5 պեսո (Չիլի)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 5 պեսո (այլ կիրառումներ)
Չիլիի 5 պեսոն (իսպաներեն՝ cinco pesos) չիլիական պեսոյի մանրադրամ է, իր ցածր արժեքի պատճառով՝ գործնականորեն չօգտագործվող, թեև շարունակվում է արտադրվել Չիլիի Կենտրոնական բանկի կողմից։
Այս արժողության դրամանիշը (5 պեսո) արտադրվել է բազմաթիվ տեսակներով, մետաղադրամի և թղթադրամի տեսքով, 1851 թվականից սկսած։ Հատվել է տարբեր մետաղներից և համաձուլվածքներից, սկզբում՝ ոսկուց, ապա՝ արծաթից, ալյումինից, և այլն։ Արդի 5 պեսո մետաղադրամի բաղադրությունը պղնձի և նիկելի համաձուլվածք է (մելքիոր)։
Ընդհանուր շրջանառության չիլիական 5 պեսո մետաղադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 5 պեսո (Չիլի, «Հավասարություն») (1851-1873)
- 5 պեսո (Չիլի, Y-36) (1895-1896)
- 5 պեսո (Չիլի, Y-38) (1898, 1900, 1911)
- 5 պեսո (Չիլի, «Պասկուճ») (1927)
- 5 պեսո (Չիլի, ալյումին) (1956)
- 5 պեսո (Չիլի, KM#209) (1976-1980)
- 5 պեսո (Չիլի, KM#217) (1981-1990)
- 5 պեսո (Չիլի, «Օ'Հիգգինս») (1990-1992)
- 5 պեսո (Չիլի, «Օ'Հիգգինս», ութակողմ) (1992-մինչև հիմա)