Ֆրիդրիխ Գրյունանգեր
Ֆրիդրիխ Գրյունանգեր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25, 1856[1] |
Ծննդավայր | Սիգիշոարա, Մուրեշ, Ռումինիա |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1929[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Զալցբուրգ, Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Sofia Synagogue?, Yablanski House?, Faculty of Theology, Sofia University?, Ազգագրական ինստիտուտ և թանգարան, Sofia Seminary?, Sofia Public Mineral Baths?, mausoleum ossuary of Russian soldiers? և Rousse Regional Historical Museum? |
![]() |
Ֆրիդրիխ Գրյունանգեր (բուլղար․՝ Фридрих Грюнангер, գերմ.՝ Friedrich Grünanger, հունվարի 24, 1856, Շեսբուրգ (ներկայում՝ Սիգիշորա, Ռումինիա) - դեկտեմբերի 14, 1929, Զալցբուրգ), ավստրիական ծագմամբ բուլղարացի ճարտարապետ։ Աշխատել է մեծ մասամբ նեոբարոկկո և վիեննական սեցեսիոն ոճերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Գրյունանգերը ծնվել է 1856 թվականի հունվարի 24-ին Շեսբուրգ քաղաքում (ներկայում՝ Սիգիշորա, Ռումինիա)։
1877 թվականից մինչև 1879 թվականը Ֆրիդրիխ Գրյունանգերը սովորել է Վիենայի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Ֆրիդրիխ ֆոն Շմիդտին։ 1879 թվականին Ֆրիդրիխ Գրյունանգերն ընտրվել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարությանը կից հասարակական կառույցների տնօրեն։ Նա եղել է նաև Ռազգրադ քաղաքի գլխավոր ճարտարապետ, իսկ հետագայում դարձել է պալատական ճարտարապետ՝ այդ պաշտոնը վարելով Բուլղարիայի առաջին իշխան Ալեքսանդր Բատենբերգի ու նրա հաջորդի՝ Բուլղարիայի թագավոր Ֆերդինանդ I-ի օրոք։
Ֆրիդրիխ Գրյունանգերն ապրել ու աշխատել է Սոֆիայում։ 1908 թվականին նա վերադարձել է Ֆերդինանդ I, որտեղ մի որոշ ժամանակ ապրել է Զալցբուրգում, սակայն 1911 թվականին կրկին վերադարձել է Բուլղարիա, որտեղ աշխատել է մինչև 1914 թվականը, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։
Ֆրիդրիխ Գրյունանգերը մահացել է 1929 թվականի դեկտեմբերի 14-ին Զալցբուրգում։
Ֆրիդրիխ Գրյունանգերի անունն է կրում Սոֆիայի փողոցներից մեկը։ Բուլղարայում գոյություն ունի Ֆրիդրիխ Գրյունանգերի անվան ճարտարապետական մրցանակ[2]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուլղարիայում անսկացրած իր երեսնամյա աշխատանքային գործունեության ընթացքում Ֆրիդրիխ Գրյունանգերն նախագծել ու կառուցել է հասարակական ու բնակելի բազմաթիվ շինություններ, որոնց մեծ մասը գտնվում են երկրի մայրաքաղաքում՝ Սոֆիայում[3]։
- Որոշ աշխատանքներ
-
Բաղնիք Սոֆիայում
-
Սինագոգ Սոֆիայում
-
Պատմության թանգարան Ռուսեում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ «Архитектурная премия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Friedrich Grünanger: Works (անգլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Енциклопедичен речник КЮСТЕНДИЛ А-Я, София, 1988 г., изд.БАН., с.159;
- Енциклопедия на изобразителните изкуства в България, С. (БАН) 1980, т. 1, с. 209-210
- Щерн, Марчелла. "Архитект Фридрих Грюнангер". - В: Австрийски архитектурни влияния в София в края на XIX - началото на ХХ век. С., 1998, с. 22-24; www.papertiger-bg.com/Wien1998_web.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Австрийски архитектурни влияния в София (բուլղ.)
- Архитектурата на Семинарията - Фридрих Грюнангер (1856-1929) (բուլղ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Գրյունանգեր» հոդվածին։ |
|