Azbuka Morze (ալբոմ)
Azbuka Morze | |
---|---|
Մոտի | |
Թողարկված | 2014 մարտի 25 |
Ձայնագրված | 2013-2014 |
Ժանր | հիփ հոփ, ռեփ |
Տևողություն | 44:18 |
Լեզու | ռուսերեն |
Լեյբլ | Black Star Inc. |
Azbuka Morze, ռուս հիփ հոփ կատարող Մոտի երրորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2014 թվականի մարտի 25-ին Black Star Inc. լեյբլի շրջանակներում։ Ալբոմում հյուրընկալված արտիստներն են՝ L’One-ը, Միշա Կրուպինը, Nel-ը և Տիմատին։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երրորդ ստուդիական ալբոմի նյութի վրա կատարվող աշխատանքները շարունակվել են ավելի քան մեկ տարի։ Ամեն մի ստեղծագործություն վերջանակ տեսքի է բերվել ավելի քան 8-10 անգամ[1]։ Ապագա սկավառակի անվանումը թողարկվել է «Чёрный день» («Սև օր») սինգլի հետ միասին (մարտի 27)[2]։ 2014 թվականի մարտի 3-ին Մոտը և Black Star Inc. լեյբլը հրապարակել են ալբոմի շապիկը, թրեքլիստը և սկավառակի թողարկման ամսաթիվը[3]։ Այդ օրվանից էլ հասանելի դարձավ ալբոմի նախավաճառքը օնլայն iTunes Store խանութում՝ հատուկ գնով, հնարավորություն ունենալով ներբեռնել գլխավոր ստեղծագործությունը՝ «Эдем»-ը։ 2014 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել ալբոմի թողարկումը ֆիզիկական միջավայրում (CD[4]) և թվային միջավայրում (iTunes Store[5], Google Play[6] և այլն)։
iTunes Store-ի (Ռուսաստանում) թվային վաճառքների առաջին շաբաթվա արդյունքներով՝ ալբոմն իր նախավաճառքների թվով մտել է «Թոփ Ալբոմների» մեջ՝ գրավելով 9-րդ տեղը[7]։ Թողարկման օրվանից վաճառքների առաջին շաբաթից հետո այն գրավել է չարթի առաջին տեղը[8]։
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Молодая кровь» (Երիտասարդ արյուն), ալբոմի առաջին սինգլը, որը թողարկվել է 2013 թվականի հուլիսի 22-ին։ Երգը ձայնագրվել է Տիմատիի մասնակցությամբ։ Տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի հուլիսի 16-ին՝ «Молодая кровь» համառուսաստանյան քասթինգի ժամանակ, որը անց էր կացվում Black Star Inc. լեյբլի կողմից։ Տեսահոլովակում մասնակցություն են ցուցաբերել Black Star Inc. լեյբլի արտիստները և քասթինգի մասնակիցները։ Ռեժիսոր՝ Ռուստամ Ռոմանով։
«#Мотсейчасвклубе» (#Մոտըհիմակլուբումէ), երկրորդ սինգլը՝ թողարկված 2013 թվականի դեկտեմբերի 5-ին։ Ստեղծագործությունը նաև հանդիսանում է «Одноклассники.ru: НаCLICKай удачу» ֆիլմի սաունդթրեքներից մեկը։
«Страна OZ» (OZ երկիր), երրորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի հունվարի 21-ին։
«Чёрный день» (Սև օր), չորրորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի փետրվարի 27-ին։
«Бенджамин» (Բենջամին), հինգերորդ սինգլը՝ թողարկված 2014 թվականի մայիսի 12-ին։ Ձայնագրության մեջ մասնակցություն է ունեցել L’One-ը։ Ռուսական iTunes Store-ում մայիսի 12-ից 18-ը սինգլը հասանելի էր անվճար ներբեռնման համար՝ որպես «շաբաթվա սինգլ»[9]։ Մայիսի 16-ին թողարկվել է տեսահոլովակը, որի ռեժիսորները Կոնստանտին Կառալյովը և Եվգենի Սփիվակովն են։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Տևողություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Эдем» | Մոտ | Danielmusic | 4:07 | |||||
2. | «Бенджамин» (feat. L'One) | Մոտ, L'One | Platinum Sellers Beats | 4:16 | |||||
3. | «Барон Мюнхгаузен» | Մոտ | Lexi Banks, Capella (Diamond Style Productions) | 4:29 | |||||
4. | «Женщина» (feat. Միշա Կրուպին) | Մոտ, Միշա Կրուպին | Tony Fadd | 3:18 | |||||
5. | «24-7» (feat. Nel) | Մոտ, Nel | Vybe Beats | 4:18 | |||||
6. | «#Мотсейчасвклубе» | Մոտ | Tony Fadd | 1:31 | |||||
7. | «Мать-и-мачеха» | Մոտ | 4EU3 | 4:13 | |||||
8. | «Страна OZ» | Мот | Platinum Sellers Beats | 3:45 | |||||
9. | «8-е чудо света» | Մոտ | Flashbeats, Danielmusic | 3:34 | |||||
10. | «Veni! Vidi! Vici!» | Մոտ | Mikkey Vall, Danielmusic | 4:23 | |||||
11. | «Чёрный день» | Մոտ | Cooarri | 2:10 | |||||
12. | «Молодая кровь» (feat. Տիմատի) | Մոտ, Տիմատի | Platinum Sellers Beats | 4:08 | |||||
44:18 |
- Նշումներ
- «Бенджамин» երգ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR.
- «Страна OZ» Մոտ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR.
- «8-е чудо света» Մոտ։ Բեք վոկալ. Gayana, Meesha GR, Yulia Zhukova.
- ITunes հրատարակության թվային գրքույկում և ալբոմի CD հրատարակության շապիկում «Чёрный день» և «Молодая кровь» երգերը նշված են որպես բոնուս երգեր։
Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մատվեյ Մելնիկով (Մոտ)՝ ալբոմի կատարող, խոսքերի հեղինակ
- Լևան Գոռոզիա (L’One)՝ հյուրընկալված կատարող (2-րդ երգ), խոսքերի հեղինակ (2 երհ)
- Միխայիլ Կրուպին (Միշա Կրուպին)՝ հյուրընկալված կատարող (4-րդ երգ), խոսքերի հեղինակ (4-րդ երգ)
- Իգոր Պուստելնիկ (Nel)՝ հյուրընկալված կատարող (5-րդ երգ), խոսքերի հեղինակ (5-րդ երգ)
- Տիմուր Յունուսով (Տիմատի)՝ հյուրընկալված կատարող (12-րդ երգ), խոսքերի հեղինակ (12-րդ երգ)
Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջան | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Աշխարհ | 2014 մարտի 25 | Թվային բաշխում | Black Star Inc. |
![]() |
CD | Black Star Inc., Ստուդիա МОНОЛИТ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «mmott23 on Instagram»։ Instagram։ 2014-03-15։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Мот - Черный День»։ AoneHipHop.ru։ 2014-02-27։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Мот показал треклист и обложку альбома "Azbuka Morze"»։ RAP.RU։ 2014-03-03։ Վերցված է 2014-03-31
- ↑ «РЕЛИЗЫ / Мот - Azbuka Morze»։ Студия МОНОЛИТ։ 2014-03-25։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Azbuka Morze (Мот)»։ iTunes Store։ Apple Inc.։ 2014-03-25։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Мот: Azbuka Morze»։ Google Play։ Google Inc.։ 2014-03-25։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Информация об объемах продаж за период с 3 по 9 марта»։ Lenta.ru։ 2014-03-11։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Данные о наиболее популярных пластинках в период с 24 по 30 марта»։ Lenta.ru։ 2014-03-31։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Бенджамин (feat. L'One) - Single (Мот)»։ itunes.apple.com։ 2014-05-12։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-13-ին։ Վերցված է 2014-05-13