Angry Birds Friends

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Angry Birds Friends
Պատկեր:Angry Birds Friends.png
ՄշակողRovio Entertainment
ՀրատարակիչRovio Entertainment
ԴիստրիբյուտորGoogle Play, App Store և Microsoft Store
ԿոմպոզիտորԱրի Պուլկինեն
Սերիայի մասAngry Birds
ՆախորդAngry Birds Rio?
ՀաջորդAngry Birds Space?
Թողարկման թվականփետրվարի 13, 2012
ՊլատֆորմներԱնդրոիդ և iOS
ՇարժիչBox2D?
Վերջին տարբերակԱնդրոիդ: 3.4.0[1]
Ժանրգլուխկոտրուկ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 3[2]
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐rovio.com/en/our-work/games/view/46/angry-birds-friends

Angry Birds Friends, սոցիալական համակարգչային խաղ ֆինլանդական Rovio մշակողից, «Angry Birds» շարքի մաս։ Նախագծված է Ֆեյսբուք սոցիալական ցանցի համար, որում այն ի սկզբանե թողարկվել է որպես Flash հավելված՝ Facebook API-ի հիմքի վրա։ Հետագայում թողարկվել է Android-ի և iOS-ի համար՝ որպես App Store-ի կամ Google Play-ի միջոցով ներբեռնված ծրագիր[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Angry Birds խաղերի նախորդ տարբերակի՝ այս խաղը համաժամացնում է նվաճումները և առաջընթացը Ֆեյսբուքի միջոցով խաղացողների և նրանց ընկերների միջև, ովքեր նույնպես խաղում են խաղը։ Խաղալու համար հարկավոր է մուտք գործել Ֆեյսբուք OAuth արձանագրության միջոցով։ Լավագույն 3 խաղացողները ամեն շաբաթ ստանում են խաղային արժույթ, որը կոչվում է «թռչունների մետաղադրամներ», որոնք կարող են օգտագործվել բոնուսներ ձեռք բերելու կամ լրացուցիչ սլոթեր գնելու համար։ Բացի այդ, բջջային տարբերակը ներառում է վերապատրաստման 4 մակարդակ, որտեղ կան անսահման բոնուսներ, որոնք հասանելի են օգտագործման համար։

2012 թվականի փետրվարին «Surf and Turf» էպիզոդը ավելացվել է «Angry Birds Friends» տարբերակին և այն նաև ավելացվել է նաև բնօրինակ Angry Birds-ին։ 2012 թվականի հուլիսին «Angry Birds Friends»-ում ավելացվել է «Pigini Beach» դրվագը։

2012 թվականի օգոստոսին Rovio-ն հայտարարել է Green Day պրանկ-խմբի հետ գործընկերության մասին, ինչը հանգեցրել է «Angry Birds Friends»-ի 20 նոր մակարդակի, որին մասնակցում էին բոլոր 3 երաժիշտները։ Նոր մակարդակները ներկայացնում են «Green Day»-ի յուրաքանչյուր մասնակցի որպես կանաչ խոզ։ Վերջին «Green Day» սինգլը դարձել է խաղի սաունդթրեքը։ Մակարդակները ջնջվել են 2012 թվականի դեկտեմբերին[5]։

2013 թվականի մարտին ավելացվել է մի դրվագ, որը կոչվում էր «Խոզի հեքիաթներ», որն ունի ֆանտաստիկ թեմատիկ մակարդակներ։ Շաբաթական ներխաղային մրցաշարերում երբեմն ցույց են տալիս մակարդակներ, այս սեզոնի հիման վրա, ինչպիսիք են Սուրբ Ծննդյան թեմաներով մակարդակները դեկտեմբերին և Զատկի թեմաներով մակարդակները՝ Զատկի տոնին։

2016 թվականի մարտին «Angry Birds Friends»-ն ունեցել է հատուկ թեմա՝ «Մեկ տարի տիեզերքում»՝ նվիրված ամերիկացի տիեզերագնաց Քելի Սքոթի և երկու տիեզերագնացների վերադարձին, ովքեր մի ամբողջ տարի անցկացրել են Միջազգային տիեզերական կայանում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic65/100[6]

Խաղը ստացել է խառը արձագանքներ Metacritic–ից՝ 5 արձագանքի հիման վրա 65/100 վարկանիշով։ Pocket Gamer-ը խաղը քննադատել է խաղը այն բանի համար, որ այն «մակերեսային և ձանձրալի» է[7]։

2013 թվականի ապրիլին Rovio-ն հայտարարել է, որ խաղը Ֆեյսբուքում բեռնել են 60 միլիոն օգտատեր, ընդ որում, ամեն օր խաղ են մտնում 1,2 միլիոն օգտատեր, իսկ ամեն ամիս՝ 10 միլիոն[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://play.google.com/store/apps/details?id=com.rovio.angrybirdsfriends&hl=es
  2. https://web.archive.org/web/20191009110159/https://play.google.com/store/apps/details?id=com.rovio.angrybirdsfriends&hl=en_GB
  3. Mark Hachman (2012 թ․ մայիսի 23). «'Angry Birds Friends' Takes Flight on Facebook». PC Magazine. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
  4. Totilo, Stephen (2012 թ․ մայիսի 23). «Go Try Angry Birds on Facebook». Kotaku. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Brian, Matt (2012 թ․ օգոստոսի 20). «Rovio teams up with rock band Green Day to create a musical Angry Birds Friends episode».
  6. «Angry Birds Friends for iPhone/iPad Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Angry Birds Friends review - iPad reviews». Pocket Gamer. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  8. Nichols, Scott (2013 թ․ ապրիլի 3). «'Angry Birds Friends' brings the Facebook game to iOS, Android». Digital Spy. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  9. Bryant, Martin (2013 թ․ ապրիլի 3). «After passing 60m Facebook installs, Rovio's Angry Birds Friends is coming to Android and iOS». The Next Web. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.