Aboa Vetus & Ars Nova

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Aboa Vetus & Ars Nova
Aboa Vetus & Ars Nova ulkokuva 2016.jpg
Տեսակթանգարան և museum complex?[1]
ԵրկիրFlag of Finland.svg Ֆինլանդիա
ՏեղագրությունՏուրկու[1]
Մասն էTurku Cathedral and Turku historic center?
Հիմնադրված է1995
Այցելուներ160 000
Կոորդինատներ: 60°26′59″ հս․ լ. 22°16′25″ ավ. ե. / 60.44972° հս․. լ. 22.27361° ավ. ե. / 60.44972; 22.27361
Կայքaboavetusarsnova.fi

Aboa Vetus & Ars Nova, թանգարան, որը գտնվում է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում։ Այն հանդիսանում է ժամանակակից արվեստի և հնագիտության վայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 1995 թվականին նույն այն վայրում, որտեղ գտնվում էր նախկին ծխախոտի գործարանի գործարանատիրոջ առանձնատունը՝ Ռեթինգի պալատը։ Այն մտադրվել էր կառուցվել որպես ժամանակակից արվեստի թանգարան «Ars Nova» անվանումով, սակայն այգու վերականգման աշխատանքների ժամանակ, 7 մետր խորության վրա, հայտնաբերվել է մի ամբողջ Տուրկու թաղամաս։ Հետագայում այն թանգարանաֆիկացման ժամանակ դարձավ առանձին «Aboa Vetus»[2]։

2004 թվականին երկու թանգարանները միավորվեցին և ստեղծվեց «Aboa Vetus & Ars Nova» թանգարանը, որը համարվում է Տուրկու քաղաքի ամենանշանավոր թանգարաններից մեկը (տարեկան 160 հազար այցելուներ)[3]։

«Ars Nova» ժամանակակից թանգարանի հավաքածուն ներկայացվոած է Մաթի Քոյվուրինթայի ֆոնդի հավաքածուում։ Թանգարանում այժմ պահվում է ավելի քան 500 աշխատանքներ, որոնց հեղինակներն են ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ միջազգային այլ ժամանակակից արվեստի վարպետներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]