Jump to content

2024 թվականն Արարատի մարզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է 2024 թվականին Արարատի մարզում տեղի ունեցած իրադարձությունները։

Գործող պաշտոնյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկար Պաշտոն Անուն
Մարզպետ Սեդրակ Թևոնյան
Մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյան
Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյան
Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյան
Մարզպետի խորհրդական Ազատ Գալստյան
Մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյան
Մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյան
Մարզպետի օգնական Կարինե Պողոսյան

Համայնքների ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարտի 17 - ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում են, որ ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը[3]։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Արարատի մարզի 36-ամյա բնակիչը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա՝ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին[3]։ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և հանցավոր արարքներ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նշված անձը ձերբակալվել է[3]:
  • Մարտի 18 - Հայաստանի նախագահի հրամանգրով Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր[4]։
  • Մարտի 19 - Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը վնասած անձին ներկայացվել է մեղադրանք[3]։ Դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, համակցված՝ բացակայելու արգելքով[3]:
  • Ապրիլի 1 - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ասորական Նոր տարվա՝ «Հաբ-Նիսանի» առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք[5]։ Պաշտպանին դիմավորել են Վերին Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան և Արևելքի ասորական ընդհանրական սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Տեր Նիկադիմ Յուխանաևը[5]:
  • Ապրիլի 3 - Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար[6]: Պետությանը և համայնքին պատճառված է 17․282․417 դրամի վնասը ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է[6]:
  • Ապրիլի 13 - ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին[7]։
  • Հունիսի 9 - Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է[10]։
  • Հունիսի 1 - ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Արարատի մարզի Արարատ-Ուրցաձոր հատվածում գիշերը՝ 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ». news.am. 2024 թ․ փետրվարի 15. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  2. «Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ». news.am. 2024 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում արագաչափ սարքեր վնասած անձին մեղադրանք է ներկայացվել. Վնասը՝ 48 մլն դրամ». news.am. 2024 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր». news.am. 2024 թ․ մարտի 18. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  5. 5,0 5,1 «ՄԻՊ-ը Հաբ-Նիսանի առթիվ այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝ Արարատի մարզի Վերին Դվին համայնք». news.am. 2024 թ․ ապրիլի 1. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 «Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված 17 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է». news.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը». news.am. 2024 թ․ ապրիլի 13. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.
  8. 8,0 8,1 «Դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ». news.am. 2024 թ․ մայիսի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 22-ին.
  9. «Վարչապետն ու մարզպետը Վեդի համայնքում մասնակցել են ամֆիթատրոնի բացման արարողությանը». ararat.mtad.am. 2024 թ․ մայիսի 31. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  10. «ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ». armenpress.am. 2024 թ․ հունիսի 9. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  11. «Արարատի մարզում 2 ժամում թափվել է ողջ հուլիս ամսվա տեղումներին հավասար անձրև. Սուրենյան». news.am. 2024 թ․ հուլիսի 1. Վերցված է 2024 թ․ հուլիսի 23-ին.