Ֆրենսիս Ադամս
Ֆրենսիս Ադամս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1862[1][2] |
Ծննդավայր | Մալթա, Ազգերի Համագործակցություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1893[1][2] (30 տարեկանում) |
Վախճանի վայր | Մարգեյթ, Kent, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Շրյուսբերի դպրոց |
Ֆրենսիս Ուիլյամ Լաուդերդեյլ Ադամս (անգլ.՝ Francis William Lauderdale Adams, սեպտեմբերի 27, 1862[1][2], Մալթա, Ազգերի Համագործակցություն - սեպտեմբերի 4, 1893[1][2], Մարգեյթ, Kent, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլոավստրալական արձակագիր, բանաստեղծ, լրագրող։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մալթայում, զինվորական վիրաբույժ Անդրեյ Լիթա Ադամսի ընտանիքում։ Ավարտել է Շրոսբերրիի դպրոցը, հետո սովորել է Փարիզում։ Ուսումն ավարտելուց հետո Ուայթ կղզում աշխատել է որպես ուսուցիչ, որտեղ դասավանդել է երկու տարի։ 1882-ին ամուսնացել է Հելեն Աթթլիի հետ և միասին տեղափոխվել են Ավստրալիա։
Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1884-ին Ֆրենսիս Ադամսը հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Henry and Other Poems։ 1885 թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրական գիրքը` «Leicester»։ Քանի դեռ Ադամսն ապրում էր Սիդնեյում, աշխատակցում է մի քանի ավստրալական պարբերականների, մասնավորապես՝ «The Bulletin» օրաթերթին։ 1886 թվականին Ադամսը տեղափոխվում է Բրիսբեն, որտեղ հրատարակում է «Poetical Works» բանաստեղծական ժողովածուն։ Նույն տարում մահանում է Ադամսի կինը, իսկ նա Բրիսբենում ապրում է մինչև 1887 թվականի սկիզբը։ 1887 թվականին Սիդնեյում տպագրվում է Ադամսի «Madeline Brown's Murderer» վեպը։ Կյանքի վերջին տարիներին լույս է տեսնում Ադամսի մի քանի վեպեր, մասնավորապես՝ «Songs of the Army of the Night» (1888), որը հռչակվում է Սիդնեյում և երեք հրատարակության արժանանում Լոնդոնում։ Ադամսը կրկին ամուսնանում է և մինչև 1889 թվականի վերջ ապրում է Բրիսբենում, հանդիսանում Brisbane Courier թերթի թղթակիցներից։ 1899 թվականին վերադառնում է Անգլիա, որտեղ հրատարակվում են Ադամսի ևս երկու վեպ՝ «John Webb's End, a Story of Bush Life» (1891) և «The Melbournians» (1892)։ Այդ ընթացքում նկատելիորեն վատթարանում է Ֆրենսիս Ադամսի առողջությունը, նա տառապում էր թոքախտով։ 1892 թվականի դեկտեմբերից մինչև փետրվար Ադամսը տեղափոխվում է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ փութաջանորեն ավարտում է Եգիպտոսի բրիտանական օկուպացիայի մասին գիրքը։ 1893 թվականին տեղափոխվում է Մարգեյթ (Մեծ Բրիտանիա)։
Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր անհույս հիվանդության տագնապով՝ Ադամսը ընկնում է դեպրեսիայի մեջ։ 1893 թվականի սեպտեմբերին ինքնասպան է լինում։ Նա խնդրում է իր կնոջը՝ Էդիթին, իր աշխատասենյակ բերել ատրճանակը և կրակում է իր վրա՝ ատրճանակի փողը տեղավորելով բերանի մեջ։ Հետագայում նրա այրին, ով ներկա էր եղել ինքնասպանությանը և փաստացի օգնել էր դրա իրագործմանը, խոստովանել է, որ հնարավորություն է ունեցել ինքնասպանությունը կանխելու, բայց դա չի արել գիտակցաբար։ Նրան մեղադրանք չի ներկայացվել։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|