամսին հայտարարվեց, որ GeForce GTX 280-ի արժեքի կտրուկ անկումի պատճառով սպառողները, որ գնում էին տեսաքարտը վաճառքների առաջին ամսվա ընթացքում, ստանում են վնասի փոխհատուցում 120 դոլարի չափով, իսկ բացի այդ՝ և երկրորդ քարտը զույգ կոնֆիգուրացիայի համար նրանց համար 50 դոլար ավելի էժան կնստի[13]: Նոյեմբերին, երբ որոշ ընկերությունների մոտ, որ ավելի վաղ հայտարարել էին նման ակցիայի մասին, առաջացան ֆինանսական դժվարություններ, BFG Technologies -ի արտադրանքի գնորդներին տեղեկացրին, որ նրանք, միևնույնն է, կստանան իրենց փոխհատուցումը։ Իսկ որոշ ժամանակ անց ընկերությունը հայտարարեց մի ծրագրի մասին, որի շրջանակներում AGP-ի հիմքով նախկինում գնված տեսաքարտերը կարող էին անվճար փոխանակել նոր տեսաքարտերով՝ ժամանակակից PCI Express հիմքով[14][15]:

Ընկերության վարկանիշը աճում էր ոչ միայն գնորդների շրջանում, այլև խաղային ԱՀ-ների արտադրող ընկերությունների շրջանում։ Մասնավարապես, ԱՀ արտադրող նման ընկերությունները, ինչպիսիք են Alienware-ը և Falcon Northwest-ը, սկսեցին BFG արտադրության տեսաքարտերը և սնուցման բլոկները ընդգրկել իրենց ԱՀ-ների կազմի մեջ։ ԱՀ արտադրողների հետ համագործակցելով՝ ընկերությունը փորձ էր ձեռք բերում, և 2009 թվականին հայտարարվեց սեփական արտադրության բարձրաբյուջետ դեսքթոփային ԱՀ-ների և նոութբուքերի թողարկման մասին, որ հանդես էին գալիս Phobos և Deimos բրենդների ներքո, համապատասխանաբար։ 2009 թվականին Լաս Վեգասում կայացած CES ցուցահանդեսի իրենց ներկայացման ժամանակ Nvidia-ի ղեկավար Ժենսյուն Հուանը BFG-ի մասնագետների աշխատանքն անվանեց «գեյմերական ձևի և բովանդակության խառնուրդ»[3]: Նման բարձրաբյուջե որոշումների կայացումը պատահական չէր։ Մելին, մեկնաբանելով Phobos ԱՀ-ների թողարկումը, հայտարարեց, որ շուկա նոր բրենդ դուրս բերելով, ավելի դյուրին է որոշում ներկայացնել բարձրագույն գնային սեգմենտի համար, իսկ հետո՝ միջին և ստորին սեգմենտների համար։ Մրցակցային առավելություններին ինքը՝ Մելին, ավելացրել է նաև ընկերության մոտ ամենաթարմ և արտադրողական գրաֆիկական քարտեզները և սնուցման բլոկները, որոնք թույլ էին տալիս թողարկել սեփական համակարգիչները մրցակիցներից մի փոքր ավելի շուտ։ Ընդհանուր առմամբ, Phobos-ի ներկայացումից երեք ամիս անց Մելին բնորոշեց վաճառքների սկիզբը որպես բավականին հաջող ապրանքի՝ շուկա դուրսբերում[16][17]:

Սնանկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 18-ին ընկերությունը հայտարարեց տեսաքարտերի թողարկման դադարեցման մասին՝ պատրաստվելով կենտրոնանալ սնունցման բլոկների, ԱՀ-ների և նոութբուքերի արտադրության վրա։ Ջոն Սլևինը՝ BFG Tech-ի նախագահը, բացատրեց դա նրանով, որ տեսաքարտերի ութ տարվա արտադրությունից հետո շուկայի այս ոլորտը դադարել էր եկամտաբեր լինել կազմակերպության համար։ Չնայած դրան՝ նա հավաստիացրեց, որ BFG տեսաարտ ունեցողների համար սպասարկումը ամբողջ չափով է տեղի ունենալու։ Նաև Սլևինը հիշատակեց այն մասին, որ ընկերությունն աշխատում է ինչ-որ «նոր ապրանքների»[18]: Սակայն որոշ ԶԼՄ-ներ, վերլուծելով կազմակերպության կողմից տեսաքարտերի թողարկումը վերջին կես տարվա ընթացքում, եզրակացություն կատարեցին այն մասին, որ «BFG Technologies-ի համար անեկամտաբեր է եղել բարձր արտադրողականություն ունեցող GPU Nvidia» հիմք ունեցող 3D-քարտերի թողարկումը» և այդ որոշումը նշանակում է միայն BFG և Nvidia ընկերությունների միջև հարաբերությունների խզում[19]: Հուլիսին արդեն շշուկներ հայտնվեցին այն մասին, որ տեսաքարտերից հրաժարվելով ամեն ինչ չի սահմանափակվում, այլ հենց սնունցման բլոկներով զբաղվող ստորաբաժանումը ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից[20]:

Ավելի ուշ՝ նույն թվականի օգոստոսին, համացանցում հայտնվեցին տեսաքարտերի և նրանց փաթեթավորումների լուսանկարները, որ վկայում են BFG-ի՝ AMD հիմք ունեցող տեսաքարտերի ավելի վաղ գոյություն ունեցած ծրագրերի մասին։ Լուսանկարները հրապարակվել են ինչ-որ «չինացի օգտատիրոջ կողմից, որն ուղղակիորեն կապված է մի չինական OEM-արտադրողի հետ», որը կատարում էր այս պատվերը BFG-ի համար։ Համաձայն հայտնված տեղեկատվության՝ ինչ-որ չինական արտադրող ընկերություն, որը զբաղվում էր AMD հիշաքարտով տեսաքարտերի OEM-արտադրությամբ, տեսաքարտերի որոշակի քանակ է պատրաստել նաև BFG-ի համար։ Մասնավորապես, լուսանկարի վրա պատկերված էր Radeon HD 5750 տեսաքարտը և նշվում էր, որ աշխատանք է տարվել թե՛ Radeon HD 5570, թե՛ Radeon HD 5470 տեսաքարտերի վրա։ Ներկայացված տեսության մեջ նշվում էր, որ AMD հիշաքարտերի նշանակալի քանակությունը հենց AMD-ի ներկայացուցիչների մոտ է հարցեր առաջացրել։ Իմանալով այն մասին, որ դրանք հատուկ BFG-ի համար էին, AMD-ի ղեկավարությունը իբր հայտարարեց այն մասին, որ BFG-ն պաշտոնական գործընկեր չէ և քարտերը թողարկելու թույլտվությունը նա չի ստանա։ Այդ հայտարարությունը «խուճապ առաջացրեց» OEM-արտադրողի մոտ, սակայն իրավիճակը կարգավորելու փորձերը ոչնչի չբերեցին։ Առաջացած խնդիրը լուծելու մի քանի շաբաթ տևած փորձերը բերեցին այն փաստին, որ BFG տեսաքարտերի մարքեթինգով և վաճառքի կառավարմամբ զբաղվող ստորաբաժանման ողջ աշխատակազմը ազատվեց աշխատանքից։ Այդ իրավիճակում OEM-արտադրողը որոշում ընդունեց վերանշել ստեղծված ապրանքները կողմնակի ընկերություններին վաճառելու համար։ Լրագրողները կարծում էին, որ BFG-ի նման գործողություններն են, որ բերեցին Nvidia-ի հետ հարաբերությունների խզմանը[21][22]:

Չնայած Սլևինի խոսքերին՝ BFG տեսաքարտերի գնորդները, որ 2010 թվականի օգոստոսի ընթացքում ընկերությանը դիմել էին երաշխիքների ստացման համար, պաշտոնական նամակ ստացան, որում հայտնում էին, որ BFG Technologies Inc.-ն գտնվում է փլուզման եզրին (քանի որ «հիմնական մատակարարը չի ցանկանում աջակցել նրանց բիզնեսին») և, համապատասխանաբար, տեսաքարտերը ուղարկվեցին հետ, քանի որ ընկերությունը «չի կարող դրանք վերանորոգել»[23][24]: Լրագրողները ընկերության ֆինանսական խնդիրները կապում էին ընկերության GTX400 տեսաքարտերի անբավարարության հետ (այդ ժամանակվա նորագույն Fermi ճարտարապետության հիման վրա)։ Նախորդ GTX200 մոդելի վաճառքները վատ էին ընթանում, սակայն այն արագորեն հնանում էր և փոխարինել այն այլ բանով հնարավոր չէր։ Այդ ժամանակ ընկերությունը դեռևս պաշտոնապես զբաղվում էր սնունցման բլոկների վաճառքով, բայց դա բացատրվում էր նրանով, որ արդեն բանակցություններ էին ընթանում դրա վաճառքի մասին, և ընկերությունը պետք է ինչ-որ ամրապնդեր իր ակտիվների արժեքը։ Սակայն ընկերությունները, որոնց հետ վաճառքի մասին բանակցություններ էին վարվում, չէին շտապում պայմանագիր կնքել, քանի որ հասկանում էին, որ մոտակա սնանկության պատճառով BFG-ի արժեքը արագորեն կնվազի[25]:

Մեկ շաբաթ անց պարզվեց, որ տեսաքարտերի արտադրության հետ միասին դադարեցվել է նաև սնունցման բլոկների և դրսույթային մալուխների, ինչպես նաև խաղային ԱՀ-ների արտադրությունը։ Ընկերությունը սնանկ հայտարարվեց։ Արդյունքում BFG բրենդը վաճառվեց Diamond Multimedia տեսաքարտ վաճառող կալիֆոռնիական պայմանագրային արտադրողին[3], իսկ Հերքելմանը տեղափոխվեց աշխատելու Nvidia՝ գլխավորելով տեսաքարտերով զբաղվող ստորաբաժանումներից մեկը[26]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Adam Honek (2006-03)։ «Interview with John Malley of BFG Technologies» (անգլերեն)։ Tweak3D։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-10-12 
  2. «Industry Spotlight: Q&A with BFG’s Scott Herkelman, EVP of Marketing» (անգլերեն)։ Bjorn3d.com։ 2004-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Евгений Лебеденко Мы выдохлись. Мы уходим. История компании BFG Technologies(ռուս.) // «Железо» : журнал. — Москва: Gameland, 2012. — № 09(102). — С. 84-87.
  4. «Nvidia, Mitac, others face Visiontek law suit» (անգլերեն)։ The Inquirer։ 2002-11-13։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-10-13 
  5. Mike Magee (2002-11-14)։ «Visiontek sues Mitac, Nvidia, others for $hundreds of millions» (անգլերեն)։ The Inquirer։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-10-13 
  6. Drew Cullen (2002-11-14)։ «Why VisionTek is sueing Mitac, Nvidia, VC and five ex-staff» (անգլերեն)։ The Register։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-05-13 
  7. Fuad Abazovic (2002-12-06)։ «Visiontek graphics brands acquired by Hartford» (անգլերեն)։ The Inquirer։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-10-13 
  8. Jansen Ng (2002-12-18)։ «Visiontek signs on with ATI» (անգլերեն)։ The Inquirer։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-29-ին։ Վերցված է 2013-04-22 
  9. «Nvidia stumps up $1,500,000 to Visiontek trustee» (անգլերեն)։ The Inquirer։ 2006-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-10-13 
  10. Christopher Steiner, Evan Hessel (2008-08-07)։ «Garbage In...» (անգլերեն)։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2012-10-13 
  11. «BFG Asylum FX 5900 Ultra» (անգլերեն)։ Bjorn3d.com։ 2003-09-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-17 
  12. Scott Bicheno (2008-06-23)։ «BFG president says NVIDIA “will guarantee it wins the price/performance battle”» (անգլերեն)։ Hexus։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  13. «Цена GeForce GTX 280 продолжила падение, а число «компенсирующих» выросло» (ռուսերեն)։ iXBT.com։ 2008-07-18։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-17 
  14. Paul Lilly (2010-05-18)։ «BFG Bows Out of Graphics Card Business, Continues with PSUs, Laptops/PCs» (անգլերեն)։ Maximum PC։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  15. «BFG бесплатно меняет AGP-карты на видеокарты с интерфейсом PCI Express» (ռուսերեն)։ iXBT.com։ 2008-11-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  16. Marco Chiappetta, Dave Altavilla (2009-04-14)։ «BFG Interview With John Malley On Phobos» (անգլերեն)։ HotHardware.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  17. Matt Campbell (2009-05-15)։ «BFG Phobos Q&A» (անգլերեն)։ AnandTech։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  18. Tarun Balraj (2010-05-18)։ «BFG Tech Announces Exit From Graphics Card Category, Continues On With PSUs and PCs» (անգլերեն)։ techPowerUp!։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-26 
  19. «BFG отказывается от выпуска 3D-карт и сосредоточится на БП и компьютерах» (ռուսերեն)։ iXBT.com։ 2010-05-20։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-26 
  20. Kyle Bennett (2010-07-06)։ «BFG Tech Down for the Count» (անգլերեն)։ HardOCP։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  21. Josh Walrath (2010-08-18)։ «The Exclusive First Look at the BFG Tech Radeon Graphics Card» (անգլերեն)։ PC Perspective։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-26 
  22. Tarun Balraj (2010-08-18)։ «BFG Tech Explored AMD Partnership Before Quitting?» (անգլերեն)։ techPowerUp!։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-26 
  23. «BFG Tech Sending Out RMA Denial Letters: Winding Down Business» (անգլերեն)։ HardwareCanucks.com։ 2010-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-26 
  24. Adrian Kingsley-Hughes (2010-08-16)։ «BFG Tech winding down, "lifetime warranty" no longer being honored» (անգլերեն)։ ZDNet։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  25. Steve Lynch (2010-08-16)։ «BFG Not Accepting RMAs, Fermi Blamed For Company Liquidation» (անգլերեն)։ HardOCP։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 
  26. Dean Takahashi (2013-02-19)։ «Here come the titans: PCs based on Nvidia’s new graphics chip arrive» (անգլերեն)։ VentureBeat։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է 2013-04-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]