Jump to content

AnnenMayKantereit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
AnnenMayKantereit
AnnenMayKantereit (2014)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՔյոլն, Գերմանիա
ԺանրերՌոք երաժշտություն
Գործունեություն2011
ԼեյբլVertigo Records[1]
Կապվածannenmaykantereit.com
Պարգևներ
Կայքannenmaykantereit.com
Անդամներ
Քրիստոֆեր Աննեն (կիթառ, հարմոնիկա), Հեննինգ Մայ(վոկալ, դաշնամուր), Զեվերին Կանտերայթ(հարվածային գործիքներ), Մալթե Հաք(բաս-կիթառ)
Նախկին անդամներ
Լարս Լյոթգերինգ(կրկնակի բաս)
 AnnenMayKantereit Վիքիպահեստում

AnnenMayKantereit, գերմանական ռոք խումբ։ Հիմնադրվել է 2011 թվականին։ Նրանք երգում են և՛ գերմաներենով, և՛ անգլերենով։ Նկատելի առավելությունը երգիչ Հեննինգ Մայի առանձնահատուկ կոպիտ ձայնն է։

Henning May (2015)

Երեք հիմնադիր անդամները (Քրիստոֆեր Աննեն, Հեննինգ Մայ, Զեվերին Կանտերայթ), որոնց ազգանուններով էլ կոչվում է խմբի անունը, խումբը ստեղծել են դեռևս Շիլլերի գիմնազիումում սովորելու տարիներին[2]։

Սկզբում նրանք հանդես էին գալիս որպես փողոցային երաժիշտներ Քյոլնի փողոցներում։ Հետագայում նրանց է միանում կրկնակի բաս երաժիշտ Լարս Լյոթգերինգը[3]։

2013 թվականին նրանք թողարկում են իրենց առաջին սոլո ալբոմը։ Ալբոմը, որը մասամբ ձայնագրվել է փողոցում, այժմ հասանելի չէ[4]։

Նրանք ունեն իրենց սեփական Յություբյան ալիքը, որտեղով էլ հրապարակում են իրենց երգերը[5]։ 2014 թվականի օգոստոս ամսից խմբին է միանում բասիստ Մալթե Հաքը[6]։

«Wohin du gehst» երգի տեսահոլովակի թողարկումից հետո, խումբը սկսում է իր շրջագայությունը Գերմանիայով։ 2014 թվականի ամռանը նրանք նվագում են մի քանի խոշոր փառատոններում, ինչպիսիք են՝ Appletree Garden Festival, the Open Flair և the Reeperbahn Festival: Աշնանը նրանք նվագում են մի քանի համերգներում՝ որպես աջակցություն Beatsteaks -ին[7] և նվագակցում են Clueso-ին Stadtrandlichter Tour -ի ընթացքում[8]։

Նրանք «ARD-Jugendprogramme»-ի երաժշտական մրցանակաբաշխության ֆինալիստներ էին[9]։

2014 թվականի դեկտեմբերին AnnenMayKantereit-ը ցուցադրվել է «Circus HalliGalli» հեռուստածրագրի շրջանակներում[10]։

2015 թվականի սկզբին նրանք կրկին սկսում են շրջագայությունները։ 2015 թվականի ամռանը նրանք ավելի շատ փառատոնների են մասնակցում, ներառյալ՝ the Haldern Pop Festival և Rock am Ring: K.I.Z. հիփ-հոփ խումբը Հեննինգ Մային ներառում է իրենց երգի՝ «Hurra die Welt geht unter»- ի մեջ։

2015 թվականի ամռանը նրանք պայմանագիր են կնքում Universal - ի հետ։ Մոսես Շնեիդերի հետ նրանք ձայնագրում են EP «Wird schon irgendwie gehen»-ը Բեռլինի Հանսա ստուդիայում։ Այն թողարկվում է 2015 թվականի հոկտեմբերի 16-ին՝ Vertigo Berlin անվան տակ[11]։

Ավելի ուշ նրանք նոր շրջագայություն են սկսում և նվաճում բազմաթիվ բեմեր։

2016 թվականի փետրվարին նրանք թողարկում են "Pocahontas" սինգլը իրենց առաջիկա "Alles Nix Konkretes" ալբոմից։ Ամբողջական ալբոմը թողարկվում է 2016 թվականի մարտին և գրավում առաջին հորիզոնականը գերմանական ալբոմների աղյուսակում[12]։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին խումբը թողարկում է իրենց նոր ալբոմ "Schlagschatten"-ը, որը ստեղծվել էր Մարկուս Գանթերի կողմից և ձայնագրվել Իսպանիայի փոքր գյուղերից մեկում[13]։

2019 թվականի հունվարի 8-ին BMG Rights Management-ը հայտարարում է, որ իրենք որոշել են համաշխարհային հրատարակչական պայմանագիր կնքել խմբի հետ[14]։

2019 թվականի հունվարի վերջերին խումբը ունեցավ ակումբային շրջագայություն Մանհեիմում[15]։

2019 թվականի մարտին նրանք պլանավորում են սկսել խոշոր համերգային շրջագայություն[16]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2013: AMK (Սեփական արտադրանք, ներկայումս անհասանելի է)
  • 2015: Wird schon irgendwie gehen (Vertigo Berlin) (33-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2016: Alles Nix Konkretes (1-ինը՝ գերմանական, ավստրիական և 6-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
  • 2016: AnnenMayKantereit & Freunde (Կենդանի կատարում Բեռլինում)[17]
  • 2018: Schlagschatten[18] (2-րդը՝ գերմանական, 3-րդը՝ ավստրիական և 10-րդը՝ շվեյցարական աղյուսակներում)
  • 2015: Oft gefragt (18-րդը՝ գերմանական և 36-րդը՝ ավստրիական աղյուսակներում)[19]
  • 2016: Pocahontas (31-րդը՝ գերմանական և 63-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2016: Barfuß am Klavier (51-րդը՝ գերմանական աղյուսակում)
  • 2018: Marie (62-րդը՝ գերմանական և 67-րդը՝ ավստրիական աղյուսակներում)
  • 2018: Schon krass (98-րդը գերմանական աղյուսակում)

Մրցանակաբաշխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015: Kulturpreis der Sparkassen-Kulturstiftung Rheinland
  • 2015: Deutscher Webvideopreis in the category Music Video
  • 2017: Echo in the category Newcomer National
  • 2017: Echo in the category Band Pop National

Նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2015: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2016: 1LIVE Krone in the categorie Beste Band
  • 2016: 1LIVE Krone in the categorie Bester Live-Act
  • 2017: Goldene Kamera Digital Award in the categorie #MusicAct

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. Alina (2014 թ․ փետրվարի 1). «LizzyNet.de – Draußen Musik machen». LizzyNet. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Julia Lührs, Elif Senel: Redezeit mit „Annen May Kantereit“ – WDR 5.
  4. Marcus Bäcker (2015 թ․ հոկտեմբերի 3). «Junge Band aus Köln überrollt den Musikmarkt». Welt.de. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. Josa Mania-Schlegel (2015 թ․ օգոստոսի 26). «Liebeskummer für die Generation Tinder». Süddeutsche.de. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. Malte Bormann (2015 թ․ հունվարի 9). «Eine Band wie ein Zuhause – BR». BR. Վերցված է 2015 թ․ փետրվարի 12-ին.
  7. Jan Felix Walther (2014 թ․ հոկտեմբերի 1). «AnnenMayKantereit live im Berliner Lido: Mit jeder einzelnen Faser der Halsschlagader». Rolling Stone Magazin. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Clueso gibt AnnenMayKantereit als Special Guest für Stadtrandlichter Tour bekannt». FourArtists. 2014 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. «SPUTNIK: Im Finale 2014: AnnenMayKantereit». MDR Sputnik. 2014 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. «CIRCUS HALLIGALLI – Video – AnnenMayKantereit – Oft gefragt – ProSieben». ProSieben. 2014 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. PledgeMusic (2014 թ․ դեկտեմբերի 16). «AnnenMayKantereit: Unsere neue EP auf PledgeMusic». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
  12. «Top 100 Album Charts» (German). charts.de. 2016 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Official german charts: Schlagschatten
  14. Annenmaykantereit sign publishing-deal with BMG
  15. Instagram photo from Malte Huck of the club tour
  16. Dates of the 2019 tour on the website of the band
  17. Apple itunes: live album from 2016
  18. «Schlagschatten – Album by AnnenMayKantereit on Apple Music». Apple Music. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  19. Chartquellen: Deutschland / Österreich Արխիվացված Նոյեմբեր 17, 2015 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «AnnenMayKantereit» հոդվածին։