2004 (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2004
Սկրիպտոնիտի
Թողարկված
  • 2019 թվականի դեկտեմբերի 24 (Apple Music)
  • 2020 թվականի հունվարի 28 (այլ հարթակներ)
Ժանրհիփ-հոփ
Տևողություն1 ժամ
Լեզուռուսերեն
ԼեյբլMusica36
ՊրոդյուսերՍկրիպտոնիտ
Կոմպիլյատոր«InterMedia» 7/10 stars[1]
Սկրիպտոնիտի ալբոմների ժամանակագրություն
«Не ври, не верю» (2019) (2019)

2004 — Ղազախստանի հիփ-հոփ ժանրի կատարող Սկրիպտոնիտի չորրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 24-ին` Musica36 լեյբլի միջոցով` բացառապես Apple Music-ի համար։ 2020 թվականի հունվարի 28-ին այն հրապարակվել է այլ կայքերում[2]։ Ալբոմը բաղկացած է 24 թրեքերից, որոնցից 8-ը ներկառուցվածքներ են, միջերգից, ինչպես նաև հյուր-կատարողների (104, Ryde, M’Dee, Andy Panda և Truwer) մասնակցությամբ երգերից[3][4][5][6]։ 2017 թվականի «Уроборос» ալբոմից հետո 2004-ը Ադիլի առաջին սոլո ալբոմն էր[7]։ 2020 թվականի ապրիլի 10-ին երաժիշտը Adrenaline Stadium-ում կթողարկի ալբոմը[8]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսելով ալբոմի մասին՝ Սկրիպտոնիտը ասաց. «Ես սկսեցի գրել այս ալբոմը մոտ մեկ տարի առաջ։ Ես չէի պատրաստվում ռեփ ալբոմ ձայնագրել, բայց, այնուամենայնիվ, շատ հեշտությամբ նոր երգեր էին գրվում։ Ալբոմում կա 24 հետքեր, բայց ընդամենը 16 երգ, մնացածը` միջերգեր, և բարևներ իմ ընկերներից»։ Ալբոմը ամբողջությամբ պատրաստել է հենց ինքը՝ Սկրիպտոնիտը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 11-ին ալբոմից հատվածներ հրապարակվեցին համացանցում։ Դրանցից են՝ «Карман», «Колёса» և «Як 2» երգերը[9]։

2019 թ-ի դեկտեմբերի 23-ին ներկայացվեց ալբոմի համար նախատեսված թիզեր, որը նաև նախատեսված էր «Yak 2» երգի տեսահոլովակի համար[9]։

2019 թվականի դեկտեմբերի 24-ին թողարկվել է տեսահոլովակ «Як 2» երգի համար՝ ռեժիսոր Մեդեթ Շայախմետովի կողմից։ Տեսանյութում կար հատված «Тем более два» միջերգից[9]։

2019 թվականի դեկտեմբերի 31-ին հրապարակվեց «Похвастаться» երգի տեսահոլովակը։

Հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը թողարկվել է բացառապես Apple Music-ի համար` Musica36-ի միջոցով՝ Apple Music գլոբալ գովազդային արշավի շրջանակներում։ Սկրիպտոնիտը դարձավ ռուսալեզու առաջին արտիստը, ով հայտնվեց Apple Music երգացանկի շապիկին՝ համաշխարհային երաժշտության հիմնական նորույթներով։ Սկրիպտոնիտը հարցազրույց է տվել նաև Զեյն Լոուին՝ Beats 1 ռադիոկայարանի համար[10]։

Ալբոմը գրավել է Ռուսաստանի Apple Music-ի աղյուսակի առաջին շարքը՝ առաջ անցնելով Սելենա Գոմեսի Rare և kizaru-ի Say No Mo ալբոմներից[11][12], իսկ ալբոմի երգերը iTunes-ի աղյուսակում գրավել են 16-ից 14 հորիզոնականները[13]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

InterMedia-ից Դանիլա Գոլովկինը ալբոմի իր ակնարկության մեջ նկարագրել է այն որպես «նոր դարի առաջին տասնամյակի անվերջ ֆլիրտեր և երաժշտական մեջբերումներ հարավային հիփ հոփից»։ «Шуг» թրեքում օգտագործվում է երաժշտական պրոդյուսեր՝ Suge Knight-ի կերպարը` «CoCo» երգի հղումով՝ «Москва любит…» երգում[1]։

Colta.ru կայքը այն անվանել է «տարվա ռեփ»[14]։

Քավրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս երգչուհի Կլավա Կոկան ձայնագրել էր «Москва любит» երգի քավրը և հրապարակել YouTube-ում և Instagram-ում։ Սկրիպտոնիտը մեկնաբանել է քավրը հետևյալ բառերով. «Աղջիկ, երգիր քո երգերը», որից հետո Կլավան ջնջեց քավրով ձայնագրությունը։ Ավելի ուշ նա հրապարակեց իր լուսանկարը, որտեղ նա ժպտում է՝ «Իմ դեմքի արտահայտությունը, երբ ասում են. «Աղջիկ, երգիր քո երգերը»» վերնագրով[15]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Привычка» — Սկրիպտոնիտ, 104, Andy Panda — 3:16
  2. «Москва любит…» — 3:25
  3. «Шуг» — Ներկառուցվածք — 1:00
  4. «Шуг» — 2:14
  5. «Колёса» — 3:28
  6. «Не твоё» — Միջերգ — 1:45
  7. «Ок, ок» — 2:41
  8. «Тем более два» — Միջերգ — 0:58
  9. «Як 2» — 2:43
  10. «Ха-ха-ха» — 2:56
  11. «104» — Միջերգ — 104 — 0:53
  12. «Ступеньки» — Սկրիպտոնիտ, 104 — 3:27
  13. «Мебель» — Սկրիպտոնիտ, Райда — 3:10
  14. «Клёвая» — Միջերգ — M’Dee — 1:14
  15. «… инсту» — 3:05
  16. «Кто на телефоне?» — Միջերգ — Truwer — 1:32
  17. «Сердца из железа» — 3:05
  18. «Карман» — 3:18
  19. «Съебаться» — ներկառուցվածք — 0:43
  20. «Похвастаться» — 2:36
  21. «Райда»— Միջերգ — Райда — 1:22
  22. «Ты это серьёзно?» — Սկրիպտոնիտ, 104 — 3:17
  23. «Як 3» — 2:48
  24. «Выходные» — 5:39

Շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթներում ալբոմի զբաղեցրած հորիզոնականը
Շքերթներ (2019) Ամենաբարձր հորիզոնականը
 Ռուսաստան (Apple Music)[16] 1
GooglePlay[17] 8
Շքերթներում ալբոմի երգերի զբաղեցրած հորիզոնականը
Շքերթներ (2019—2020) Երգ Ամենաբարձր հորիզոնականը
 Ռուսաստան (Apple Music)[18] Привычка 1
Москва любит… 2
Колёса 6
Як 2 8
Шуг 9
ВКонтакте[19] Привычка 8
Москва любит… 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Данила Головкин (2019 թ․ դեկտեմբերի 30). «Рецензия: Скриптонит - «2004»». InterMedia.
  2. «Факт дня: альбом Скриптонита «2004» появился на всех стриминговых площадках • ТНТ MUSIC — Здесь твоя музыка» (ռուսերեն). tntmusic.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. 3,0 3,1 «Скриптонит "2004"» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  4. «Скриптонит выпустил новый альбом «2004» | RAP.RU». www.rap.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  5. «Альбом: Скриптонит — 2004». Афиша. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  6. «Скриптонит неожиданно выпустил новый рэп-альбом». www.intermedia.ru. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  7. «Скриптонит выпустил альбом «2004»» (ռուսերեն). STUDIO 21. 2019 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  8. «Скриптонит представит новый альбом в Adrenaline Stadium». www.intermedia.ru. 2020 թ․ փետրվարի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 «2004 by Скриптонит (Scriptonite)» (անգլերեն). Genius. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  10. «Факт дня: альбом Скриптонита «2004» появился на всех стриминговых площадках • ТНТ MUSIC — Здесь твоя музыка» (ռուսերեն). tntmusic.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  11. «Чарты: Скриптонит все еще на 1 месте Apple Music» (ռուսերեն). The-Flow.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  12. «Скриптонит попал в глобальный чарт iTunes». The Village Казахстан. 2019 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  13. «Казахстанский рэпер захватил российский музыкальный топ-чарт, а Бузова не может пробиться наверх | sm-news.ru» (ռուսերեն). Информационно-аналитическое издание "SM News". 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  14. Бояринов Д., Мезенов С. Итоги года: наша поп-музыка: 12 лучших альбомов 2019-го... // Colta.ru, 27 декабря 2019.
  15. «Скриптониту не понравился кавер Клавы Коки на его песню». www.intermedia.ru. 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  16. «Музыкальные чарты за 52 неделю: лидируют Morgenshtern, Скриптонит ANIVAR, Пошлая Молли и другие». www.intermedia.ru. 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  17. «Музыкальные чарты за 05 неделю: лидируют: Скриптонит, BTS, Niletto и другие». www.intermedia.ru. 2020 թ․ փետրվարի 6. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  18. «Музыкальные чарты за 1-ю неделю: лидируют Скриптонит, Morgenshtern, Anivar, Niletto и другие». www.intermedia.ru. 2020 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  19. «Музыкальные чарты за 06 неделю: лидируют Скриптонит, Anivar, Дора и другие». www.intermedia.ru. 2020 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]