8-րդ մղոն
8-րդ մղոն (անգլ.՝ 8 Mile), ամերիկյան ֆիլմ-դրամա՝ նկարահանված 2002 թվականին, գլխավոր դերում՝ Էմինեմն։ Սցենարի հեղինակը Սքոտ Սիլվերը, ֆիլմի ռեժիսոր՝ Կյորտիս Հենսոնը։
Ֆիլմում նաև նկարահանվել են Քիմ Բեսինջերը, Բրիտանի Մյորֆին և Մեխի Ֆայֆերը։ «Ճագար» մականունով մի երիտասարդ՝ Ջիմի Սմիթը մասին է, ով ապրում է Դետրոյթում (1995) և աշխատում տեղական գործարանում։ Այս ֆիլմը տարբերվում է մյուս Հոլլիվուդյան ֆիլմերից նրանով, որ չունի Happy End։ Դիտողը այդպես էլ չի իմանում, հասնում է արդյո՞ք ֆիլմի հերոսը ինչ-որ հաջողությունների, թե՞ ոչ, ֆիլմը ստեղծողների համար առավել կարևոր է եղել ցույց տալ գլխավոր դերակատարի ներաշխարհը, մտածելակերպը, մի խոսքով՝ ցույց տալ կյանքն այնպես ինչպես այն կա։ Իսկ կյանքում ամեն ինչ փոխում է մեկ ակնթարթային պահը, երբ մարդը ինքն իր մեջ հասկանում է իրեն, խոսքերից միանգամից անցնում է գործի, ինչպիսի ջանքեր էլ, որ նրանից պահանջվեն։ Այս ֆիլմը Էմինեմի ինքնակենսագրությունը չէ, քանի որ այս ֆիլմում արտացոլվում է նրա կյանքի միայն մի մասը։ Ֆիլմը հաջողված է համարվում, հանդիսատեսի կողմից այն դարձել է սիրված։ Գլխավոր դերակատարը՝ Էմինեմը, 2003 թվականին ֆիլմը ստացել է «Օսկար», լավագույն երգի հեղինակի համար[15]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Դետրոյտ, 1995 թվական։ Քաղաքի արտադրական քաղաքականության զարգացումը փլուզվում է և հանգեցնում է քաոսի և շփոթության, ինչը բերում է սևերի ու սպիտակների կոմֆլիկտի։ Իրար կողքի հաշտ ու համերաշխ ապրող մարդիկ հայտնվում են բարիկադի հակառակ կողմերում։
Դետրոյթը արվարձաններից բաժանող «8 մղոն» մայրուղին դառնում է սպիտակների ու սևերի բաժանման գիծը։ Քաղաքում տեղի ունեցող իրադարձություններն իրենց հետքն են թողնում երաժշտության վրա։ Աղքատ արվարձաններում, որտեղ գլխավոր նպատակը գոյատևելն էր, բնակիչների համար հիփ-հոփը դառնում է դաժան իրականությունից կտրվելու միջոց։ Ջիմի Սմիթը՝ մականունը «Ճագար»-Սպիտակամորթ մի երիտասարդ, որը ապրում է Դետրոիտում և աշխատում տեղական գործարանում։ Ունենալով տաղանդ ռեփի ասպարեզում փորձում է մասնակցել ռեփ-մենամարտերի (Rap-Battle) աֆրոամերիկացիների հետ։ Իսկ այս կյանքում շատ բան որոշվում է մի շրջադարձային պահի, երբ մարդը, ինչ-որ բան հասկանալով և սկսելով ճանաչել ինքն իրեն, խոսքից անցնում է գործի, ինչ դժվարություններ էլ, որ այն իր մեջ պարունակի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար |
---|---|
Էմինեմ | Ջիմի «Ճագար» Սմիթ-կրտսեր |
Քիմ Բեսինջեր | Ստեֆանի Սմիթ |
Բրիտանի Մերֆի | Ալեքս Լետորնո |
Մեխի Ֆայֆեր | Դեվիդ Ֆյուչեր Պորտեր |
Ջոնս Իվեն | Չեդեր Բոբ |
Օման Բենսոն Միլլեր | Սոլ Ջորջ |
Դե՝ Անջելո Ուիլսոն | DJ lz |
Էնթոնի Մակի | Հայր Դոկ (Կլարենս) |
Xzibit | Կամեո |
Յուջին Բիրդ | Ուինկ |
Տերին Մենինգ | Ջանին |
Խլոյա Գրինֆիլդ | Լիլի Սմիթ |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթող[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Օսկար» 2003 թվականին թողարկված
- MTV Movie Awards 2003 թվական
Առաջադրված[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե գլոբուս 2003 թվական
- Լավագույն երգ - [Lose Yourself]
- MTV Movie Awards 2003 թվական
- Մրցանակ MTV լավագույն ֆիլմ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի սկզբում Ջիմին մրցում է ռեփեր Lil’Ticի հետ, որը ֆիլմում խաղում է Էմինեմի լավագույն ընկերոջ դերը և D12 Proof խմբի անդամ։
- Ավտոկայանում գտնվող բեմում կարդում է Օբի Թրայսը, որը այդ ժամանակ արդեն գրանցված էր Shady Records-ում
- Ճաշի ընդմիջումի ժամանակ կարդում է Xzibitը։
- Ֆիլմում, որպես սաունդրեք եղել է Music from and Inspired by the Motion Picture 8 Mile
- Ֆիլմից Lose Yourself երգը ստացել է Օսկար մրցանակը՝ լավագույն սաունդրեքի համար։
- Ֆիլմը նկարահանվել է Դետրոիտում, 27 լոկացիայում
- Ֆիլմը նկարահանվել է 58 օրում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 europeanfilmawards.eu
- ↑ Blanc J. 8 Mile (ֆր.) — 1993.
- ↑ 3,0 3,1 3,2 8 Mile — 1990.
- ↑ 8 Mile — 1990.
- ↑ 5,0 5,1 8 Mile — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/8-mila
- ↑ 8 Mile (բրիտ․ անգլ.)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 http://www.bbfc.co.uk/releases/8-mile-2003-3
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.metacritic.com/movie/8-mile
- ↑ 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=41011.html
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 http://www.imdb.com/title/tt0298203/fullcredits
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ 8 Mile — 1999.
- ↑ IMDb Награды Эминема
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (անգլ.)
|